Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 8/1 էջ 3–4
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • 2015 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները
  • Ի՞նչ է դժոխքն իրականում
    2002 Դիտարան
  • Մահացածները հարություն կառնեն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Դժոխք գոյություն ունի՞։ Ի՞նչ է դժոխքն ըստ Աստվածաշնչի
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մահով ամեն բան չի ավարտվում
    2014 Դիտարան
Ավելին
2015 Դիտարան
w15 8/1 էջ 3–4

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

Մի քանի մարդիկ և երեխաներ կանգնած են դագաղի մոտ

«Մտածում էի, որ մահից հետո մարդը գնում է դրախտ, դժոխք կամ քավարան։ Կարծում էի՝ ես այնքան լավ մարդ չեմ, որ կարողանամ դրախտ ընկնել, ոչ էլ այնքան վատ մարդ եմ, որ դժոխք գնամ։ Իսկ քավարանի վերաբերյալ հստակ պատկերացում չունեի։ Աստվածաշնչում երբեք քավարանի հետ կապված որևէ տեղեկություն չէի կարդացել։ Դրա մասին լսել էի միայն ուրիշներից» (Լայոնել)։

«Ինձ սովորեցրել էին, որ բոլոր մարդիկ մահանալուց հետո երկինք են գնում։ Բայց վստահ չէի, որ դա ճիշտ է։ Մտածում էի, որ մահով ամեն ինչ վերջանում է, և որ մահացածների համար այլևս ոչ մի հույս չկա» (Ֆերնանդո)։

Երբևէ մտածե՞լ եք հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչ է իրականում տեղի ունենում մահից հետո։ Մեր մահացած սիրելիները տանջվո՞ւմ են ինչ-որ վայրում։ Երբևէ նրանց նորից կտեսնե՞նք։ Եթե այո, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ դա հնարավոր է»։ Նկատի առնենք, թե ինչ է այդ մասին հայտնում Աստվածաշունչը։ Նախ քննենք, թե Աստվածաշնչում մահը ինչի հետ է համեմատվում։ Ապա կտեսնենք, թե ինչ հույս է տալիս Աստծու Խոսքը։

Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում և այլևս վարձ էլ չունեն, քանի որ նրանց հիշատակը մոռացվել է։ Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա, որովհետև գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»a (Ժողովող 9։5, 10)։

Հստակ է, որ մարդիկ մահից հետո գնում են գերեզման՝ խորհրդանշական մի վայր, որտեղ մահացածները ոչինչ չեն գիտակցում և ոչինչ չեն կարող անել։ Տեսնենք, թե ինչ ասաց Աստծու հավատարիմ ծառա Հոբը այդ խորհրդանշական վայրի մասին։ Նա մեկ օրում կորցրեց իր ամբողջ ունեցվածքը, երեխաներին, իսկ հետո նրա մարմինը պատվեց ցավոտ «պալարներով»։ Այդ ժամանակ նա աղերսեց Աստծուն. «Օ՜, եթե միայն գերեզմանում [«դժոխքում», «Արարատ» թարգմանություն] ինձ ծածկեիր.... ինձ թաքցնեիր» (Հոբ 1։13–19; 2։7; 14։13)։ Պարզ է, որ Հոբը չէր մտածում, թե գերեզմանը՝ դժոխքը, կրակներով լի տանջանքի վայր է։ Նման վայրում նա ավելի դաժան տառապանքներ կկրեր։ Մինչդեռ նա ցանկանում էր գերեզմանում թեթևացում գտնել։

Որպեսզի ավելի հստակ իմանանք, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները, կարող ենք քննել Աստվածաշնչում արձանագրված հարության ութ դեպք (տե՛ս «Աստվածաշնչում արձանագրված հարության ութ դեպքեր» շրջանակը)։

Հարություն առած այդ ութ մարդկանցից ոչ մեկը չի ասել, թե եղել է երանության կամ տանջանքի ինչ-որ վայրում։ Եթե նրանք մահից հետո գնացած լինեին այդպիսի մի վայր, մի՞թե մարդկանց չէին պատմի դրա մասին։ Եվ մի՞թե այդ տեղեկությունը չէր արձանագրվի Աստվածաշնչում, որ բոլորն իմանային այդ մասին։ Սակայն Աստվածաշնչում ոչ մի այդպիսի տեղեկություն չկա։ Այդ ութ մարդիկ ոչ մի բան չէին կարող պատմել, քանի որ նրանք եղել էին անգիտակից վիճակում, ասես խոր քնի մեջ։ Աստվածաշունչը երբեմն մահը համեմատում է քնի հետ։ Օրինակ՝ հավատարիմ Դավիթ թագավորի և Ստեփանոսի մասին Աստվածաշնչում գրված է, որ նրանք ննջեցին, այսինքն՝ մահացան (Գործեր 7։60, ծնթ.; 13։36)։

Իսկ կա՞ որևէ հույս մահացածների համար։ Կարո՞ղ են նրանք արթնանալ մահվան քնից։

a Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ «գերեզման» բառը օգտագործվել է եբրայերեն «շեոլ» և հունարեն «հադես» բառերի իմաստը հաղորդելու համար։ Որոշ աստվածաշնչյան թարգմանություններ «շեոլ» և «հադես» բառերը թարգմանել են «դժոխք», բայց Աստվածաշնչում տանջանքների կրակոտ վայրի մասին գաղափար ընդհանրապես չկա։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԹ ԴԵՊՔԵՐb

Սարեփթայում ապրող այրի կնոջ որդին։ Եղիա մարգարեն հարություն տվեց Իսրայելի հյուսիսում՝ Սարեփթայում ապրող մի այրի կնոջ որդու (1 Թագավորներ 17։17–24)։

Սունամացի տղան։ Եղիսե մարգարեն Սունամ քաղաքում հարություն տվեց մի տղայի և նրան հանձնեց իր ծնողներին (2 Թագավորներ 4։32–37)։

Գերեզմանում դրված մի մարդ։ Մահացած մի մարդու, որին պատրաստվում էին թաղել, հապճեպ դրեցին այն գերեզմանի մեջ, որտեղ Եղիսեն էր թաղված։ Երբ այդ մարդու մարմինը դիպավ Եղիսեի ոսկորներին, այդ մարդը կենդանացավ (2 Թագավորներ 13։20, 21)։

Նային քաղաքում ապրող այրի կնոջ որդին։ Հիսուսը կանգնեցրեց թաղման թափորը, որը դուրս էր եկել Նային քաղաքից, և հարություն տվեց մահացած երիտասարդին ու նրան վերադարձրեց վշտահար մորը (Ղուկաս 7։11–15)։

Հայրոսի աղջիկը։ Հայրոսը, որը ժողովարանի պետ էր, աղերսեց Հիսուսին, որ բուժի իր հիվանդ դստերը։ Սակայն մինչ Հիսուսը կհասներ Հայրոսի տուն, աղջիկը մահացավ։ Տեղ հասնելով՝ Հիսուսը հարություն տվեց աղջկան (Ղուկաս 8։41, 42, 49–56)։

Ղազարոսը՝ Հիսուսի մտերիմ ընկերը։ Հիսուսը բազմաթիվ ականատեսների ներկայությամբ հարություն տվեց Ղազարոսին, որն արդեն չորս օր էր, ինչ մահացել էր (Հովհաննես 11։38–44)։

Այծեմնիկը (Դորկաս)։ Պետրոս առաքյալը հարություն տվեց այս հավատարիմ կնոջը, որը հայտնի էր իր կատարած բարի գործերով (Գործեր 9։36–42)։

Եվտիքոսը։ Եվտիքոս անունով մի երիտասարդ, որը նստած էր երրորդ հարկի պատուհանի գոգին, քնով անցավ ու պատուհանից ցած ընկնելով՝ մահացավ։ Պողոս առաքյալը հարություն տվեց նրան (Գործեր 20։7–12)։

b Կա հարության ևս մի դեպք՝ Հիսուս Քրիստոսի հարությունը, որը, ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, առանձնահատուկ է և տարբերվում է հարության այս ութ դեպքերից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը