ԵՐԳ 41
Խնդրում եմ, աղոթքս լսիր
Տպագիր թողարկում
1. Ո՛վ իմ Աստված՝ բարի, կարեկից,
Քեզ եմ դիմում, իմ մե՛ծ Աջակից։
Իմ սրտագին աղոթքն ընդունիր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ո՛վ Տեր Եհովա, ձայնս լսիր։
2. Շատ եմ ուզում քեզ ուրախացնել,
Քո սքանչելի անունը պատվել։
Դու ինձ հիշիր, օգնիր ու փրկիր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ո՛վ Տեր Եհովա, ձայնս լսիր։
3. Քո մեծ սիրուց ես կյանք եմ առել,
Ճշմարտության ճամփան եմ գտել։
Երախտապարտ եմ, Հա՛յր գթասիրտ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ո՛վ Տեր Եհովա, ձայնս լսիր։
(Տես նաև Ելք 22։27; Սաղ. 106։4; Հակ. 5։11)։