ԵՐԳ 43
Շնորհակալական աղոթք
Տպագիր թողարկում
1. Շատ շնորհակալ ենք, բարի՛ Հայր Եհովա.
Մեր սրտերից այս աղոթքն է բխում։
Երբ մտորում ենք՝ որքան ես սիրում մեզ,
Ջերմ զգացմունքներ են մեր մեջ արթնանում։
Բայց մեր մեղքերն օրեցօր մեզ ճնշում են.
Մենք անկատար ենք, խնդրում ենք, ներիր։
Ո՛վ գթասիրտ Հայր, անչափ շնորհակալ ենք,
Որ մեզ համար քո Որդուն զոհեցիր։
2. Քո բարությունը անգին մի նվեր է,
Այն ամեն օր մեզ նոր ուժ է տալիս։
Խոր ծովերից էլ անհուն է քո սերը.
Դու դեպի քեզ ես ձգել բոլորիս։
Երբ սուրբ ոգով մեզ լցնում ես, Եհո՛վա,
Այն մեզ օգնում է խոսել քաջաբար։
Երջանկություն է լինել ծառաներդ։
«Հա՛յր, շնորհակալ ենք»,– կասենք անդադար։
(Տես նաև Սաղ. 65։2, 4, 11; Փիլիպ. 4։6)։