Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsileo
  • այսօր

23 հոկտեմբերի, հինգշաբթի

Թող որ դուք խոր արմատներ ունենաք և կանգնած լինեք ամուր հիմքի վրա (Եփես. 3։17)։

Մենք չենք բավարարվում Աստվածաշնչի վերաբերյալ միայն մակերեսային գիտելիքներ ձեռք բերելով։ Եհովայի սուրբ ոգու օգնությամբ մղվում ենք սովորելու «նույնիսկ Աստծու խորունկ մտքերը» (1 Կորնթ. 2։9, 10)։ Անձնական ուսումնասիրության քո ծրագրի միջոցով փորձիր ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Օրինակ՝ փնտրտուքներ արա այն թեմայով, թե ինչպես է Եհովան անցյալում սեր ցուցաբերել իր ծառաների հանդեպ, և թե ինչպես է դա փաստում, որ նա սիրում է նաև քեզ։ Կարող ես նաև ուսումնասիրել, թե որն էր երկրպագություն մատուցելու կարգը հին Իսրայելում և համեմատել այն այսօրվա ժողովներում գործող կարգի հետ։ Կամ էլ խորությամբ ուսումնասիրիր այն մարգարեությունները, որոնք Հիսուսը կատարեց իր երկրային կյանքի և ծառայության ընթացքում։ Վստահ ենք՝ մեծ ուրախություն կստանաս, եթե «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի օգնությամբ ուսումնասիրես այդ նյութերը։ Աստվածաշնչի խոր անձնական ուսումնասիրություն անելը կամրացնի քո հավատը, և կօգնի, որ «Աստծու մասին գիտելիքներ գտնես» (Առակ. 2։4, 5)։ w23.10, էջ 18-19, պրբ. 3-5

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

24 հոկտեմբերի, ուրբաթ

Ամենից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը (1 Պետ. 4։8)։

Պետրոս առաքյալի օգտագործած «ուժգին» թարգմանված բառը հունարեն բառացի նշանակում է «ձգված»։ Համարի երկրորդ մասում ասվում է, որ այդպիսի սերը կարող է ծածկել մեր հավատակիցների մեղքերը։ Դա կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Մենք երկու ձեռքով բռնում ենք սերը, որն ասես ձգվող կտոր լինի, և այնքան ենք ձգում, որ դրանով կարողանանք ծածկել ոչ թե մեկ կամ երկու, այլ «բազմաթիվ մեղքեր»։ Ներելը նկարագրվում է «ծածկել» բառով։ Ինչպես կտորը կարող է ծածկել առարկայի վրայի բծերը, այնպես էլ սերը կարող է ծածկել ուրիշների թերությունները և անկատարության դրսևորումները։ Մեր հավատակիցների հանդեպ սերը այնքան ամուր պետք է լինի, որ կարողանանք ներել նրանց բացթողումները, նույնիսկ եթե այդպես վարվելը երբեմն դժվար է (Կող. 3։13)։ Ներելով կփաստենք, որ ուժգին սեր ունենք և ցանկանում ենք հաճեցնել Եհովային։ w23.11, էջ 10-11, պրբ. 13-15

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

25 հոկտեմբերի, շաբաթ

Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն (2 Տար. 34։18)։

Երբ Հովսիան 26 տարեկան էր, ձեռնարկեց տաճարի վերանորոգումը։ Այդ աշխատանքների ընթացքում գտնվեց «Եհովայի օրենքի գիրքը, որը տրվել էր Մովսեսի միջոցով»։ Երբ այն ընթերցվեց, թագավորը մղվեց վարվելու այնտեղ գրվածի համաձայն (2 Տար. 34։14, 19-21)։ Իսկ դու փորձո՞ւմ ես կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը։ Հաճույք ստանո՞ւմ ես այդ ընթերցանությունից։ Առանձնացնո՞ւմ ես այն համարները, որոնք կարող են օգտակար լինել քեզ համար։ 39 տարեկանում Հովսիան Եհովայի առաջնորդությունը փնտրելու փոխարեն ապավինեց ինքն իրեն, որի պատճառով կորցրեց իր կյանքը (2 Տար. 35։20-25)։ Սովորում ենք, որ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք և որքան երկար ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, պետք է միշտ փնտրենք Եհովային։ Դա ներառում է աղոթքով կանոնավորաբար Աստծու առաջնորդությունը խնդրելը, նրա Խոսքը ուսումնասիրելը և հասուն քրիստոնյաների խորհուրդներին հետևելը։ Եթե այդպես վարվենք, քիչ հավանական է, որ լուրջ սխալներ թույլ կտանք, և ավելի հավանական է, որ երջանիկ կլինենք (Հակ. 1։25)։ w23.09, էջ 12, պրբ. 15-16

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը