Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/1 էջ 28–31
  • «Ժպիտ առաջացրեք Եհովայի դեմքին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ժպիտ առաջացրեք Եհովայի դեմքին»
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Մենք այս գանձն ունենք կավե անոթներում»
  • «Հետևակների հետ վազեցիր.... ինչպե՞ս պիտի ձիերի հետ մրցես»
  • Այլ ուշագրավ մտքեր
  • Դեպքեր ծառայությունից և հարցազրույցներ
  • «Սա ձեր օրն է»
    2011 Դիտարան
  • Միսիոներներ ուղարկվեցին «մինչև երկրի ամենահեռավոր վայրը»
    2010 Դիտարան
  • Մղված են՝ ծառայելու Աստծուն
    2000 Դիտարան
  • Նրանք պատրաստակամորեն տրամադրեցին իրենց
    2005 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 2/1 էջ 28–31

«Գաղաադի» 131-րդ դասարանի ավարտական ծրագիրը

«Ժպիտ առաջացրեք Եհովայի դեմքին»

ԵՐԿՈՒ հազար տասնմեկ թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 131-րդ դասարանի ավարտական ծրագիրը։ Միջոցառմանը հրավիրված էին շրջանավարտների հարազատները, ընկերները և ուրիշներ, ընդհանուր առմամբ՝ 9063 հոգի։ Հռետորներն ու շրջանավարտները հուզված էին ու մի քիչ անհանգիստ։ Սակայն ծրագրի ավարտից հետո նրանց լարվածությունն անցել էր։ Բոլորը հաճույքով լսեցին ելույթները, ցուցադրումները և հարցազրույցները։

Բացման ելույթը ներկայացրեց ծրագրի նախագահող Ստիվեն Լեթը, որը Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ է։ Նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց աստվածաշնչյան մի քանի համարների վրա, որոնք ցույց են տալիս, որ Եհովա Աստված փոխաբերական իմաստով ունի աչքեր, ականջներ և ձեռքեր։

Եղբայր Լեթը նախ անդրադարձավ 2 Տարեգրություն 16։9 համարին, որտեղ ասվում է. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է»։ Հռետորը շրջանավարտներին հորդորեց պահպանել իրենց սիրտը, որպեսզի այն միշտ ամբողջությամբ նվիրված լինի Եհովային։ Նրանք կկարողանան ընդօրինակել Աստծուն, եթե մարդկանց մեջ լավը փնտրեն։ Հետո եղբայր Լեթը քննարկեց 1 Պետրոս 3։12-ը, որտեղ ասվում է, որ Եհովայի ականջները ուղղված են արդարների աղաչանքներին։ Նա շրջանավարտներին խրախուսեց միշտ աղոթել Եհովային և հիշել, որ նա իրոք ուզում է լսել նրանց աղոթքները։

Հռետորը կարդաց նաև Եսայիա 41։13-ը, որտեղ Եհովան վստահեցնում է. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»»։ Եղբայր Լեթը ընդգծեց այս սրտառուչ խոսքերի իմաստը՝ ասելով. «Ուշադրություն դարձրեք, թե ինչ հուզիչ բան է ասում Եհովան. նա մեկնո՛ւմ է իր ձեռքը, որ բռնի մեր ձեռքից»։ Հռետորը շրջանավարտներին կոչ արեց միշտ թույլ տալ Եհովային, որ օգնի իրենց, և երբեք չհրաժարվել նրա օգնությունից։ Նաև ասաց, որ նրանք Եհովային ընդօրինակած կլինեն, եթե օգնության ձեռք մեկնեն ուրիշներին։

Վերջին համարը, որին եղբայր Լեթը ուշադրություն դարձրեց, Եսայիա 40։11-ն էր։ Ինչպիսի՜ գորովանք, ինչպիսի՜ քնքշանք է արտահայտված այս համարում։ «Եհովան մեզ հավաքում է իր բազկով, մեզ տանում է իր գրկում»,— ասաց հռետորը։ Ի՞նչ կարող են սովորել ապագա միսիոներները։ Նրանք հորդոր ստացան գառնուկների պես լինել հնազանդ և հանդարտ, որպեսզի Եհովան ցանկանա տանել նրանց իր գրկում։

«Մենք այս գանձն ունենք կավե անոթներում»

Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը հանդես եկավ «Մենք այս գանձն ունենք կավե անոթներում» ելույթով (2 Կորնթացիներ 4։7)։ Ի՞նչ գանձի մասին է խոսքը. գիտելիքի՞, թե՞ իմաստության։ «Ո՛չ գիտելիքի, ո՛չ իմաստության,— ասաց հռետորը, հետո ավելացրեց.— Այդ գանձը, որի մասին խոսում էր Պողոսը, «ճշմարտությունը հայտնի դարձնելու» «այս ծառայությունն» է» (2 Կորնթացիներ 4։1, 2, 5)։ Եղբայր Սփլեյնը հիշեցրեց շրջանավարտներին, որ իրենք հինգ ամիս կրթվել են, որպեսզի հատուկ նշանակում ստանան ծառայության մեջ։ Այդ նշանակումը հարկավոր է թանկ գնահատել։

Հռետորը բացատրեց, որ «կավե անոթը» մեր ֆիզիկական մարմինն է։ Նա կավե անոթը հակադրեց ոսկե անոթին։ Ոսկե անոթը քիչ են օգտագործում, իսկ կավե անոթը, ընդհակառակը, շատ են գործածում։ Եթե ոսկե անոթում գանձ է լինում, ապա, բնականաբար, մեր ուշադրությունը գրավում է ինչպես գանձը, այնպես էլ անոթը։ «Դո՛ւք, սիրելի՛ շրջանավարտներ, անշուշտ չեք ուզում ուշադրություն հրավիրել ձեզ վրա,— ասաց եղբայր Սփլեյնը։— Դուք միսիոներ եք, և ձեր նպատակն է մարդկանց ուղղել դեպի Եհովան։ Դուք համեստ կավե անոթներ եք»։

Շարունակելով զուգահեռ անցկացնել՝ հռետորն ասաց, որ աստվածաշնչյան ժամանակներում կավե որոշ անոթներ հրակայուն էին, մյուսներն էլ պատված էին ջնարակի պինդ շերտով, ինչը նրանց ամրություն էր հաղորդում։ Ինչպե՞ս կարող են շրջանավարտները նմանվել այս անոթներին։ Անկասկած, առաջին մի քանի ամիսներին միսիոներները ինքնըստինքյան «կպատվեն» ջնարակի պինդ շերտով. նրանք քննադատության հանդեպ պակաս զգայուն կդառնան և հակված չեն լինի շուտ վիրավորվելու։ «Դուք կնկատեք, որ ավելի դիմացկուն եք, քան կարծում էիք»,— ասաց եղբայր Սփլեյնը։ Այդ գանձը՝ միսիոներական ծառայությունը, Եհովան վստահել է ոչ թե հրեշտակների, այլ կավե անոթների։ «Սա ցույց է տալիս, որ Եհովան վստահում է ձեզ»,— եզրափակեց հռետորը։

«Հետևակների հետ վազեցիր.... ինչպե՞ս պիտի ձիերի հետ մրցես»

«Որքա՞ն երկար և որքա՞ն արագ կարող եք վազել»,— հարցրեց Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը։ Ի՞նչ կապ ուներ այս հարցը շրջանավարտների հետ։ Հռետորը զուգահեռ անցկացրեց նրանց ու Երեմիա մարգարեի միջև։ Աստծու այս հավատարիմ ծառան դժվարություններ էր կրում, բայց նա ավելի մեծ դժվարությունների էր բախվելու։ Ուստի Եհովան հարցրեց նրան. «Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի ձիերի հետ մրցես» (Երեմիա 12։5)։

Այս միտքը կիրառելով շրջանավարտների նկատմամբ՝ եղբայրը Հերդն ասաց. «Դուք քննություններ եք հանձնել, և գուցե ձեզ թվա, թե ձիերի հետ եք վազել։ Բայց իրականում դուք վազել եք հետևակների հետ։ Ձեր նշանակումներում դուք կվազեք ձիերի՛ հետ, այսինքն՝ ավելի մեծ խնդիրներ կդիմագրավեք, քան պատկերացնում էիք։ Կկարողանա՞ք։ «Գաղաադը» ձեզ տվել է ամեն ինչ, որ ձիերի հետ վազեք ու չհոգնեք»։ Հռետորը շրջանավարտներին հորդորեց շարունակ հոգևորապես մարզվել, կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը և աղոթել։

Եղբայր Հերդը նաև ասաց, որ, ինչ խոսք, միսիոներներից ոմանք թերևս վհատության մեջ ընկնեն կամ անտարբերության բախվեն։ Ոմանք գուցե հիվանդանան կամ թերարժեքության զգացումով լցվեն։ Բայց հռետորը վստահեցրեց ապագա միսիոներներին, որ նրանց թիկունքին կանգնած է Եհովան, որի օգնությամբ նրանք կկարողանան հաղթահարել ցանկացած բարդ իրավիճակ և ուժասպառ չեն լինի։ «Հետևակի հետ կվազեք, թե ձիերի, համոզված եղեք, որ Աստծու հզոր ձեռքով կկարողանաք սրընթաց վազել ու հասնել վերջնագծին։ Այդ դեպքում դուք հաջողության կհասնեք՝ փառք ու պատիվ բերելով Եհովային»։

Այլ ուշագրավ մտքեր

«Որքան հնարավոր է շատ»։ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջոն Էքրանը իր ելույթում քննարկեց Եղիսե մարգարեի և այն այրի կնոջ մասին դեպքը, որի որդիներին ուզում էին խլել նրանից և ստրկության վաճառել (2 Թագավորներ 4։1–7)։ Կնոջ ունեցած-չունեցածը մի սափոր յուղ էր։ Եղիսեն նրան ասաց, որ հարևաններից սափորներ խնդրի, «որքան հնարավոր է շատ»։ Եհովան հրաշք գործեց և Եղիսեի միջոցով այրու հավաքած բոլոր սափորները յուղով լցրեց։ Կինը վաճառեց յուղը, ստացած փողով փակեց պարտքերը և դեռ մի որոշ ժամանակ էլ պահեց իր ընտանիքը։

Ի՞նչ կարող են սովորել ապագա միսիոներները այս պատմությունից։ Երբ այրին հարևաններից անոթներ էր հավաքում, նա, հավանաբար, մանրախնդրորեն չէր տնտղում դրանք։ «Թերևս նա վերցնում էր ցանկացած անոթ, որի մեջ կարելի էր յուղ լցնել, հավանաբար՝ մեծերը»,— ասաց հռետորը։ Այնուհետև եղբայր Էքրանը հորդորեց շրջանավարտներին ստանձնել ցանկացած նշանակում՝ լինի մեծ թե փոքր։ «Մանրախնդիր մի՛ եղեք»,— ասաց նա։ Հռետորը նաև հիշեցրեց, որ այրու ստացած օրհնությունների քանակը ուղղակիորեն կախված էր այն բանից, թե նա որքան ճշգրտորեն կհետևեր Եղիսեի ասածներին։ Նմանապես, մեր օրհնությունների քանակը կախված է մեր ցուցաբերած եռանդի ու հավատի «քանակից»։ «Ձեզ մի խնայեք»,— ասաց եղբայրը։

«Նրանք հաց են մեզ համար»։ Այս թեման, որը հիմնված էր Թվեր 14։9 համարի վրա (անգլ.), ներկայացրեց աստվածապետական դպրոցների բաժնի վերակացու Ուիլյամ Սեմյուելսոնը։ Նա կենտրոնացավ Հեսուի և Քաղեբի օրինակների վրա։ Այստեղ օգտագործված «հաց» բառը նշանակում էր, որ իսրայելացիները Քանանի բնակիչներին հեշտությամբ կարող էին հաղթել և որ այդ հաղթանակը կենսական ուժեր կհաղորդեր իրենց։ Ի՞նչ են սովորում շրջանավարտները։ Հռետորն ասաց. «Ձեր ապագա հոգևոր գործունեության մեջ դժվարությունները դիտեք որպես մի բան, ինչը կարող է կենսական ուժեր հաղորդել ձեզ»։

«Նրանց հավատի նավը կլինի՞ ամուր խարսխված՝ գալիք փոթորիկներին դեմ հանդիման»։ «Գաղաադի» ուսուցիչ Սեմ Ռոբերսոնը անդրադարձավ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Նրանց հավատը նավաբեկության ենթարկվեց» (1 Տիմոթեոս 1։19)։ Նա ապագա միսիոներներին հորդորեց մարդկանց մեջ կերտել այնպիսի հավատ, որը ամուր խարսխված է Եհովա Աստծու վրա։ «Ձեր աշխատանքը նման է դարբնի աշխատանքին,— ասաց նա։— Ինչպե՞ս։ Դարբինը շղթայի օղակները ամուր միացնում է իրար, ինչը ապահովում է նավի անվտանգ խարսխումը։ Նմանապես, միսիոներները օգնում են Աստվածաշունչ ուսումնասիրողներին զարգացնելու հոգևոր այնպիսի հատկություններ, որոնք անհրաժեշտ են փրկության համար։

Հռետորը 2 Պետրոս 1։5–8-ում նշված ութ հատկությունները համեմատում է շղթայի օղակների հետ։ Եղբայր Ռոբերսոնն ասաց, որ եթե միսիոներներն օգնեն Աստվածաշունչ ուսումնասիրողներին տեսնելու, թե Եհովան ինչպես է դրսևորում այդ հատկությունները, ապա նրանց մեջ, հավանաբար, խոր կապվածություն կառաջանա Եհովայի հանդեպ։ Նրանք կկարողանան դիմանալ ցանկացած «փոթորկի», որ կարող է փորձել իրենց հավատը։

Դեպքեր ծառայությունից և հարցազրույցներ

«Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Մայքլ Բարնետը խնդրեց շրջանավարտներին, որ պատմեն ծառայության մեջ տեղի ունեցած դեպքեր և ցուցադրեն։ Ունկնդիրները հաճույքով լսեցին, թե ուսանողներն ինչպես են քարոզել առևտրի կենտրոններում, օդանավակայանում, տնետան ծառայության ժամանակ և նույնիսկ վկայություն տվել մի մարդու, որը սխալ հեռախոսահամար էր հավաքել։

Միացյալ նահանգների Բեթելի ընտանիքի անդամ Մայքլ Հանսենը հարցազրույց անցկացրեց երեք եղբայրների հետ, ովքեր միսիոներական ծառայության մեծ փորձ ունեին։ Նրանցից էր Ստիվեն Մակդաուելը (Պանամա), Մարկ Նումարը (Քենիա) և Ուիլյամ Յասովսկին (Պարագվայ)։ Ծրագրի այս բաժինը կոչվում էր՝ «Ուրախություն գտեք Եհովայի կամքը կատարելու մեջ» (Սաղմոս 40։8)։ Մարկ Նումարը կոնկրետ նշեց, թե ինչն է իրեն և իր կնոջը ուրախացրել միսիոներական ծառայության մեջ։ Նրանց մեծ ուրախություն էր պատճառում տեղի Վկաների հետ մտերմությունը, նաև այն, որ տեսնում էին, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը հետևում հրահանգներին, մեծ փոփոխություններ կատարում իրենց կյանքում և թե ինչպես է Եհովան օրհնում նրանց ջանքերը։ Նա վստահեցրեց ապագա միսիոներներին, որ նրանց մեծ ուրախություններ են սպասում։

Վերջում շրջանավարտներից մեկը կարդաց դասարանի նամակը, որում նրանք գեղեցիկ խոսքերով իրենց երախտագիտությունն էին հայտնում։ Եղբայր Լեթը եզրափակեց ծրագիրը՝ խրախուսելով շրջանավարտներին իմաստությամբ վարվել։ Եթե նրանք այդպես վարվեն, ապա «ժպիտ կառաջացնեն Եհովայի դեմքին»։ Ինչ խոսք, ապագա միսիոներները իրենց հավատարիմ ծառայությամբ անպայման ժպիտ կառաջացնեն Եհովայի դեմքին (Եսայիա 65։19)։

[գծապատկեր/​քարտեզ 31-րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 10

Միջին տարիքը՝ 34,7

Տարիների միջին թիվը մկրտությունից հետո՝ 19,0

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,5

[քարտեզ]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Շրջանավարտները նշանակվել են հետևյալ երկրներ՝

ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

ԲԵՆԻՆ

ԲՐԱԶԻԼԻԱ

ԲՈՒԼՂԱՐԻԱ

ԲՈՒՐՈՒՆԴԻ

ԿԱՄԵՐՈՒՆ

ԿԱՆԱԴԱ

ԿԵՆՏՐՈՆԱԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳԵՐՄԱՆԻԱ

ԳԱՆԱ

ՀՈՆԿՈՆԳ

ԻՆԴՈՆԵԶԻԱ

ՔԵՆԻԱ

ԼԻԲԵՐԻԱ

ԼԻՏՎԱ

ՄԱԼԱՅԶԻԱ

ՄՈԶԱՄԲԻԿ

ՆԵՊԱԼ

ՊԱՆԱՄԱ

ՊԱՐԱԳՎԱՅ

ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵ

ՍԼՈՎԱԿԻԱ

ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

[նկար 30-րդ էջի վրա]

«Գաղաադի» ուսանողները բեմականացնում են մի դեպք ծառայությունից

[նկար 301րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 131-րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։

1) Լեշ Ք., Լեշ Ն., Շաքարջեան Պ., Շաքարջեան Թ., Բադեն Ռ., Բադեն Ք., Նեշ Թ., Նեշ Լ.։

2) Թրեմբլի Է., Թրեմբլի Կ., Գարվի Դ., Գարվի Գ., Գոնտ Ռ., Գոնտ Պ., Լաու Ջ., Լաու Ջ.։

3) Դևիս Շ., Դևիս Ս., Սերջենտ Ջ., Սերջենտ Ջ., Ֆոնսեկա Չ., Ֆոնսեկա Ս., Թենար Է., Թենար Ա.։

4) Փետրայոտին Է., Փետրայոտին Ռ., Ռեյես Ն., Ռեյես Ն., Այզիմինգեր Բ., Այզիմինգեր Շ., Հեկեր Ջ., Հեկեր Չ.։

5) Հարտմեն Է., Հարտմեն Թ., Գուլյա Ու., Գուլյա Ք., Թոմաս Ջ., Թոմաս Է., Օկազակի Ն., Օկազակի Մ.։

6) Միլզ Կ., Միլզ Է., Բենինգ Լ., Բենինգ Թ., Սոբիեսկի Ս., Սոբիեսկի Թ., Գանյոն Լ., Գանյոն Յու.։

7) Հանսեն Բ., Հանսեն Մ., Ֆեհի Ա., Ֆեհի Մ., Դելգոր Ե., Դելգոր Ջ., Անդերսոն Մ., Անդերսոն Ռ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը