Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 8/1 էջ 3
  • Աստված մտածո՞ւմ է քո մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված մտածո՞ւմ է քո մասին
  • 2014 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Ավելի ևս ուշադիր եղեք’
    2002 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող եմ դառնալ Աստծու ընկերը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ի՞նչն է շատերին խանգարում սիրել Աստծուն
    2013 Դիտարան
  • Աստված ուզում է քեզ հետ փոխհարաբերություն հաստատել
    2014 Դիտարան
Ավելին
2014 Դիտարան
w14 8/1 էջ 3

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ՔԵԶՆՈՎ

Աստված մտածո՞ւմ է քո մասին

«Ես խեղճ եմ ու աղքատ, բայց Եհովան մտածում է իմ մասին»a (ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ԴԱՎԻԹ, Մ.Թ.Ա. 11-ՐԴ ԴԱՐ)։

Դույլից կաթող ջրի կաթիլ

«Ազգերը նրա համար դույլի միջի կաթիլի.... պես են» (ԵՍԱՅԻԱ 40:15)

Արդյոք Դավթի կողմից ողջամտության դրսևորո՞ւմ էր ակնկալել, որ Աստված մտածում է իր մասին։ Իսկ Աստված մտածո՞ւմ է քո մասին։ Շատերի համար դժվար է հավատալ, որ ամենակարող Աստված հետաքրքրված է իրենցով։ Ինչո՞ւ։

Պատճառներից մեկն այն է, որ Աստված կյանքի շատ ավելի բարձր տեսակ ունի, քան մարդիկ։ Նրա բարձր դիրքից ազգերը «դույլի միջի կաթիլի և կշեռքի վրա նստած փոշու պես են» (Եսայիա 40:15)։ Ժամանակակից մի գրող, որը չի հավատում Աստծուն, ավելի հեռու է գնացել՝ եզրակացնելով, որ «մեծամտության գագաթնակետ կլինի հավատալ, թե գոյություն ունի աստվածային էակ, որը անձնական և անմիջական հետաքրքրություն է ցույց տալիս քո գործերի հանդեպ»։

Մյուս կողմից՝ ոմանք կարծում են, որ իրենց վարքի պատճառով արժանի չեն, որ Աստված մտածի իրենց մասին։ Օրինակ՝ Ջիմ անունով միջին տարիքի մի տղամարդ ասում է. «Ես անդադար աղոթում էի խաղաղություն ու ինքնատիրապետում ունենալու համար, բայց վաղ թե ուշ կրկին տեղի էի տալիս բարկությանը։ Ի վերջո, եկա այն եզրահանգման, որ մինչև ուղն ու ծուծս վատն եմ, և որ Աստված անկարող է օգնել ինձ»։

Աստված այնքան հեռո՞ւ է մարդկանցից, որ չի նկատում նրանց։ Ի՞նչ է նա մտածում իր անկատար ստեղծագործությունների մասին։ Եթե Աստված տեղեկություն չտա իր մասին, ոչ մի մարդ իրավամբ չի կարողանա նրա փոխարեն խոսել և պատասխանել այդ հարցերին։ Սակայն մարդկությանը ուղղված Աստծու ներշնչված պատգամը՝ Աստվածաշունչը, վստահեցնում է, որ նա հեռու չէ մեզանից և զերծ չէ անհատների հանդեպ հոգատարությունից։ «Իրականում,— ասում է Սուրբ Գիրքը,— նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17:27)։ Հաջորդ չորս հոդվածներում կքննենք, թե ինչ է Աստված ասում առանձին անհատներով հետաքրքրված լինելու մասին, և նկատի կառնենք կոնկրետ օրինակներ։

a (Սաղմոս 40:17)։ «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը