Ծննդոց
10 Սա է Նոյի որդիների՝ Սեմի,+ Քամի ու Հաբեթի պատմությունը:
Ջրհեղեղից հետո նրանք որդիներ ունեցան:+ 2 Հաբեթի որդիներն էին Գոմերը,+ Մագոգը,+ Մադան, Հավանը, Թոբելը,+ Մեսեքը+ և Թիրասը:+
3 Գոմերի որդիներն էին Ասքանազը,+ Ռիֆաթը և Թորգոման:+
4 Հավանի որդիներն էին Ելիսան,+ Թարսիսը,+ Կիտիմը+ և Դոդանիմը:
5 Նրանցից առաջ եկան այն մարդիկ, որոնք բնակություն հաստատեցին կղզիներում* ըստ իրենց լեզուների, ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց ազգերի:
6 Քամի որդիներն էին Քուշը, Միսրայիմը,+ Փութը+ և Քանանը:+
7 Քուշի որդիներն էին Սեբան,+ Եվիլան, Սաբաթան, Ռեգման+ և Սեբեթաքան:
Ռեգմայի որդիներն էին Սաբան և Դեդանը:
8 Քուշը ունեցավ Նեբրովթին: Երկրի վրա նա առաջինն էր, որ հզոր առաջնորդ* դարձավ: 9 Նա հզոր որսորդ էր, որն ընդդիմանում էր Եհովային:* Ահա թե ինչու այսպիսի խոսք կա. «Իսկ և իսկ Նեբրովթն է՝ Եհովային ընդդիմացող հզոր որսորդ»: 10 Նրա թագավորության առաջին քաղաքներն էին* Բաբելոնը,+ Արեքը,+ Աքքադը և Քալանեն, որոնք գտնվում էին Սենաար երկրում:+ 11 Այդ երկրից նա գնաց Ասորեստան+ և կառուցեց Նինվեն,+ Ռոհոբոթ-Իրը, Քալանը 12 և Նինվեի ու Քալանի միջև՝ Ռեսենը: Սա մեծ քաղաքն է:*
13 Միսրայիմը ունեցավ Լուդիմին,+ Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին,+ 14 Պաթուրեսիմին,+ Քասլուքիմին (որից սերեցին փղշտացիները+) և Կափթորիմին:*+
15 Քանանը ունեցավ Սիդոնին՝+ իր առաջնեկին, և Քետին:+ 16 Քանանից սերեցին նաև հեբուսացիները,+ ամորհացիները,+ գերգեսացիները, 17 խևացիները,+ արկեցիները, սենացիները, 18 արվադացիները,+ սեմարացիներն ու եմաթացիները:+ Հետագայում քանանացիների տոհմերը բնակություն հաստատեցին տարբեր տեղերում: 19 Քանանացիների տարածքը ձգվում էր Սիդոնից Գերար,+ որը Գազայի+ մոտ է, նաև Սոդոմ, Գոմոր,+ Ադմա ու Սեբոյիմ,+ որոնք գտնվում են Լասայի մոտ: 20 Սրանք էին Քամի որդիները իրենց տոհմերով, լեզուներով, երկրներով ու ազգերով:
21 Սեմը, որը ամենամեծի՝ Հաբեթի եղբայրն էր,* նույնպես զավակներ ունեցավ: Նա Եբերի+ բոլոր որդիների նախահայրն էր: 22 Սեմի որդիներն էին Էլամը,+ Ասուրը,+ Արփաքսադը,+ Լուդը և Արամը:+
23 Արամի որդիներն էին Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:
24 Արփաքսադը ունեցավ Սաղային,+ իսկ Սաղան ունեցավ Եբերին:
25 Եբերն ունեցավ երկու որդի: Մեկի անունը Փալեկ*+ էր (որովհետև նրա օրերում երկրի բնակչությունը բաժանվեց ու ցիրուցան եղավ):* Նրա եղբոր անունը Հեկտան էր:+
26 Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին,+ 27 Հադորամին, Ուզալին, Դիկլային, 28 Գեբաղին, Աբիմեելին, Սաբային, 29 Օֆիրին,+ Եվիլային և Հոբաբին. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին:
30 Նրանց բնակության վայրը ձգվում էր Մեսայից մինչև Սոֆեր՝ արևելյան լեռնային շրջանը:
31 Սրանք էին Սեմի որդիները իրենց տոհմերով, լեզուներով, երկրներով ու ազգերով:+
32 Սրանք էին Նոյի որդիների տոհմերը, որոնք թվարկված են ըստ իրենց ճյուղերի և ըստ իրենց ազգերի: Նրանցից սերած ազգերը Ջրհեղեղից հետո տարածվեցին երկրով մեկ:+