2 Սամուել
22 Դավիթն այս երգի+ խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների+ և Սավուղի ձեռքից:+ 2 Նա ասաց.
«Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը,+ նա է ինձ փրկում:+
3 Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում:
Դու ես փրկում ինձ բռնությունից:
4 Եհովային եմ կանչում օգնության՝
Նրան, ով արժանի է գովաբանության.
Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:
7 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,+
Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի:
Իր տաճարից նա լսեց իմ ձայնը,
Նրա ականջին հասավ օգնության իմ կանչը:+
10 Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+
Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+
13 Նրա շուրջը փայլատակող լույսերից ածուխներ բոցավառվեցին:
17 Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,
Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+
18 Նա փրկեց ինձ իմ զորեղ թշնամիներից,+
Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից:
19 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+
Բայց Եհովան աջակից եղավ ինձ:
21 Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+
Վարձահատույց է լինում իմ անմեղության* համար,+
22 Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,
Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել:
23 Նրա բոլոր օրենքները+ մտքումս եմ պահում.
Նրա կանոններից ես չեմ շեղվի:+
26 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+
Անարատ մարդու* հետ՝ անարատությամբ,+
27 Մաքուրի հետ մաքուր ես,+
29 Ո՛վ Եհովա, դու իմ ճրագն ես.+
Եհովան է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+
30 Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի դեմ կռվել,
Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+
Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+
34 Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,
Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+
35 Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,
Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել:
36 Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,
Եվ քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+
37 Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,
Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+
38 Թշնամիներիս կհետապնդեմ ու կոչնչացնեմ
Եվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն:
39 Ես նրանց կվերացնեմ,
Եվ այնպես կջախջախեմ, որ էլ վեր չեն կենա.+
Նրանք կընկնեն ոտքերիս տակ:
42 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա:
Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում:+
43 Ես նրանց փոշու կվերածեմ,
Փողոցի ցեխի պես կճխլեմ ու կտրորեմ:
Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+
45 Օտարազգիները ստրկաբար կխոնարհվեն իմ առաջ.+
Այն, ինչ կլսեն իմ մասին, կմղի նրանց ենթարկվելու ինձ:
46 Նրանք իրենց քաջությունը կկորցնեն*
Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն:
47 Կենդանի Աստված է Եհովան: