2 Սամուել
6 Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի լավագույն զինվորներին՝ 30 000 մարդ: 2 Հետո նա և իր բոլոր մարդիկ գնացին Բաալ-Հուդա, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը,+ որի առջև մարդիկ կանչում են Զորքերի տեր Եհովայի+ անունը՝* նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+ 3 Ճշմարիտ Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա,+ որպեսզի տեղափոխեն Աբինադաբի տնից,+ որը բլրի վրա էր: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Աբինադաբի որդիները՝ Օզան և Աքիովը:
4 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը հանեցին Աբինադաբի տնից, որ բլրի վրա էր, ու տարան: Աքիովը գնում էր տապանակի առջևից: 5 Դավիթը և ողջ Իսրայելը տոնում էին այդ իրադարձությունը Եհովայի առաջ և գիհու փայտից պատրաստված տարբեր նվագարաններ, քնարներ, լարային այլ գործիքներ, դափեր,+ սիստրեր* ու ծնծղաներ էին նվագում:+ 6 Բայց երբ նրանք հասան Նաքոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց ճշմարիտ Աստծու տապանակը,+ որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային: 7 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ: Ճշմարիտ Աստված մահով պատժեց+ նրան այդ անհարգալից արարքի համար:+ Նա մեռավ այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի մոտ: 8 Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում: 9 Դավիթն այդ օրը ահով լցվեց Եհովայի հանդեպ+ և ասաց. «Եհովայի տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+ 10 Եվ նա չուզեց Եհովայի տապանակը իր մոտ՝ Դավթի քաղաք+ տեղափոխել, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն:+
11 Եհովայի տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմին ու նրա ամբողջ ընտանիքը:+ 12 Դավիթ թագավորին տեղեկացրին. «Եհովան Աբդեդոմի տան անդամներին և նրա ողջ ունեցվածքը օրհնել է, քանի որ ճշմարիտ Աստծու տապանակը նրա տանն է»: Ուստի Դավիթը ուրախությամբ գնաց, որ ճշմարիտ Աստծու տապանակը Աբդեդոմի տնից բերի Դավթի քաղաք:+ 13 Երբ Եհովայի տապանակը տանողները+ վեց քայլ առաջ գնացին, նա մի ցուլ և մի գեր հորթ զոհաբերեց:
14 Դավիթը, կտավե եփուդ* հագած,*+ մեծ ոգևորությամբ* պարում էր Եհովայի առաջ: 15 Նա և ողջ Իսրայելը Եհովայի տապանակը+ բերում էին ուրախ բացականչություններով+ ու եղջերափողի նվագակցությամբ:+ 16 Երբ Եհովայի տապանակը մտավ Դավթի քաղաք, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից նայեց և տեսնելով, որ Դավիթ թագավորը թռչկոտելով պարում է Եհովայի առաջ՝ սկսեց արհամարհել նրան իր սրտում:+ 17 Այսպիսով՝ Եհովայի տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար:+ Այնուհետև Դավիթը ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեց Եհովայի առաջ:+ 18 Ողջակեզներն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Զորքերի տեր Եհովայի անունով: 19 Նա ողջ ժողովրդին՝ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական օղակաձև հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց, ինչից հետո բոլորը գնացին իրենց տները:
20 Երբ Դավիթը գնաց, որ օրհնի իր տնեցիներին, Սավուղի դուստր Մեղքողը+ դուրս եկավ նրան դիմավորելու: Նա ասաց. «Ի՜նչ փառավոր էր այսօր Իսրայելի թագավորը, երբ իր ենթակաների աղախինների աչքի առաջ մերկացրել էր* իրեն, ինչպես որ դատարկագլուխ մարդն է բոլորի առաջ իրեն մերկացնում»:+ 21 Դավիթն էլ պատասխանեց Մեղքողին. «Ես Եհովայի առաջ էի ուրախանում, ով ընտրեց ինձ, ոչ թե քո հորն ու նրա ողջ տունը, և ով նշանակեց ինձ որպես Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդ:+ Ուստի ես ուրախանալու եմ Եհովայի առաջ 22 և սրանից ավելի շատ եմ խոնարհեցնելու ու ցածրացնելու ինձ անգամ իմ աչքին: Իսկ քո ասած աղախինները ինձ կփառավորեն»: 23 Եվ Սավուղի դուստր Մեղքողը+ մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ: