Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Թագավորներ 17
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Թագավորներ | Բովանդակություն

      • Եղիան մարգարեանում է երաշտի մասին (1)

      • Ագռավները ուտելիք են բերում Եղիային (2-7)

      • Եղիան այցելում է սարեփթացի մի այրի կնոջ (8-16)

      • Այրու որդին մահանում է, ապա կենդանանում (17-24)

1 Թագավորներ 17։1

Ծանոթագրություն

  • *

    Նշանակում է «իմ Աստվածը Եհովան է»:

  • *

    Բռց.՝ «որի առաջ ես կանգնում եմ»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 17։15, 16, 22, 24; 18։36, 38, 46; 2Թգ 2։8, 11; Ղկ 1։17; Հվ 1։19, 21
  • +Հս 22։9
  • +2 Օր 28։15, 23; Եր 14։22; Ղկ 4։25; Հկ 5։17

1 Թագավորներ 17։3

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»:

1 Թագավորներ 17։4

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 37։25; Մթ 6։11

1 Թագավորներ 17։6

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 11։23; Դտ 15։19

1 Թագավորներ 17։7

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 18։5

1 Թագավորներ 17։9

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 4։25, 26

1 Թագավորներ 17։10

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 11։32, 37

1 Թագավորներ 17։12

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 4։2

1 Թագավորներ 17։14

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 34։10; 37։17, 19; Փպ 4։19

1 Թագավորներ 17։15

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 10։41, 42; Ղկ 4։25, 26

1 Թագավորներ 17։17

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «որ նրա մեջ շունչ չմնաց»:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 4։19, 20

1 Թագավորներ 17։18

Զուգահեռ հղումներ

  • +Հոբ 13։26

1 Թագավորներ 17։19

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 4։21, 32

1 Թագավորներ 17։20

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 99։6

1 Թագավորներ 17։22

Զուգահեռ հղումներ

  • +Հկ 5։16
  • +2 Օր 32։39; 1Սմ 2։6; 2Թգ 4։32, 34; 13։21; Ղկ 7։15; 8։54, 55; Հվ 5։28, 29; 11։44; Գրծ 9։40, 41; 20։9, 10; Հռ 14։9; Եբ 11։17, 19

1 Թագավորներ 17։23

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 11։35

1 Թագավորներ 17։24

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 3։2

Ընդհանուր

1 Թագ. 17։11Թգ 17։15, 16, 22, 24; 18։36, 38, 46; 2Թգ 2։8, 11; Ղկ 1։17; Հվ 1։19, 21
1 Թագ. 17։1Հս 22։9
1 Թագ. 17։12 Օր 28։15, 23; Եր 14։22; Ղկ 4։25; Հկ 5։17
1 Թագ. 17։4Սղ 37։25; Մթ 6։11
1 Թագ. 17։6Թվ 11։23; Դտ 15։19
1 Թագ. 17։71Թգ 18։5
1 Թագ. 17։9Ղկ 4։25, 26
1 Թագ. 17։10Եբ 11։32, 37
1 Թագ. 17։122Թգ 4։2
1 Թագ. 17։14Սղ 34։10; 37։17, 19; Փպ 4։19
1 Թագ. 17։15Մթ 10։41, 42; Ղկ 4։25, 26
1 Թագ. 17։172Թգ 4։19, 20
1 Թագ. 17։18Հոբ 13։26
1 Թագ. 17։192Թգ 4։21, 32
1 Թագ. 17։20Սղ 99։6
1 Թագ. 17։22Հկ 5։16
1 Թագ. 17։222 Օր 32։39; 1Սմ 2։6; 2Թգ 4։32, 34; 13։21; Ղկ 7։15; 8։54, 55; Հվ 5։28, 29; 11։44; Գրծ 9։40, 41; 20։9, 10; Հռ 14։9; Եբ 11։17, 19
1 Թագ. 17։23Եբ 11։35
1 Թագ. 17։24Հվ 3։2
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Թագավորներ 17։1-24

1 Թագավորներ

17 Մի օր թեզբացի Եղիան,*+ որն ապրում էր Գաղաադում,+ ասաց Աքաաբին. «Երդվում եմ Իսրայելի Աստված Եհովայի գոյությամբ, նրա, ում ես ծառայում եմ.* այս տարիներին ցող կամ անձրև չի լինի, եթե լինի, ապա միայն իմ խոսքով»:+

2 Եհովան ասաց Եղիային. 3 «Այստեղից գնա և ուղղություն վերցնելով դեպի արևելք՝ թաքնվիր Քերիթի գետահովտում,* որը Հորդանանի արևելյան կողմում է: 4 Դու գետից ջուր կխմես, իսկ ագռավները իմ հրամանով քեզ համար ուտելիք կբերեն»:+ 5 Եղիան անմիջապես արեց այն, ինչ Եհովան ասել էր. գնաց ու բնակվեց Քերիթի գետահովտում, որը Հորդանանի արևելյան կողմում է: 6 Ամեն առավոտ ու երեկո ագռավները նրան հաց ու միս էին բերում, իսկ ջուրը նա գետից էր խմում:+ 7 Բայց որոշ ժամանակ անց գետը ցամաքեց,+ որովհետև երկրում անձրև չէր գալիս:

8 Եհովան ասաց Եղիային. 9 «Վեր կաց գնա Սարեփթա, որը Սիդոնի տարածքում է, ու մնա այնտեղ: Ես այնտեղ ապրող մի այրի կնոջ կպատվիրեմ, որ քեզ ուտելիքով ապահովի»:+ 10 Ուստի Եղիան գնաց Սարեփթա ու երբ եկավ քաղաքի մուտքի մոտ, տեսավ, որ մի այրի կին փայտ է հավաքում: Նա ձայն տվեց նրան՝ ասելով. «Խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր բեր՝ խմեմ»:+ 11 Եվ երբ կինը գնում էր ջուր բերելու, նա նորից ձայն տվեց նրան. «Խնդրում եմ, մի կտոր հաց էլ բեր»: 12 Սակայն կինն ասաց. «Երդվում եմ քո Աստված Եհովայի գոյությամբ. ես հաց չունեմ, այլ միայն մի բուռ ալյուր ունեմ մեծ սափորում ու մի քիչ էլ յուղ՝ փոքր կժի մեջ:+ Եկել եմ՝ մի քանի կտոր փայտ հավաքեմ, որ գնամ ինձ ու տղայիս համար ուտելու բան պատրաստեմ: Կուտենք ու հետո կմեռնենք»:

13 Եղիան ասաց նրան. «Մի՛ վախեցիր: Գնա ու արա այն, ինչ ասացիր: Բայց նախ քո ունեցածով ինձ համար փոքր կլոր հաց պատրաստիր ու բեր, հետո քեզ ու որդուդ համար կպատրաստես, 14 որովհետև Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Սափորի միջի ալյուրը չի վերջանա, և կժի միջի յուղը չի պակասի մինչև այն օրը, երբ Եհովան անձրև տեղա երկրի վրա»»:+ 15 Կինը գնաց ու Եղիայի ասածի պես արեց: Եվ նա, իր ընտանիքը ու Եղիան շատ օրեր բավականաչափ ուտելիք ունեին:+ 16 Սափորի միջի ալյուրը չէր վերջանում, և կժի միջի յուղը չէր պակասում՝ համաձայն Եհովայի խոսքի, որ նա ասել էր Եղիայի միջոցով:

17 Որոշ ժամանակ անց այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ: Հիվանդությունն այնքան ծանր էր, որ նա մահացավ:*+ 18 Ուստի կինն ասաց Եղիային. «Ես քեզ ի՞նչ եմ արել, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ: Դու եկար, որ մեղքիս մասին հիշեցնես ու որդուս սպանե՞ս»:+ 19 Սակայն Եղիան ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ»: Եվ վերցնելով նրան մոր գրկից՝ տարավ վերնասենյակ, որտեղ ինքը մնում էր, և պառկեցրեց իր մահճակալին:+ 20 Ապա բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա,+ մի՞թե ինձ հյուրընկալած այս այրի կնոջ վրա էլ աղետ կբերես՝ թույլ տալով, որ նրա որդին մահանա»: 21 Այնուհետև նա երեք անգամ մեկնվեց երեխայի վրա ու բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա»: 22 Եհովան լսեց Եղիայի խնդրանքը,+ ու երեխան կենդանացավ:+ 23 Եղիան վերցրեց երեխային, վերնասենյակից իջեցրեց տուն և նրան տալով մորը՝ ասաց. «Տե՛ս, որդիդ ողջ է»:+ 24 Կինն ասաց Եղիային. «Հիմա ես գիտեմ, որ դու Աստծու մարդ ես,+ և այն խոսքերը, որ ասում ես Եհովայի անունից, ճշմարիտ են»:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը