1 Տարեգրություն
4 Հուդայի որդիներն էին Փարեսը,+ Եսրոնը,+ Քարմին, Հուրը+ և Սոբալը:+ 2 Սոբալի որդի Ռեայիան ունեցավ Հեթին: Հեթը ունեցավ Աքիմային և Լաադին: Նրանցից սերեցին սարաացիների տոհմերը:+ 3 Եթամի+ հոր* որդիներն էին Հեզրայելը, Եսման ու Եդբասը (նրանց քրոջ անունը Եսելելփոն էր): 4 Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Հուսայի հայրը: Նրանք Եփրաթայի առաջնեկ որդու՝ Հուրի+ որդիներն էին (Հուրը Բեթլեհեմի հայրն էր):+ 5 Ասքուրը՝+ Թեկուեի+ հայրը, երկու կին ուներ, որոնց անուններն էին Ելաա և Նաարա: 6 Նաարան նրա համար ծնեց Ոքոզամին, Օֆերին, Թեմանին և Ահասթարիին: Սրանք Նաարայի որդիներն էին: 7 Ելաայի որդիներն էին Սարեթը, Իսահառը և Եթնանը: 8 Կովսը ունեցավ Ենոբին ու Սոբեբային: Կովսից առաջ եկան Հարումի որդի Ահարհելի տոհմերը:
9 Գաբեսը իր եղբայրներից ավելի պատվարժան էր: Նրա մայրը նրան Գաբես* էր անվանել՝ ասելով. «Ցավով ունեցա նրան»: 10 Գաբեսը Իսրայելի Աստծուն խնդրեց. «Երանի՜ թե օրհնես ինձ ու իմ տարածքը մեծացնես: Երանի՜ թե քո ձեռքն ինձ հետ լինի, ու պահպանես ինձ, որ ոչ մի փորձանք ինձ չպատահի»: Եվ Աստված կատարեց նրա խնդրանքը:
11 Սուհայի եղբայր Քելուբը ունեցավ Մեքիրին, որը Եսթոնի հայրն էր: 12 Եսթոնը ունեցավ Բեթռափային, Փասեին և Թանային՝ Իրնաասի հորը: Սրանք Հռեքայի բնակիչներն էին: 13 Կենեզի որդիներն էին Գոթոնիելը+ և Սարայիան: Գոթոնիելի որդին* Աթաթն էր: 14 Եփրայիի հայրը Մաոնաթային էր: Սարայիան ունեցավ Հովաբին, որը Գե-Քարասիմի* հայրն էր: Այս հովիտն այդպես էր կոչվում, քանի որ այնտեղ բնակվողները արհեստավորներ էին:
15 Հեֆոնեի որդի Քաղեբի+ որդիներն էին Իրուն, Էլան և Նաամը: Էլայի որդին* Կենեզն էր: 16 Հալելելի որդիներն էին Զիփը, Զիֆան, Թիրիան և Ասարելը: 17 Եզրայի որդիներն էին Հեթերը, Մորադը, Աֆերը և Հալոնը: Մորադի կանանցից մեկը* ծնեց Մարիամին, Սամայիին և Եսբային՝ Եսթեմովի հորը: 18 (Նրա հրեա կինը ծնեց Հերեդին՝ Գեդորի հորը, Քաբերին՝ Սոքովի հորը, և Հեքթիելին՝ Զանոայի հորը): Սրանք փարավոնի դուստր Բեթիայի որդիներն էին, որին Մորադը կնության էր առել:
19 Օդիայի կնոջ՝ Նայեմի քրոջ որդիներն էին գարմեցի Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովի հայրը: 20 Սիմոնի որդիներն էին Ամնոնը, Ռինան, Բենանանը և Թիլոնը: Եսսիի որդիներն էին Զոհեթը և Բենզոհեթը:
21 Հուդայի որդի Սելոմի+ որդիներն էին Էրը՝ Լեքայի հայրը, և Լաադան՝ Մարեսայի հայրը: Նրանից սերել էին նաև Ասբեայի տոհմերը, որոնք բարձրորակ կտոր գործողներ էին, 22 Հոկիմը, Քուզեբայի մարդիկ, Հովասը և Սարաֆը, որոնք մովաբացի կանայք ունեին, և Հասուբի-Լեհեմը: Այս տեղեկությունը վերցված է հին արձանագրություններից: 23 Նրանք բրուտներ էին ու բնակվում էին Նեթայիմում և Գադերայում: Նրանք ապրում էին այնտեղ և աշխատում էին թագավորի համար:
24 Շմավոնի+ որդիներն էին Նամուելը, Համինը, Հարիբը, Զարան և Սավուղը:+ 25 Սավուղի որդին Սեղումն էր, նրա որդին՝ Մաբսամը, և նրա որդին՝ Մասմանը: 26 Մասմայի որդիներն էին Ամուելը, նրա որդին՝ Զաքուրը, և նրա որդին՝ Սեմեին: 27 Սեմեին ուներ 16 որդի և 6 դուստր, բայց նրա եղբայրները շատ զավակներ չունեին, և նրանց տոհմերից ոչ մեկը այնքան բազմամարդ չէր, որքան Հուդայի տոհմերն էին:+ 28 Նրանք բնակվում էին Բերսաբեեում,+ Մոլադայում,+ Ասար-Սուալում,+ 29 Բալլայում, Ասեմում,+ Թուլադում, 30 Բաթուելում,+ Հորմայում,+ Սիկելակում,+ 31 Բեթ-Մարքաբոթում, Ասար-Սուսիմում,+ Բեթ-Բիրիում և Սագարիմում: Այս քաղաքները նրանցն էին նախքան Դավթի թագավոր դառնալը:
32 Նրանց բնակավայրերն էին Եթամը, Այինը, Ռեմոնը, Թոքանը և Ասան՝+ հինգ քաղաք 33 իրենց ավաններով, որոնք գտնվում էին այդ քաղաքների շուրջը և հասնում էին մինչև Բաալ: Սրանք էին նրանց բնակության վայրերը և տոհմաբանությունը: 34 Շմավոնից սերել էին նաև Մոսոբաբը, Համլեքը, Հովսանը՝ Ամասիայի որդին, 35 Հովելը, Հեուն, որը Հոսաբիայի որդին էր, Սարայիայի թոռն էր և Ասիելի ծոռը, 36 Ելքիոենան, Հեկեբան, Հասուիան, Ասայիան, Ադիելը, Հեսիմիելը, Բանեան 37 և Զիզան, որը Սեֆեի որդին էր, Ալոնի թոռն էր, Հեդայիայի ծոռը, Սամարիի ծոռնորդին և Սեմայիայի ծոռան թոռը: 38 Անուններով հիշատակված այս մարդիկ իրենց տոհմերում տոհմապետներ էին: Նրանց գերդաստանները բազմամարդ դարձան: 39 Նրանք գնացին իրենց հոտերի համար արոտավայրեր փնտրելու Գեդորի մոտակայքում՝ հասնելով մինչև հովտի արևելյան կողմը: 40 Ի վերջո նրանք գտան փարթամ ու լավ արոտավայրեր. այդ տարածքն ընդարձակ էր, խաղաղ ու հանգիստ: Նախկինում այնտեղ Քամի սերունդներն են ապրել:+ 41 Անուններով թվարկված այս մարդիկ Հուդայի թագավոր Եզեկիայի+ օրերում եկան հարձակվեցին վրանաբնակ Քամյանների, ինչպես նաև այնտեղ ապրող մոանիմցիների վրա և նրանց բնաջնջեցին. նրանց հետքն անգամ չկա այսօր: Այդ մարդիկ բնակություն հաստատեցին նրանց տարածքում, քանի որ այնտեղ իրենց հոտերի համար արոտավայրեր կային:
42 Շմավոնի ցեղից 500 մարդ գնաց Սեիրի լեռնային շրջան:+ Նրանց առաջնորդում էին Փալատիան, Նաարիան, Ռաֆայիան և Օզիելը՝ Եսսիի որդիները: 43 Նրանք կոտորեցին ողջ մնացած ամաղեկացիներին+ և մինչ օրս այնտեղ են բնակվում: