Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 10
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Իսրայելը ապստամբում է Ռոբովամի դեմ (1-19)

2 Տարեգրություն 10։1

Զուգահեռ հղումներ

  • +Հս 20։7; 24։1; Դտ 9։1
  • +1Թգ 12։1-4

2 Տարեգրություն 10։2

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 11։28
  • +1Թգ 11։40

2 Տարեգրություն 10։4

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ճնշող»:

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 8։11-18; 1Թգ 4։7

2 Տարեգրություն 10։5

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 12։5-7

2 Տարեգրություն 10։8

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 12։8-11

2 Տարեգրություն 10։10

Ծանոթագրություն

  • *

    Խոսքը կոնքազդրային հատվածի մասին է:

2 Տարեգրություն 10։12

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 12։12-15

2 Տարեգրություն 10։15

Զուգահեռ հղումներ

  • +2 Օր 2։30; 2Սմ 17։14
  • +1Թգ 11։29-31

2 Տարեգրություն 10։16

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ թագավորական դինաստիայի կամ թագավորության:

  • *

    Բռց.՝ «վրանները»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 11։32
  • +1Թգ 12։16, 17

2 Տարեգրություն 10։17

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 11։35, 36

2 Տարեգրություն 10։18

Ծանոթագրություն

  • *

    1Թգ 4:6-ում՝ Ադոնիրամ, 1Թգ 12:18-ում՝ Ադորամ:

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 20։24; 1Թգ 4։6
  • +1Թգ 12։18, 19

Ընդհանուր

2 Տար. 10։1Հս 20։7; 24։1; Դտ 9։1
2 Տար. 10։11Թգ 12։1-4
2 Տար. 10։21Թգ 11։28
2 Տար. 10։21Թգ 11։40
2 Տար. 10։41Սմ 8։11-18; 1Թգ 4։7
2 Տար. 10։51Թգ 12։5-7
2 Տար. 10։81Թգ 12։8-11
2 Տար. 10։121Թգ 12։12-15
2 Տար. 10։152 Օր 2։30; 2Սմ 17։14
2 Տար. 10։151Թգ 11։29-31
2 Տար. 10։161Թգ 11։32
2 Տար. 10։161Թգ 12։16, 17
2 Տար. 10։171Թգ 11։35, 36
2 Տար. 10։182Սմ 20։24; 1Թգ 4։6
2 Տար. 10։181Թգ 12։18, 19
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 10։1-19

2 Տարեգրություն

10 Ռոբովամը գնաց Սյուքեմ,+ որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որ նրան թագավոր դարձներ:+ 2 Երբ Նաբատի որդի Հերոբովամը+ լսեց այդ մասին (նա դեռ Եգիպտոսում էր, քանի որ Սողոմոն թագավորի պատճառով փախել էր),+ Եգիպտոսից վերադարձավ: 3 Նրա հետևից մարդ ուղարկեցին, և Հերոբովամն ու ողջ Իսրայելը եկան Ռոբովամի մոտ և ասացին. 4 «Հայրդ մեր լուծը ծանրացրել է,+ բայց եթե դու հեշտացնես քո հոր սահմանած դժվարին ծառայությունը ու թեթևացնես մեզ վրա դրված ծանր* լուծը, մենք կծառայենք քեզ»:

5 Նա էլ ասաց նրանց. «Երեք օր հետո վերադարձեք ինձ մոտ»: Եվ ժողովուրդը գնաց:+ 6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք: Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանեմ ժողովրդին»: 7 Նրանք էլ ասացին. «Եթե բարի լինես ժողովրդի հանդեպ, հաճեցնես նրան և դրական պատասխան տաս, նա ընդմիշտ քո ծառան կլինի»:

8 Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+ 9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11 Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»:

12 Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց՝ ասելով, որ երրորդ օրը վերադառնան իր մոտ:+ 13 Բայց թագավորը խստությամբ պատասխանեց նրանց: Այսպիսով՝ Ռոբովամ թագավորը մերժեց երեցների խորհուրդը: 14 Նա հետևեց երիտասարդների խորհրդին և ասաց. «Ես ձեր լուծը ծանրացնելու եմ՝ ավելի ծանր եմ դարձնելու, քան հիմա է: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»: 15 Թագավորը չլսեց ժողովրդին, քանի որ ճշմարիտ Աստված էր դեպքերին այդպիսի ընթացք տվել,+ որպեսզի կատարվի այն խոսքը, որ Եհովան սիլոնացի Աքիայի+ միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին:

16 Քանի որ թագավորը չուզեց իրենց լսել, իսրայելացիներն ի պատասխան ասացին. «Մենք ի՞նչ առնչություն ունենք Դավթի հետ: Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք: Վերադարձիր քո աստվածների մոտ, ո՛վ Իսրայել: Հիմա դու քո տան* մասին հոգա, ո՛վ Դավիթ»:+ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները:*+

17 Բայց Ռոբովամը շարունակեց թագավորել Հուդայի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա:+

18 Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատանք կատարողների վերակացու Հադորամին*+ հանձնարարությամբ ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց նրանք քարկոծելով սպանեցին նրան: Սակայն Ռոբովամ թագավորը հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ:+ 19 Այսպիսով՝ իսրայելացիները ապստամբեցին Դավթի տան դեմ և մինչ օրս չեն ենթարկվում նրան:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը