Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 12
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Սիսակը հարձակվում է Երուսաղեմի վրա (1-12)

      • Ռոբովամի իշխանության ավարտը (13-16)

2 Տարեգրություն 12։1

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 11։17
  • +2 Օր 32։15; 2Տգ 26։11, 16

2 Տարեգրություն 12։2

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 11։40; 14։25

2 Տարեգրություն 12։3

Զուգահեռ հղումներ

  • +Նմ 3։9

2 Տարեգրություն 12։5

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 12։22-24
  • +2 Օր 28։15; 2Տգ 15։2

2 Տարեգրություն 12։6

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 33։10, 12

2 Տարեգրություն 12։7

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 21։29; 2Տգ 34։26, 27

2 Տարեգրություն 12։9

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։51
  • +1Թգ 10։16, 17; 14։25-28

2 Տարեգրություն 12։10

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «վազողների»:

2 Տարեգրություն 12։12

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 33։10, 12
  • +Ողբ 3։22
  • +Ծն 18։23-25; 1Թգ 14։1, 13; 2Տգ 19։2, 3

2 Տարեգրություն 12։13

Զուգահեռ հղումներ

  • +2 Օր 23։3; 1Թգ 11։1; 14։21

2 Տարեգրություն 12։14

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 7։3; 1Թգ 18։21; Մկ 12։30

2 Տարեգրություն 12։15

Ծանոթագրություն

  • *

    Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 12։22-24
  • +2Տգ 9։29; 13։22
  • +1Թգ 14։30, 31

2 Տարեգրություն 12։16

Ծանոթագրություն

  • *

    1Թգ 14:31; 15:1, 7, 8 համարներում՝ Աբիամ:

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 5։9
  • +Մթ 1։7

Ընդհանուր

2 Տար. 12։12Տգ 11։17
2 Տար. 12։12 Օր 32։15; 2Տգ 26։11, 16
2 Տար. 12։21Թգ 11։40; 14։25
2 Տար. 12։3Նմ 3։9
2 Տար. 12։51Թգ 12։22-24
2 Տար. 12։52 Օր 28։15; 2Տգ 15։2
2 Տար. 12։62Տգ 33։10, 12
2 Տար. 12։71Թգ 21։29; 2Տգ 34։26, 27
2 Տար. 12։91Թգ 7։51
2 Տար. 12։91Թգ 10։16, 17; 14։25-28
2 Տար. 12։122Տգ 33։10, 12
2 Տար. 12։12Ողբ 3։22
2 Տար. 12։12Ծն 18։23-25; 1Թգ 14։1, 13; 2Տգ 19։2, 3
2 Տար. 12։132 Օր 23։3; 1Թգ 11։1; 14։21
2 Տար. 12։141Սմ 7։3; 1Թգ 18։21; Մկ 12։30
2 Տար. 12։151Թգ 12։22-24
2 Տար. 12։152Տգ 9։29; 13։22
2 Տար. 12։151Թգ 14։30, 31
2 Տար. 12։162Սմ 5։9
2 Տար. 12։16Մթ 1։7
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 12։1-16

2 Տարեգրություն

12 Հենց որ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ,+ ու նա հզորացավ, շեղվեց Եհովայի Օրենքից:+ Բոլոր իսրայելացիները հետևեցին նրա օրինակին: 2 Քանի որ նրանք անհավատարիմ եղան Եհովային, Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը+ դուրս եկավ Երուսաղեմի դեմ: 3 Նա ուներ 1 200 կառք և 60 000 ձիավոր, իսկ Եգիպտոսից նրա հետ եկած լիբիացիների, սովկիացիների ու եթովպացիների զորքերին թիվ չկար:+ 4 Սիսակը գրավեց Հուդայի ամրացված քաղաքները և ի վերջո մոտեցավ Երուսաղեմին:

5 Սեմայիա+ մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սիսակից վախենալու պատճառով հավաքվել էին Երուսաղեմում, ու ասաց նրանց. «Եհովան ասում է. «Քանի որ դուք թողեցիք ինձ, ես էլ ձեզ թողեցի+ ու Սիսակի ձեռքը տվեցի»»: 6 Լսելով այդ խոսքերը՝ Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհեցրին իրենց+ ու ասացին. «Արդա՛ր է Եհովան»: 7 Երբ Եհովան տեսավ, որ նրանք խոնարհեցրել են իրենց, Եհովան ասաց Սեմայիային. «Նրանք խոնարհեցրին իրենց: Ես չեմ կործանի նրանց,+ այլ շուտով կփրկեմ: Իմ բարկությունը Սիսակի միջոցով չեմ թափի Երուսաղեմի վրա: 8 Բայց նրանք կդառնան նրա ծառաները, որպեսզի հասկանան ինձ ծառայելու և այլ երկրների թագավորներին ծառայելու տարբերությունը»:

9 Ուստի Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և վերցրեց Եհովայի տան ու թագավորի պալատի գանձերը:+ Նա վերցրեց ամեն բան, այդ թվում՝ Սողոմոնի պատրաստած ոսկե վահանները:+ 10 Դրանց փոխարեն Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և դրանք հանձնեց պահակների* պետերի պահպանությանը: Պահակները հսկում էին թագավորի պալատի մուտքը: 11 Երբ թագավորը գնում էր Եհովայի տուն, պահակները, այդ վահանները ձեռքներին, ուղեկցում էին նրան, իսկ հետո դրանք նորից դնում էին պահակասենյակում: 12 Քանի որ Ռոբովամն իրեն խոնարհեցրեց, Եհովայի բարկությունը հանդարտվեց,+ և նա չոչնչացրեց նրան ու ժողովրդին:+ Բացի այդ՝ Հուդայում դեռ կային մարդիկ, ովքեր բարի գործեր էին անում:+

13 Ռոբովամ թագավորն ամրապնդեց իր իշխանությունը Երուսաղեմում և շարունակեց թագավորել: Նա 41 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 17 տարի իշխեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Եհովան ընտրել էր Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից, որպեսզի իր անունը այնտեղ լինի: Թագավորի մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ 14 Ռոբովամն արեց այն, ինչը չար էր, որովհետև նա իր սրտում չէր վճռել փնտրել Եհովայի առաջնորդությունը:+

15 Ռոբովամի կյանքի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, գրված է Սեմայիա+ մարգարեի գրառումներում և տեսանող* Ադդովի+ գրի առած տոհմաբանության մեջ: Ռոբովամն ու Հերոբովամը մշտապես պատերազմում էին իրար դեմ:+ 16 Ռոբովամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Ռոբովամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աբիան:*+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը