Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 18
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Հովսափատի դաշինքը՝ Աքաաբի հետ (1-11)

      • Միքիան մարգարեանում է պարտության մասին (12-27)

      • Աքաաբը սպանվում է Ռամոթ-Գաղաադում (28-34)

2 Տարեգրություն 18։1

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 17։5
  • +1Թգ 16։28, 33; 21։25

2 Տարեգրություն 18։2

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 22։2-4; 2Տգ 19։2
  • +2 Օր 4։41-43; 1Տգ 6։77, 80

2 Տարեգրություն 18։4

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 2։1; 1Թգ 22։5, 6

2 Տարեգրություն 18։6

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 3։11
  • +1Թգ 22։7, 8

2 Տարեգրություն 18։7

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 18։4; 19։9, 10
  • +Եր 38։4

2 Տարեգրություն 18։8

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 22։9-12

2 Տարեգրություն 18։9

Ծանոթագրություն

  • *

    Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

  • *

    Խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:

2 Տարեգրություն 18։11

Զուգահեռ հղումներ

  • +Մք 3։5

2 Տարեգրություն 18։12

Զուգահեռ հղումներ

  • +Ես 30։9, 10
  • +1Թգ 22։13-17

2 Տարեգրություն 18։13

Զուգահեռ հղումներ

  • +Եր 23։28; Գրծ 20։27

2 Տարեգրություն 18։16

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 26։14, 17; Թվ 27։16, 17

2 Տարեգրություն 18։17

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 22։18

2 Տարեգրություն 18։18

Զուգահեռ հղումներ

  • +Ես 6։1; Եզկ 1։26; Հտն 20։11
  • +Հոբ 1։6; Դն 7։9, 10
  • +1Թգ 22։19-23

2 Տարեգրություն 18։20

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ոգի»:

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 104։4

2 Տարեգրություն 18։21

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ու ստության ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»:

2 Տարեգրություն 18։22

Զուգահեռ հղումներ

  • +Ես 19։14; Եզկ 14։9

2 Տարեգրություն 18։23

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 18։10
  • +2Տգ 18։7
  • +Եր 20։2; Մկ 14։65
  • +1Թգ 22։24-28

2 Տարեգրություն 18։26

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 16։10; Գրծ 5։18

2 Տարեգրություն 18։27

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «բոլո՛ր ժողովուրդներ»:

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 16։29

2 Տարեգրություն 18։28

Զուգահեռ հղումներ

  • +Հս 20։8; 1Թգ 22։29-33; 2Տգ 18։2

2 Տարեգրություն 18։30

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «Ո՛չ փոքրի, ո՛չ էլ մեծի»:

2 Տարեգրություն 18։31

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 14։10; 2Տգ 13։14

2 Տարեգրություն 18։33

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 22։34, 35

2 Տարեգրություն 18։34

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 18։22

Ընդհանուր

2 Տար. 18։12Տգ 17։5
2 Տար. 18։11Թգ 16։28, 33; 21։25
2 Տար. 18։21Թգ 22։2-4; 2Տգ 19։2
2 Տար. 18։22 Օր 4։41-43; 1Տգ 6։77, 80
2 Տար. 18։42Սմ 2։1; 1Թգ 22։5, 6
2 Տար. 18։62Թգ 3։11
2 Տար. 18։61Թգ 22։7, 8
2 Տար. 18։71Թգ 18։4; 19։9, 10
2 Տար. 18։7Եր 38։4
2 Տար. 18։81Թգ 22։9-12
2 Տար. 18։11Մք 3։5
2 Տար. 18։12Ես 30։9, 10
2 Տար. 18։121Թգ 22։13-17
2 Տար. 18։13Եր 23։28; Գրծ 20։27
2 Տար. 18։16Ղև 26։14, 17; Թվ 27։16, 17
2 Տար. 18։171Թգ 22։18
2 Տար. 18։18Ես 6։1; Եզկ 1։26; Հտն 20։11
2 Տար. 18։18Հոբ 1։6; Դն 7։9, 10
2 Տար. 18։181Թգ 22։19-23
2 Տար. 18։20Սղ 104։4
2 Տար. 18։22Ես 19։14; Եզկ 14։9
2 Տար. 18։232Տգ 18։10
2 Տար. 18։232Տգ 18։7
2 Տար. 18։23Եր 20։2; Մկ 14։65
2 Տար. 18։231Թգ 22։24-28
2 Տար. 18։262Տգ 16։10; Գրծ 5։18
2 Տար. 18։27Թվ 16։29
2 Տար. 18։28Հս 20։8; 1Թգ 22։29-33; 2Տգ 18։2
2 Տար. 18։31Ելք 14։10; 2Տգ 13։14
2 Տար. 18։331Թգ 22։34, 35
2 Տար. 18։342Տգ 18։22
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 18։1-34

2 Տարեգրություն

18 Հովսափատը շատ հարստություն ու մեծ փառք ուներ,+ սակայն խնամություն արեց Աքաաբի հետ:+ 2 Մի քանի տարի անց նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա:+ Աքաաբը նրա և նրա հետ եկած մարդկանց համար մեծ թվով ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ զոհաբերեց: Նա սկսեց համոզել Հովսափատին, որ իր հետ գնա Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու:+ 3 Իսրայելի թագավոր Աքաաբը հարցրեց Հուդայի թագավոր Հովսափատին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ»: Հովսափատն էլ պատասխանեց. «Ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է: Մենք կգանք քեզ հետ՝ պատերազմելու»:

4 Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայից առաջնորդություն խնդրիր»:+ 5 Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ 400 հոգու, և հարցրեց նրանց. «Գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նրանք էլ պատասխանեցին. «Գնացեք, ճշմարիտ Աստված այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»:

6 Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞:+ Եկեք նրա միջոցով էլ Աստծուց առաջնորդություն խնդրենք»:+ 7 Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին. «Մի մարդ էլ կա,+ որի միջոցով կարող ենք առաջնորդություն խնդրել Եհովայից: Բայց ես ատում եմ նրան, որովհետև իմ մասին երբեք լավ բաներ չի մարգարեանում, այլ միշտ վատ բաներ է մարգարեանում:+ Նա Ելմայի որդի Միքիան է»: Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը այդպիսի բան թող չասի»:

8 Ուստի Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի ու պատվիրեց. «Իսկույն այստե՛ղ բեր Ելմայի որդի Միքիային»:+ 9 Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը, արքայական հագուստ հագած, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալատեղում,* և բոլոր մարգարեները մարգարեանում էին:* 10 Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ սարքեց ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դու սրանցով կխոցես ասորիներին այնքան, մինչև որ բնաջնջես նրանց»»: 11 Մյուս բոլոր մարգարեներն էլ էին նույնը մարգարեանում՝ ասելով. «Գնա Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս:+ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»:

12 Պատգամաբերը, որը գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Բոլոր մարգարեները թագավորի համար միաբերան լավ բաներ են կանխատեսում: Թող քո խոսքն էլ նրանց խոսքի պես լինի,+ և դու էլ լավ բան ասա»:+ 13 Բայց Միքիան պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ինչ որ իմ Աստվածն ասի, դա էլ ասելու եմ»:+ 14 Երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք և հաջողություն կունենաք: Այդ քաղաքը ձեր ձեռքն է մատնվելու»: 15 Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ, որ Եհովայի անունից միայն ճշմարտությունն ասես ինձ»: 16 Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, որ բոլոր իսրայելացիները հովիվ չունեցող ոչխարների պես ցրված են լեռների վրա:+ Եհովան ասաց. «Նրանք տեր չունեն: Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»:

17 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին լավ բաներ չի մարգարեանա, այլ միայն վատ բաներ կմարգարեանա»:+

18 Այդ ժամանակ Միքիան ասաց. «Ուրեմն լսիր Եհովայի խոսքը. ես տեսա Եհովային՝ իր գահի վրա նստած,+ և երկնքի ողջ զորքը՝+ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած:+ 19 Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Իսրայելի թագավոր Աքաաբին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու մեռնի այնտեղ»: Մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ ուրիշ բան: 20 Ի վերջո մի հրեշտակ*+ եկավ կանգնեց Եհովայի առաջ ու ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»: «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան: 21 Նա էլ պատասխանեց. «Կգնամ ու այնպես կանեմ, որ նրա բոլոր մարգարեները ստեն»:* Այդ ժամանակ Աստված ասաց. «Դու կխաբես նրան, և դա քեզ կհաջողվի: Գնա ու այդպես արա»: 22 Եվ հիմա Եհովան այնպես է արել, որ քո մարգարեները ստեն,+ բայց Եհովան որոշել է աղետ բերել քեզ վրա»:

23 Այդ պահին Քանանայի որդի Սեդեկիան+ մոտեցավ Միքիային,+ հարվածեց նրա այտին+ ու ասաց. «Ուզում ես ասել, որ Եհովայի ոգին ինձնից հեռացել է ու հիմա քո՞ միջոցով է խոսում»:+ 24 Միքիան պատասխանեց. «Դու դրանում կհամոզվես այն օրը, երբ թաքնվես տան ամենախորքի սենյակում»: 25 Այդ ժամանակ Իսրայելի թագավորը հրամայեց. «Միքիային տարե՛ք ու հանձնե՛ք քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի ձեռքը: 26 Նրանց ասե՛ք. «Թագավորն ասում է. «Այս մարդուն բանտ գցեք+ և օրաբաժնից քիչ հաց ու ջուր տվեք, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ»»»: 27 Բայց Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն ինձ հետ Եհովան չի խոսել»:+ Ապա ավելացրեց. «Հիշե՛ք սա բոլորդ»:*

28 Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը գնացին Ռամոթ-Գաղաադ:+ 29 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես այլ հագուստով կգնամ կռվելու, իսկ դու արքայական հագուստդ հագիր»: Իսրայելի թագավորը փոխեց իր հագուստը, և նրանք գնացին ռազմի դաշտ: 30 Ասորիքի թագավորը իր կառքերի ջոկատների հրամանատարներին կարգադրել էր. «Ո՛չ զինվորի, ո՛չ էլ զորքի հրամանատարի* դեմ չպատերազմե՛ք, այլ միայն Իսրայելի թագավորի դե՛մ կպատերազմեք»: 31 Տեսնելով Հովսափատին՝ կառքերի ջոկատների հրամանատարները մտածեցին, թե նա է Իսրայելի թագավորը: Ուստի շրջվեցին, որ նրա դեմ կռվեն: Հովսափատը սկսեց օգնություն կանչել,+ և Եհովան օգնեց նրան. Աստված թշնամիներին իսկույն հեռացրեց նրանից: 32 Երբ կառքերի ջոկատների հրամանատարները հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, անմիջապես դադարեցին նրան հետապնդելուց:

33 Մի ռազմիկ նետ արձակեց ու պատահաբար հարվածեց Իսրայելի թագավորին. նետը խրվեց զրահի մասերի միացման տեղը: Թագավորն ասաց իր կառապանին. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս բեր ինձ ռազմի դաշտից, քանի որ ծանր վիրավոր եմ»:+ 34 Ողջ օրը թեժ մարտ ընթացավ: Իսրայելի թագավորին օգնում էին, որ կանգնած մնա մարտակառքում՝ դեմքով դեպի ասորիները: Մինչև երեկո թագավորին կանգնած պահեցին, և մայրամուտին նա մահացավ:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը