Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 25
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն | Բովանդակություն

      • Ամասիա՝ Հուդայի թագավոր (1-4)

      • Պատերազմ՝ Եդոմի դեմ (5-13)

      • Ամասիայի կռապաշտությունը (14-16)

      • Պատերազմ՝ Իսրայելի թագավոր Հովասի դեմ (17-24)

      • Ամասիան մահանում է (25-28)

2 Տարեգրություն 25։1

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։1-6

2 Տարեգրություն 25։3

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 24։26

2 Տարեգրություն 25։4

Զուգահեռ հղումներ

  • +2 Օր 24։16

2 Տարեգրություն 25։5

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 8։11, 12
  • +Թվ 1։2, 3

2 Տարեգրություն 25։6

Ծանոթագրություն

  • *

    Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:

2 Տարեգրություն 25։7

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 19։2

2 Տարեգրություն 25։8

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 14։11; 20։6

2 Տարեգրություն 25։9

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 2։7; Առ 10։22; Անգ 2։8

2 Տարեգրություն 25։11

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 8։13; Սղ 60։ենթախորագիրը-12
  • +2Թգ 14։7; 2Տգ 20։10, 11

2 Տարեգրություն 25։13

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 25։9
  • +1Թգ 16։29
  • +2Տգ 8։3, 5

2 Տարեգրություն 25։14

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 20։3, 5; 2 Օր 7։25; 2Տգ 28։22, 23

2 Տարեգրություն 25։15

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 24։20; Սղ 115։8; Եր 2։5; 10։5

2 Տարեգրություն 25։16

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 16։10; 18։25, 26
  • +Ես 30։10
  • +1Սմ 2։25; Առ 29։1

2 Տարեգրություն 25։17

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։8-10

2 Տարեգրություն 25։19

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 25։11

2 Տարեգրություն 25։20

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։11-14
  • +2Տգ 22։7
  • +2Տգ 25։14

2 Տարեգրություն 25։21

Զուգահեռ հղումներ

  • +Հս 21։8, 16; 1Սմ 6։19

2 Տարեգրություն 25։22

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «և ամեն մարդ փախավ իր վրանը»:

2 Տարեգրություն 25։23

Ծանոթագրություն

  • *

    Կոչվում է նաև Օքոզիա:

  • *

    Մոտ 178 մ: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +Նեեմ 8։16; 12։38, 39
  • +2Տգ 26։9; Եր 31։38; Զք 14։10

2 Տարեգրություն 25։24

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «տարավ նաև Աբդեդոմին»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։51; 15։18; 2Թգ 24։12, 13; 25։13-15; 2Տգ 12։9

2 Տարեգրություն 25։25

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։1
  • +2Թգ 13։10
  • +2Թգ 14։17-20

2 Տարեգրություն 25։27

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 12։20; 15։8, 10; 21։23

Ընդհանուր

2 Տար. 25։12Թգ 14։1-6
2 Տար. 25։32Տգ 24։26
2 Տար. 25։42 Օր 24։16
2 Տար. 25։51Սմ 8։11, 12
2 Տար. 25։5Թվ 1։2, 3
2 Տար. 25։72Տգ 19։2
2 Տար. 25։82Տգ 14։11; 20։6
2 Տար. 25։91Սմ 2։7; Առ 10։22; Անգ 2։8
2 Տար. 25։112Սմ 8։13; Սղ 60։ենթախորագիրը-12
2 Տար. 25։112Թգ 14։7; 2Տգ 20։10, 11
2 Տար. 25։132Տգ 25։9
2 Տար. 25։131Թգ 16։29
2 Տար. 25։132Տգ 8։3, 5
2 Տար. 25։14Ելք 20։3, 5; 2 Օր 7։25; 2Տգ 28։22, 23
2 Տար. 25։152Տգ 24։20; Սղ 115։8; Եր 2։5; 10։5
2 Տար. 25։162Տգ 16։10; 18։25, 26
2 Տար. 25։16Ես 30։10
2 Տար. 25։161Սմ 2։25; Առ 29։1
2 Տար. 25։172Թգ 14։8-10
2 Տար. 25։192Տգ 25։11
2 Տար. 25։202Թգ 14։11-14
2 Տար. 25։202Տգ 22։7
2 Տար. 25։202Տգ 25։14
2 Տար. 25։21Հս 21։8, 16; 1Սմ 6։19
2 Տար. 25։23Նեեմ 8։16; 12։38, 39
2 Տար. 25։232Տգ 26։9; Եր 31։38; Զք 14։10
2 Տար. 25։241Թգ 7։51; 15։18; 2Թգ 24։12, 13; 25։13-15; 2Տգ 12։9
2 Տար. 25։252Թգ 14։1
2 Տար. 25։252Թգ 13։10
2 Տար. 25։252Թգ 14։17-20
2 Տար. 25։272Թգ 12։20; 15։8, 10; 21։23
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Տարեգրություն 25։1-28

2 Տարեգրություն

25 Ամասիան 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հովադան էր. նա Երուսաղեմից էր:+ 2 Ամասիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, բայց ոչ ամբողջ սրտով: 3 Իր իշխանությունն ամրապնդելուց հետո Ամասիան սպանեց այն ծառաներին, ովքեր խլել էին իր հոր՝ թագավորի կյանքը:+ 4 Սակայն նրանց որդիներին մահվան չմատնեց՝ վարվելով Մովսեսի օրենքի գրքում գրված՝ Եհովայի այս պատվերի համաձայն. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների պատճառով, և որդիները չպետք է մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»:+

5 Ամասիան մեկտեղ հավաքեց Հուդայի և Բենիամինի ցեղերի տղամարդկանց ու նրանց, ըստ իրենց գերդաստանների, բաժանեց խմբերի, որոնց գլխավորեցին հազարապետներն ու հարյուրապետները:+ Նա հաշվառեց 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց:+ Նրանց թիվը 300 000 էր: Նրանք զինվորական ծառայության համար մարզված ռազմիկներ էին, որոնք կարողանում էին նիզակ ու մեծ վահան գործածել: 6 Բացի այդ՝ Իսրայելից նա 100 տաղանդ* արծաթով 100 000 զորեղ ռազմիկներ վարձեց: 7 Բայց նրա մոտ ճշմարիտ Աստծու մի մարդ եկավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, թող Իսրայելի զորքը քեզ հետ չգա, քանի որ Եհովան Իսրայելի հետ չէ,+ նա Եփրեմյաններից ոչ մեկի հետ չէ: 8 Ինքդ գնա ու համարձակորեն կռվիր: Այլապես ճշմարիտ Աստված այնպես կանի, որ ընկնես թշնամու առաջ, որովհետև Աստված զորություն ունի և՛ օգնելու,+ և՛ վայր գցելու»: 9 Բայց Ամասիան ճշմարիտ Աստծու մարդուն ասաց. «Բա այն 100 տաղա՞նդը, որ տվել եմ Իսրայելի զորքին»: Ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Եհովան քեզ դրանից ավելին կարող է տալ»:+ 10 Ուստի Ամասիան հետ ուղարկեց ռազմիկներին, որոնք իր մոտ էին եկել Եփրեմից: Սակայն նրանք շատ զայրացան Հուդայի վրա և սաստիկ բարկացած՝ վերադարձան իրենց երկիր:

11 Ամասիան քաջությամբ լցվեց և իր զորքին առաջնորդեց Աղի հովիտ:+ Այնտեղ նա Սեիրի ռազմիկներից 10 000 հոգու կոտորեց:+ 12 Հուդայի զորքը 10 000 հոգու էլ գերի վերցրեց: Նրանց բարձրացրին ժայռի գլուխը և այնտեղից ցած նետեցին. բոլորը ջախջախվեցին: 13 Իսկ այն զինվորները, որոնց Ամասիան հետ էր ուղարկել և իր հետ պատերազմի չէր վերցրել,+ սկսեցին հարձակվել Հուդայի քաղաքների վրա՝ Սամարիայից+ մինչև Բեթ-Օրոն:+ Նրանք 3 000 հոգու կոտորեցին և մեծ ավար վերցրին:

14 Երբ Ամասիան եդոմացիներին ջախջախելուց հետո վերադարձավ տուն, իր հետ բերեց Սեիրի ժողովրդի աստվածներին և դրանք իր աստվածները դարձրեց:+ Նա սկսեց խոնարհվել դրանց առաջ և զոհեր մատուցել՝ այրելով դրանք: 15 Եհովան խիստ բարկացավ Ամասիայի վրա, ուստի նրա մոտ մարգարե ուղարկեց, որն ասաց. «Ինչո՞ւ ես պաշտում այդ աստվածներին, որոնք չկարողացան իրենց իսկ ժողովրդին ազատել քո ձեռքից»:+ 16 Մարգարեն դեռ խոսքը չէր ավարտել, երբ թագավորն ասաց նրան. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական ենք նշանակել:+ Լռի՛ր,+ թե չէ կսպանվես»: Մարգարեն լռեց: Բայց հետո ասաց. «Ես սա գիտեմ. Աստված վճռել է քեզ կործանել, քանի որ դու արեցիր այդ բանը ու չլսեցիր իմ խորհուրդը»:+

17 Իր խորհրդականների հետ խոսելուց հետո Հուդայի թագավոր Ամասիան պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի թագավոր Հովասի՝ Հեուի որդի Հովաքազի որդու մոտ, որ ասեն. «Արի առճակատ պատերազմենք»:+ 18 Սակայն Իսրայելի թագավոր Հովասը Հուդայի թագավոր Ամասիային այս պատասխանն ուղարկեց. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն, թե՝ քո դստերը կնության տուր իմ որդուն: Բայց Լիբանանի մի վայրի գազան անցավ ու կոխկրտեց փշոտ մոլախոտը: 19 Դու ասում ես, որ կոտորել ես եդոմացիներին:+ Այդ պատճառով սիրտդ հպարտացել է և փառքի է տենչում: Բայց հիմա մնա քո տանը: Ինչո՞ւ գլխիդ փորձանք բերես ու ընկնես, Հուդային էլ քեզ հետ վայր գցես»:

20 Սակայն Ամասիան չլսեց նրան.+ դա ճշմարիտ Աստծուց էր: Նա այդպես արեց, որպեսզի Ամասիային ու նրա ժողովրդին թշնամու ձեռքը մատնի+ Եդոմի աստվածներին պաշտելու համար:+ 21 Ուստի Իսրայելի թագավոր Հովասը եկավ, և Հուդայի Բեթսամյուս+ քաղաքի մոտ նա և Հուդայի թագավոր Ամասիան դեմ առ դեմ պատերազմեցին: 22 Իսրայելը պարտության մատնեց Հուդային, և Հուդայի բոլոր զինվորները փախան իրենց տները:* 23 Բեթսամյուսի մոտ Իսրայելի թագավոր Հովասը գերի վերցրեց Հուդայի թագավոր Ամասիային՝ Հովաքազի* որդի Հովասի որդուն: Հետո նրան բերեց Երուսաղեմ և քանդեց Երուսաղեմի պարսպի 400 կանգուն* երկարությամբ մի հատված՝ Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը:+ 24 Նա վերցրեց այն ամբողջ ոսկին, արծաթն ու բոլոր իրերը, որոնք ճշմարիտ Աստծու տանն էին՝ Աբդեդոմի պահպանության տակ,* և արքունիքի գանձարաններում էին,+ վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա:

25 Հուդայի թագավոր Ամասիան՝+ Հովասի որդին, Իսրայելի թագավոր Հովասի՝+ Հովաքազի որդու մահից հետո ապրեց 15 տարի:+ 26 Ամասիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»: 27 Այն բանից հետո, երբ Ամասիան երես թեքեց Եհովայից, Երուսաղեմում նրա դեմ դավադրություն կազմակերպեցին:+ Նա փախավ Լաքիս, սակայն նրա հետևից մարդիկ ուղարկեցին, որոնք այնտեղ սպանեցին նրան: 28 Ամասիային ձիերով հետ բերեցին ու թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Հուդայի գլխավոր քաղաքում:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը