Նեեմիա
12 Սրանք էին այն քահանաներն ու ղևտացիները, որոնք գերությունից վերադարձել էին Սաղաթիելի որդի+ Զորաբաբելի+ և Հեսուայի+ հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը, 2 Ամարիան, Մալուքը, Քետտուսը, 3 Սեքենիան, Ռեումը, Մերամոթը, 4 Ադդովը, Կինեթոն, Աբիան, 5 Միամինը, Մովադիան, Բելգան, 6 Սեմայիան, Հոարիբը, Հեդայիան, 7 Սալլուն,* Ամոկը, Քեղկիան և Հեդայիան: Նրանք Հեսուայի օրերում քահանաների ու նրանց ծառայակիցների* մեջ առաջավորներն էին:
8 Ղևտացիներն էին Հեսուան, Բանուին, Կադմիելը,+ Սարաբիան, Հուդան և Մաթանիան,+ որն իր ծառայակիցների հետ միասին ղեկավարում էր շնորհակալական երգերի կատարումը: 9 Նրանց ծառայակիցներ Բակբոկիան և Ուննին, նրանց դիմաց կանգնած, պահակություն էին անում:* 10 Հեսուան ունեցավ Հոակիմին, Հոակիմը ունեցավ Ելիասիբին,+ Ելիասիբը ունեցավ Հոիադային,+ 11 Հոիադան ունեցավ Հովնաթանին, Հովնաթանը ունեցավ Հադուային:
12 Հոակիմի օրերում սրանք էին քահանաները, որոնք նահապետական տների գլուխներ էին. Սարայիայի+ տոհմից՝ Մարայիան, Երեմիայի տոհմից՝ Հանանիան, 13 Եզրասի+ տոհմից՝ Մեսուլամը, Ամարիայի տոհմից՝ Հովհանանը, 14 Մալուքիի տոհմից՝ Հովնաթանը, Սաբանիայի տոհմից՝ Հովսեփը, 15 Հարիմի տոհմից՝+ Եդնան, Մարիոթի տոհմից՝ Քելկանը, 16 Ադդովի տոհմից՝ Զաքարիան, Կինեթոնի տոհմից՝ Մեսուլամը, 17 Աբիայի+ տոհմից՝ Զեքրին, Մինիամինի* տոհմից՝ ....,* Մոադիայի տոհմից՝ Փիլտան, 18 Բելգայի+ տոհմից Սամուան, Սեմայիայի տոհմից՝ Հովնաթանը, 19 Հոարիբի տոհմից՝ Մաթանան, Հեդայիայի+ տոհմից՝ Օզին, 20 Սելեիի տոհմից՝ Կալլան, Ամոկի տոհմից՝ Եբերը, 21 Քեղկիայի տոհմից՝ Ասաբիան, և Հեդայիայի տոհմից՝ Նաթանայելը:
22 Ղևտացիների և քահանաների նահապետական տների գլուխները ցուցակագրվել էին Ելիասիբի, Հոիադայի, Հոհանանի և Հադուայի+ օրերում, այսինքն՝ մինչև պարսից Դարեհ* թագավորի կառավարման ժամանակները:
23 Ղևտացիների նահապետական տների գլուխները գրանցված էին այդ ժամանակների պատմության գրքում մինչև Ելիասիբի որդի* Հոհանանի օրերը: 24 Ղևտացիների գլուխներն էին Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի+ Հեսուան:+ Նրանց ծառայակիցները՝ պահակները, կանգնում էին նրանց դիմաց, որ գովաբանեն Աստծուն ու շնորհակալական երգեր երգեն, ինչպես որ պատվիրել էր ճշմարիտ Աստծու մարդ Դավիթը:+ Մի պահակախումբը կանգնում էր մյուսի կողքին: 25 Մաթանիան,+ Բակբոկիան, Աբդիան, Մեսուլամը, Տելմոնն ու Ակկուբը+ դռնապաններ էին+ և պահպանում էին տաճարի դարպասների մոտ գտնվող պահեստասենյակները: 26 Նրանք ծառայում էին Հեսուայի+ որդի Հոակիմի՝ Հոսեդեկի թոռան, ինչպես նաև կառավարիչ Նեեմիայի և քահանա, գրագիր* Եզրասի+ օրերում:
27 Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը ժողովուրդը փնտրեց և իրենց բնակության վայրերից Երուսաղեմ բերեց բոլոր ղևտացիներին, որ շնորհակալական երգեր երգելով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով ուրախությամբ տոնի այդ իրադարձությունը:+ 28 Հմուտ երգիչները* մեկտեղ հավաքվեցին Երուսաղեմի ողջ շրջակայքից, մոտակա շրջանից,* նետոֆացիների+ բնակավայրերից, 29 Բեթ-Գաղգաղայից,+ Գեբայի+ ու Ազամոթի+ հարակից տարածքներից:* Բանն այն է, որ երգիչները իրենց համար բնակավայրեր էին կառուցել Երուսաղեմի ողջ շրջակայքում: 30 Քահանաներն ու ղևտացիները ծիսականորեն մաքրվեցին, նաև մաքրագործեցին ժողովրդին,+ դարպասներն+ ու պարիսպը:+
31 Հետո Հուդայի իշխաններին բարձրացրի պարսպի վրա: Շնորհակալական երգեր երգելու համար երկու մեծ երգչախումբ կազմեցի և յուրաքանչյուրին ուղեկցող խումբ նշանակեցի: Մի երգչախումբը պարսպի վրայով գնաց դեպի աջ՝ Մոխրակույտի դարպասի+ ուղղությամբ: 32 Երգչախմբի հետևից գնացող խմբում էին Օսեիան, Հուդայի իշխանների կեսը, 33 Ազարիան, Եզրասը, Մեսուլամը, 34 Հուդան, Բենիամինը, Սեմայիան ու Երեմիան: 35 Նրանց հետ, շեփորները+ ձեռքներին, գնում էին քահանաներից* մի քանիսը, որոնց թվում էր Ասափի որդի+ Զաքուրի որդի Միքայիայի որդի Մաթանիայի որդի Սեմայիայի որդի Հովնաթանի որդի Զաքարիան, 36 իսկ նրա ծառայակիցներ* Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Հանանին գնում էին՝ ձեռքներին ճշմարիտ Աստծու մարդ Դավթի նվագարանների նման երաժշտական գործիքներ:+ Նրանց առջևից գնում էր գրագիր Եզրասը:+ 37 Աղբյուրի դարպասի+ մոտից նրանք առաջ գնացին՝ անցնելով Դավթի քաղաքի+ Աստիճանների+ վերևով, ապա դեպի վեր բարձրացող պարսպով անցան Դավթի տան մոտով ու հասան Ջրի դարպասին,+ որն արևելքում էր:
38 Շնորհակալական երգեր կատարող մյուս երգչախումբը գնաց հակառակ ուղղությամբ: Նրանց հետևից գնում էինք ես և մարդկանց մյուս կեսը: Մենք անցանք Փռերի աշտարակով+ և շարունակելով ճանապարհը Լայն պարսպով՝+ 39 անցանք Եփրեմի դարպասի+ վրայով, Հին քաղաքի դարպասի+ վրայով, Ձկների դարպասի+ վրայով, Անանայելի աշտարակով,+ Մեայի աշտարակով, հետո անցանք Ոչխարների դարպասի+ վրայով ու հասնելով պահակախմբի դարպասին՝ կանգ առանք:
40 Դրանից հետո շնորհակալական երգեր կատարող երկու երգչախմբերը եկան ու կանգ առան ճշմարիտ Աստծու տան դիմաց: Կանգ առանք նաև ես ու ղեկավար պաշտոնյաների մյուս կեսը, որ ինձ հետ էր, 41 նաև քահանաներ Եղիակիմը, Մաասիան, Մինիամինը, Միքայիան, Ելիոենան, Զաքարիան և Հանանիան, որոնց ձեռքներին շեփորներ էին, 42 ինչպես նաև Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Օզին, Հովհանանը, Մելքիան, Էլամն ու Եզերը: Երգիչները, որոնց խմբավարը Եզերիան էր, բարձրաձայն երգում էին:
43 Այդ օրը իսրայելացիները շատ զոհեր մատուցեցին և ուրախացան,+ քանի որ ճշմարիտ Աստված նրանց մեծ ուրախություն էր պարգևել: Այդ ուրախությանը միացել էին նաև կանայք ու երեխաները,+ այնպես որ անգամ հեռվից էր լսելի, որ Երուսաղեմում ցնծություն է:+
44 Նույն օրը մարդիկ նշանակվեցին, որ հոգ տանեն պահեստասենյակների+ մասին, որտեղ հավաքվում էին նվիրաբերությունները,+ առաջին պտուղները+ և տասանորդները:+ Այդ սենյակներում նրանք պետք է հավաքեին քաղաքների շրջակա դաշտերից բերված բերքի այն բաժինը, որ Օրենքով+ նախատեսված էին քահանաների ու ղևտացիների համար:+ Հուդայի ժողովուրդը անում էր այդ նվիրաբերությունները, քանի որ անչափ ուրախ էր, որ քահանաներն ու ղևտացիները սկսել էին ծառայել տաճարում: 45 Վերջիններս սկսեցին կատարել Աստծուն մատուցվող ծառայության և մաքրագործման հետ կապված իրենց պարտականությունները: Իրենց պարտականությունները սկսեցին կատարել նաև երգիչներն ու դռնապանները: Ամեն բան արվում էր Դավթի ու նրա որդի Սողոմոնի տված հրահանգների համաձայն: 46 Դեռ վաղուց՝ Դավթի և Ասափի օրերում, մարդիկ էին նշանակված երգիչներին գլխավորելու և Աստծուն մատուցվող փառաբանական ու շնորհակալական երգերի կատարումը ղեկավարելու համար:+ 47 Զորաբաբելի+ ու Նեեմիայի օրերում ամբողջ Իսրայելը տալիս էր երգիչներին+ ու դռնապաններին+ հասանելիք ամենօրյա բաժինները: Նրանք նաև բաժին էին հատկացնում ղևտացիներին,+ իսկ ղևտացիները բաժին էին հատկացնում Ահարոնի սերնդին: