Հոբ
19 Հոբը պատասխանեց.
4 Եթե իսկապես սխալ եմ արել,
Ապա դա միայն իմ գործն է:
5 Իսկ եթե ինձ վերևից եք նայում
Եվ պնդում եք, թե արդարացիորեն եմ անարգանք կրում,
6 Ապա իմացեք, որ Աստված է ինձ հետ անարդարացի վարվել*
Եվ ինձ իր որսացանցով բռնել:
7 Ահա ես աղաղակում եմ՝ «Ինձ վնա՛ս են հասցրել», բայց պատասխանող չկա,+
Օգնություն եմ աղերսում, բայց արդարադատություն չկա:+
8 Ճանապարհս քարե պատնեշով փակել է նա, ու ես չեմ կարողանում անցնել:
Ուղիներս խավարով է պատել:+
9 Նա պատվազրկել է ինձ,
Թագը հանել է իմ գլխից:
10 Ամեն կողմից ջախջախում է ինձ, մինչև վերանամ,
Հույսս ծառի պես արմատախիլ է անում:
11 Իմ դեմ բորբոքված բարկությամբ է լցվում,
Ինձ իր ոսոխն է համարում:+
12 Նրա զորքերը հավաքվում են և ինձ պաշարում,
Վրանիս շուրջբոլորը բանակ են դնում:
13 Հարազատ եղբայրներիս ինձնից հեռու է վանել,
Ինձ ճանաչողները ինձնից երես են թեքել:+
15 Իմ տան հյուրերը+ և իմ աղախինները ինձ օտար են համարում,
Ես օտարական եմ նրանց աչքում:
16 Կանչում եմ ծառայիս, բայց նա չի պատասխանում,
Իմ բերանով նրանից կարեկցանք եմ աղերսում:
17 Իմ շունչն անգամ նողկանք է պատճառում կնոջս,+
Իմ գարշահոտությունից վանվում են հարազատ եղբայրներս:
18 Անգամ փոքր երեխաներն են ինձ արհամարհում,
Հենց վեր եմ կենում, ինձ ձեռք են առնում:
21 Խղճացեք ինձ, իմ ընկերնե՛ր, խղճացեք,
Աստծու ձեռքն է ինձ հարվածել:+
23 Ա՜խ, եթե միայն խոսքերս գրի առնվեին,
Եթե միայն գրքի մեջ գրվեին,
24 Երկաթե հատիչով ու կապարով ժայռի վրա առհավետ փորագրվեին:
26 Եվ երբ մաշկս այսպես քայքայվի,
Բայց ես դեռ ողջ լինեմ, Աստծուն կտեսնեմ:
27 Ես նրան անձամբ կտեսնեմ,
Հենց իմ աչքերը կտեսնեն, ոչ թե ուրիշ մեկինը:+
Այդուհանդերձ, ես խորապես ընկճված եմ:*
28 Դուք ասում եք՝ «Այդ ինչպե՞ս ենք նրան հալածում»,+
Այնինչ խնդրի արմատը իմ մեջ եք տեսնում:
29 Ինքներդ սրից վախեցեք,+
Քանի որ հանցանք գործողները սրով կպատժվեն:
Դատավոր կա. իմացա՛ծ եղեք»:+