Հոբ
30 «Իսկ հիմա նրանք ինձ վրա ծիծաղում են՝+
Մարդիկ, որ ինձնից երիտասարդ են,
Ում հայրերին ես անգամ չէի թողնի,
Որ իմ հոտը հսկող շների հետ պահապանություն անեն:
2 Նրանց ձեռքերի ուժն ինձ ի՞նչ օգուտ է տվել:
Նրանց ավյունը մարել է:
3 Չքավորությունից և սովածությունից հալումաշ են եղել,
Կրծում են այն, ինչ գտնում են չոր ու ցամաք հողում՝
Ավերված ու ամայացած երկրում:
5 Նրանց դուրս են վռնդում հասարակությունից,+
Մարդիկ նրանց վրա բղավում են, ինչպես գող բռնելիս:
6 Նրանք ապրում են կիրճերում,
Քարանձավներում ու ժայռերում:
7 Հեծեծում են թփուտների մեջ,
Իրար գլխի հավաքված՝ կուչ են գալիս եղինջների մեջ:
8 Լինելով անմիտ և անանուն մարդկանց որդիներ՝
Նրանք երկրից վռնդվել են:*
9 Իսկ հիմա այդ մարդիկ ինձ ծաղրում են իրենց երգերում անգամ,+
11 Աստված ինձ զինաթափ է արել և խոնարհեցրել,
Դրա համար էլ նրանք իմ ներկայությամբ ամեն չափ ու սահման անցնում են:*
12 Ասես մի խառնամբոխ, աջ կողմից իմ դեմ են դուրս գալիս,
Փախուստի են մատնում ինձ,
Ինձ կործանելու համար խոչընդոտ են դնում ճամփիս:
14 Ներխուժում են, ինչպես պարսպի ճեղքից,
Գրոհի են ենթարկում առանց այդ էլ ավերվածին:
15 Սարսափը համակել է ինձ,
Արժանապատվությունս հօդս է ցնդել, ասես քամուց քշվել է,
Փրկության հույսս ամպի պես չքացել է:
19 Ո՛վ Աստված, ինձ ցեխի մեջ ես գցել,
Ես հող ու մոխիր եմ դարձել:
20 Քեզ օգնության եմ կանչում, բայց դու պատասխան չես տալիս,+
Կանգնում եմ քո առաջ, բայց դու պարզապես նայում ես:
21 Դու դաժանաբար իմ դեմ ես դուրս եկել,+
Բազկիդ ողջ ուժով ինձ վրա ես հարձակվել:
22 Ինձ առնում-տանում ես քամով,
Այս ու այն կողմ ես նետում մրրիկով:*
23 Ես գիտեմ, որ ինձ կհասցնես մահվան դուռը,
Այն տունը, որտեղ ի վերջո կգնան բոլոր ապրողները:
24 Բայց ախր կոտրված մարդուն չեն խփում,+
Երբ իր նեղության մեջ նա օգնության է կանչում:
25 Մի՞թե ես լաց չեմ եղել նեղության մեջ հայտնված մարդու համար,
Մի՞թե ցավ չեմ ապրել աղքատի համար:+
26 Մինչդեռ իմ սպասած բարիքի փոխարեն ինձ վրա չարիք եկավ,
Լույսի փոխարեն խավար եկավ:
27 Չի դադարում ներսիս ալեկոծությունը,
Ինձ վրա են հասել դժբախտության օրերը:
28 Ես քայլում եմ մռայլ,+ լույսի որևէ շող չեմ տեսնում,
Ժողովի մեջ վեր եմ կենում և օգնության կանչում:
29 Դարձել եմ շնագայլերի եղբայրը,
Ջայլամների ընկերը:+
31 Քնարս միայն սգի համար է նվագում,
Եվ սրինգս միայն լացին է նվագակցում»: