Հոբ
36 Եղիուսը շարունակեց իր խոսքը.
2 «Մի փոքր էլ համբերիր, մինչև ամեն ինչ պարզաբանեմ,
Աստծու անունից ես դեռ ասելու բան ունեմ:
3 Մանրամասնորեն կասեմ այն, ինչ գիտեմ,
Եվ ցույց կտամ, որ ինձ Ստեղծողն արդար է:+
4 Սխալ բան չկա խոսքերիս մեջ,
Քանի որ դրանց աղբյուրը Նա է, ով ամեն ինչ գիտի կատարելապես:+
5 Իսկապես որ, Աստված հզոր+ է և ոչ մեկից երես չի թեքում,
Նա ունի անսահման հասկացողություն:
7 Իր աչքերը նա արդարների վրա է պահում,+
Թագավորների պես նրանց նստեցնում է գահին*+ և առհավետ պատվի արժանացնում:
8 Բայց եթե մեղքի պատճառով նրանք շղթայակապ են լինում
Եվ տառապանքի կապանքներում հայտնվում,
9 Նա ցույց է տալիս նրանց, թե ինչ սխալ են արել,
Հպարտության պատճառով ինչ հանցանքներ են գործել:
10 Նա բացում է նրանց ականջը, որ խրատ լսեն,
Նրանց հորդորում է, որ սխալ ընթացքից հետ կանգնեն:+
11 Եթե նրան հնազանդվեն ու ծառայեն,
Մինչև իրենց կյանքի վերջ բարօրության մեջ կապրեն,
Եվ իրենց տարիները ուրախությամբ լեցուն կլինեն:+
12 Իսկ եթե չհնազանդվեն, ապա սրի բերան կընկնեն+
Եվ անգիտության մեջ կմեռնեն:
13 Իրենց սրտում Աստծուն արհամարհողները* դառնությամբ են լցվում
Եվ, անգամ երբ Աստված նրանց կապանքների մեջ է գցում, օգնություն չեն աղերսում:
14 Նրանք իրենց կյանքն անցկացնում* են տաճարային մարմնավաճառների*+ շրջապատում
Եվ ջահել-ջահել մահանում:+
15 Բայց տառապյալներին Աստված* փրկում է նեղությունից
Ու, երբ նրանք կեղեքվում են, բացում է նրանց ականջը, որ լսեն իրեն:
16 Նա քեզ ազատում է տառապանքի ճանկերից,+
Տանում է լայնարձակ տեղ՝ կապանքներից զերծ,+
Սեղանդ ընտիր ուտելիքով է լցնում, որ մխիթարի քեզ:+
17 Դու գոհ կլինես, երբ անօրենի դեմ վճիռ կայացվի,+
Երբ դատ իրականացվի, և արդարություն հաստատվի:
19 Հակառակ դեպքում մի՞թե տառապանքից կխուսափես,
Ինչքան էլ օգնություն աղերսես ու եռանդագին ջանք թափես:+
20 Մի՛ փափագիր, որ գիշերը իջնի,
Երբ մարդիկ մահանում են հանկարծակի:
21 Զգուշացիր, որ սխալ ընթացք չբռնես,
Որ դա տառապանքից չգերադասես:+
22 Աստված փառավոր է իր զորությամբ,
Ո՞ր մի ուսուցիչն է նրա նման:
25 Ողջ մարդկությունը տեսել է դրանք,
Մահկանացու մարդը հեռվից է նայում դրանց:
26 Այո՛, Աստված շատ ավելի մեծափառ է, քան կարող ենք պատկերացնել,+
27 Նա ջրի կաթիլները վեր է բարձրացնում,+
Դրանք խտանում են և գոլորշուց անձրևի են վերածվում,
28 Հետո այն ամպերից ցած է թափվում:+
Մարդկանց վրա անձրև է տեղում:
29 Իրոք որ, ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպես են երկնքում սփռվում ամպերը,
Թե ինչպես է նրա վրանից թնդում որոտը:+
30 Տես՝ ինչպես է նա տարածում իր կայծակի+ շիթերը դրա վերևում,
Ինչպես է ծովի հատակը ջրով ծածկում:
32 Նա կայծակը իր ձեռքերի մեջ է առնում
Եվ այն իր ուզած նշանակետին ուղղում:+
33 Որոտն ազդարարում է նրա գալստյան մասին,
Անգամ կենդանիներն են իմաց տալիս, թե ով* է գալիս»: