Սաղմոսներ
148 Գովաբանե՛ք Յահին,*
Գովաբանեք Եհովային, ո՛վ երկնքում բնակվողներ,+
Գովաբանեք նրան, ո՛վ բարձունքներում ապրողներ:
3 Գովաբանեք նրան, արեգա՛կ ու լուսի՛ն,
Գովաբանեք նրան, պայծառափա՛յլ աստղեր:+
4 Գովաբանեք նրան, վսեմագո՛ւյն երկինքներ,*
Եվ դուք, երկնքի անձրևաբե՛ր ամպեր:
5 Թող նրանք Եհովայի անունը գովաբանեն,
Որովհետև նրա հրամանով են ստեղծվել:+
6 Նա հաստատեց նրանց, որ մնան դարեդար, հավիտյան:+
Նա կանոններ սահմանեց, որոնք միշտ ուժի մեջ կմնան:+
7 Գովաբանեք Եհովային, երկրի վրա՛ ապրողներ,
Ծովային հսկա՛ արարածներ և խո՛ր ջրեր,
8 Կայծա՛կ ու կարկո՛ւտ, ձյո՛ւն ու թա՛նձր ամպեր,
Փոթորկաշո՛ւնչ քամի, որ կատարում ես նրա խոսքը,+
9 Լեռնե՛ր ու բոլոր բլուրնե՛ր,+
Պտղատո՛ւ ծառեր ու բոլոր մայրինե՛ր,+
10 Վայրի՛+ և ընտանի՛ կենդանիներ,
Զեռուննե՛ր* ու թռչուննե՛ր,
11 Ո՛վ երկրի թագավորներ ու բոլոր ազգություններ,
Ո՛վ իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ,+
12 Երիտասարդնե՛ր ու աղջիկնե՛ր,
Ծե՛ր ու մանո՛ւկ՝ իրար հետ:
13 Թող բոլորը Եհովայի անունը գովաբանեն,
Որովհետև միմիայն նրա անունն է անհասանելիորեն վսեմ:+
Նրա փառահեղությունը երկրից ու երկնքից էլ վեր է:+
14 Իր ժողովրդի զորությունը նա կմեծացնի,
Որ փառքով պսակի բոլոր իրեն նվիրվածներին,
Իսրայելի որդիներին՝ իր հետ մտերիմ ժողովրդին:
Գովաբանե՛ք Յահին: