Սաղմոսներ
Նվագավարին. նեհիլոթի* համար: Դավթի երգը:
5 Ո՛վ Եհովա, ականջ դիր իմ խոսքերին,+
Ուշադրություն դարձրու իմ հառաչանքներին:
2 Իմ Թագավո՛ր և իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ աղոթում,
Խնդրում եմ, լսիր օգնության իմ աղաղակը:
3 Ո՛վ Եհովա, առավոտյան դու իմ ձայնը կլսես,+
Առավոտյան քեզ մտահոգությունս կհայտնեմ+
Եվ պատասխանիդ կսպասեմ:
4 Դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես,+
Վատ բան անող ոչ մի մարդ չի կարող մտերիմ լինել քեզ հետ:+
5 Ոչ մի գոռոզ քո առաջ տեղ չունի,
Դու ատում ես բոլոր չարագործներին:+
6 Դու կկործանես սուտ խոսողներին:+
Արյուն թափող և խաբեբա մարդը զզվելի է Եհովային:+
7 Իսկ ես քո հավատարիմ սիրո*+ շնորհիվ քո տուն կմտնեմ,+
Դեպի քո սուրբ տաճարը* կշրջվեմ
Եվ քո հանդեպ ակնածալից վախով լցված՝ կխոնարհվեմ:+
8 Ո՛վ Եհովա, առաջնորդիր ինձ քո արդար ուղիներով՝
Թշնամիներից ինձ պաշտպանելով,
Օգնիր՝ քո ճանապարհով քայլեմ ու չսայթաքեմ:+
9 Նրանց ոչ մի ասածը վստահելի չէ,
Նրանց սիրտը լի է չարությամբ,
Նրանց բերանը բաց գերեզման է,
10 Աստված մեղավոր կճանաչի նրանց,
Իրենց իսկ ծրագրերը նրանց անկման կտանեն:+
Բազում հանցանքների համար քշիր նրանց,
Չէ՞ որ ապստամբել են քո դեմ:
11 Բայց քեզ մոտ ապաստան գտնող բոլոր մարդիկ ուրախ կլինեն,+
Ամեն ժամանակ ցնծագին կերգեն:
Չես թողնի՝ չարերը նրանց մոտենան,
Անունդ սիրողները քեզնով կցնծան: