Սաղմոսներ
Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Դավթի երգը:
69 Ո՛վ Աստված, փրկիր ինձ,
Քիչ է մնում՝ խեղդվեմ ջրերի հեղեղից:+
2 Խոր տիղմի մեջ եմ ընկղմվել.
Ոտքիս տակ ամուր գետին չկա:+
Խոր ջրերի մեջ եմ ընկել,
Հորձանքն ինձ քշել է տարել:+
3 Օգնության համար այնքան եմ աղաղակել,+
Որ ուժասպառ եմ եղել,
Ձայնս խզվել է,
Իմ Աստծուն սպասելուց աչքերս հոգնել են:+
4 Գլխիս մազերից էլ շատ են ինձ անհիմն ատողները,+
Շատացել են իմ նենգ թշնամիները,*
Որոնք ուզում են խլել իմ կյանքը:
Նրանք ստիպում են տալ այն, ինչ չեմ գողացել, այն, ինչ իմն է:
5 Ո՛վ Աստված, դու գիտես իմ արած հիմարությունը,
Քեզնից ծածկված չէ իմ հանցանքը:
6 Գերիշխա՛ն Տեր, ո՛վ Զորքերի տեր Եհովա,
Թող իմ պատճառով ամոթով չմնան քեզ հուսացողները:
Ո՛վ Իսրայելի Աստված,
Թող իմ պատճառով խայտառակ չլինեն քեզ ծառայողները:*
8 Օտար եմ դարձել եղբայրներիս համար,
Անծանոթ մեկն եմ մորիցս ծնվածների համար:+
9 Իմ մեջ բոցավառվում է քո տան հանդեպ նախանձախնդրությունը,+
Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը:+
10 Երբ խոնարհաբար ծոմ պահեցի,*
Դրա համար անարգվեցի:
11 Երբ քուրձ հագա,
Նրանց ծաղրանքի առարկան* դարձա:
12 Դարպասի մոտ նստողների* համար խոսքուզրույց եմ դարձել,
Հարբեցողների երգերի թեման եմ դարձել:
13 Բայց, ո՛վ Եհովա, թող իմ աղոթքը քեզ հասնի,
Երբ այն ընդունելը քեզ հաճելի լինի:+
Ո՛վ Աստված, քո անսահման հավատարիմ սիրուց մղված՝
Պատասխանիր ինձ և ցույց տուր, որ դու իսկապես փրկիչ ես:+
16 Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը,+
Քո առատ գթասրտությունից մղված՝ դեպի ինձ ուղղիր քո աչքերը:+
18 Մոտեցիր ու ինձ փրկիր,
Իմ թշնամիներից ազատիր:*
19 Իմ կրած անարգանքից, անպատվությունից ու ստորացումից դու տեղյակ ես:+
Քո աչքի առաջ են բոլոր թշնամիներս:
20 Անարգանքը խոցել է սիրտս, անբուժելի է վերքս:*
22 Թող նրանց ճաշկերույթի սեղանը իրենց համար թակարդ դառնա,
Թող նրանց բարօրությունը ծուղակ դառնա:+
23 Թող խավարեն ու ոչինչ չտեսնեն նրանց աչքերը,
Եվ թող միշտ դողան նրանց ոտքերը:*
24 Թափիր նրանց վրա քո ցասումը,
Եվ թող նրանց վրա գա քո բորբոքված բարկությունը:+
25 Թող նրանց ճամբարը ամայի դառնա,
Նրանց վրաններում թող բնակիչ չմնա,+
26 Որովհետև նրանք հետապնդում են նրան, ում դու հարվածել ես,
Շարունակ խոսում են նրանց ցավերի մասին, ում դու խոցել ես:
27 Թող նրանց հանցանքի բեռը ծանրանա,
Թող քո կողմից արդար չհամարվեն նրանք,
Եվ թող արդարների շարքը չդասվեն:+
29 Ես տանջվում ու ցավ եմ ապրում:+
Պաշտպանիր ինձ, ո՛վ Աստված, քո փրկարար զորությամբ:
30 Ես Աստծու անունը կգովերգեմ,
Շնորհակալական խոսքերով նրան կմեծարեմ:
31 Դա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը,
Քան եղջերավոր ու կճղակավոր մատղաշ ցուլը:+
32 Փրկարար զորությունդ տեսնելով՝ հեզերը կուրախանան:
Ո՛վ Աստծուն ծառայողներ,* թող ձեր սրտերն ամրանան,
33 Չէ՞ որ Եհովան լսում է խեղճերին,+
Նա չի արհամարհի իր գերեվարված ժողովրդին:+
34 Թող գովաբանեն նրան երկինքն ու երկիրը,+
Ծովերն ու այնտեղ ապրող բոլոր արարածները:
35 Աստված Սիոնին փրկություն կբերի,+
Հուդայի քաղաքները կվերակառուցի,
Իր ժողովուրդը կբնակվի այնտեղ և այդ երկրին կտիրի: