Սաղմոսներ
Երգ Սողոմոնի մասին:
72 Ո՛վ Աստված, թագավորին սովորեցրու դատել համաձայն քո օրենքների,
Արքայորդուն քո արդարությունն ուսուցանիր:+
2 Թող նա քո ժողովրդին արդարությամբ դատի
Եվ խեղճերի համար արդար դատ տեսնի:+
3 Թող լեռները ժողովրդին խաղաղություն բերեն,
Թող բլուրները նրանց արդարություն պարգևեն:
5 Ո՛վ Աստված, մարդիկ կվախենան քեզնից սերնդեսերունդ,
Քանի դեռ շողում է արևը,
Քանի դեռ երկնքում փայլում է լուսինը:+
6 Թագավորի իշխանությունը նման կլինի հնձված մարգագետնի վրա թափվող անձրևի,
Երկիրը ոռոգող հորդառատ անձրևի:+
7 Նրա օրերում արդարը կծաղկի,+
Եվ քանի դեռ լուսինը երկնքում փայլի,*
Երկրի վրա ամենուր խաղաղություն կտիրի:+
9 Անապատում ապրողները նրա առաջ կխոնարհվեն,
Նրա թշնամիները հողը կլիզեն:+
11 Բոլոր թագավորները նրա առաջ կխոնարհվեն,
Բոլոր ազգերը նրան կծառայեն:
12 Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության,
Կազատի խեղճին և նրան, ով չունի օգնական:
13 Աղքատին ու խեղճին նա կկարեկցի,
Կարիքավորների կյանքը կփրկի:
15 Թող նա երկար կյանք ունենա,
Թող Սաբայի ոսկին բերեն նրան:+
Թող շարունակ նրա համար աղոթքներ մատուցվեն,
Եվ թող նրան օրնիբուն օրհնեն:
16 Երկրի վրա հացահատիկի լիություն կլինի,+
Անգամ լեռների գագաթներին այն առատորեն կբուսնի:
Թագավորի դաշտերը առատ բերք կտան, ինչպես Լիբանանում,+
Քաղաքներում փարթամորեն կաճի բնակչությունը, ինչպես երկրի բուսականությունը:+
17 Թող հարատև լինի նրա անունը,+
Թող այն մնա այնքան ժամանակ, քանի դեռ կա արևը:
Թող մարդիկ նրա միջոցով օրհնվեն,+
Թող բոլոր ազգերը նրան երջանիկ անվանեն:
Ամեն և ամեն:
20 Այստեղ ավարտվում են Դավթի՝ Հեսսեի որդու+ աղոթքները: