Առակներ
25 Սրանք նույնպես Սողոմոնի առակներն են,+ որոնք արտագրել* են Հուդայի թագավոր Եզեկիայի+ մարդիկ.
2 Աստծուն փառք է բերում այն, որ նա որևէ հարց գաղտնի է պահում,+
Իսկ թագավորներին այն, որ քննում են հարցերը:
3 Ինչպես երկինքն է բարձր, և երկիրը՝ խոր,
Այնպես էլ թագավորների սիրտն է անըմբռնելի:
5 Չարագործին հեռացրու թագավորից,
Եվ նրա գահը արդարությամբ կամրապնդվի:+
6 Մի՛ պատվիր քեզ թագավորի առաջ+
Եվ մեծամեծների շարքում տեղ մի՛ զբաղեցրու,+
7 Որովհետև ավելի լավ է, որ նա ասի՝ «Արի նստիր այստեղ»,
Քան նվաստացնի քեզ անվանի մարդու աչքի առաջ:+
8 Մի՛ շտապիր դատական գործ սկսել,
Այլապես ի՞նչ ես անելու, եթե դրացիդ արդյունքում խայտառակի քեզ:+
9 Գործդ հարթիր դրացուդ հետ,+
Բայց գաղտնի զրույցում ասվածը* մի՛ հայտնիր,+
10 Հակառակ դեպքում քեզ լսողը կամաչեցնի քեզ,
Եվ քո տարածած վատ տեղեկությունը* հնարավոր չի լինի հետ հավաքել:
12 Ընկալունակ ականջի համար իմաստուն մարդու դիտողությունը+
Նման է ոսկյա ականջօղի և ընտիր ոսկուց պատրաստված զարդարանքի:
13 Ինչպես ձյան* սառնությունն է բերքահավաքի օրը,
Այնպես էլ հավատարիմ պատգամաբերն է իրեն ուղարկողների համար,
Քանի որ նա թարմություն է բերում իր տիրոջը:+
15 Համբերությամբ ղեկավարին կարելի է տարհամոզել,
Եվ մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել:+
16 Եթե մեղր գտնես, կեր այնքան, ինչքան քեզ պետք է,
Քանի որ եթե չափից շատ ուտես, գուցե փսխես այն:+
17 Դրացուդ տուն հաճախ մի՛ գնա,
Որ նա չհոգնի քեզնից ու չատի քեզ:
18 Իր դրացու դեմ սուտ վկայություն տվող մարդը+
Նման է մահակի, սրի ու սուր նետի:
19 Նեղության ժամանակ անհուսալի* մարդուն վստահելը
Նույնն է, ինչ կոտրված ատամով ծամելն ու կաղացող ոտքով քայլելը:
21 Եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան,
Եթե ծարավ է, ջուր տուր, որ խմի,+
22 Որովհետև այդպես դու նրա գլխին շիկացած ածուխներ կդիզես,*+
Ու Եհովան կվարձատրի քեզ:
23 Հյուսիսային քամին տեղատարափ անձրև է բերում,
Իսկ բամբասող լեզուն բարկություն է բորբոքում:+
25 Հեռավոր երկրից ստացված լավ լուրը+
Ասես սառը ջուր լինի ծարավ հոգու համար:
26 Պղտորված աղբյուրի ու քանդված ջրհորի պես է այն արդար մարդը,
Որը տեղի է տալիս* չարագործին:
28 Ինքնատիրապետում չունեցող մարդը+
Նման է քանդված պարիսպներով քաղաքի: