Եսայիա
3 Ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Երուսաղեմին ու Հուդային կզրկի ամեն տեսակ աջակցությունից ու պաշարներից,
Հացի ու ջրի ամբողջ պաշարից,+
2 Կզրկի զորեղ մարդկանցից ու ռազմիկներից,
Դատավորներից ու մարգարեներից,+
Ապագան գուշակողներից ու երեցներից,
3 Հիսնապետներից,+ բարձրաստիճան մարդկանցից ու խորհրդատուներից,
Մոգության գիտակներից և հմուտ հմայողներից:+
5 Մարդիկ կճնշեն մեկը մյուսին,
Ամեն մեկը՝ իր դիմացինին:+
Փոքր տղան ծերի հետ հանդգնորեն կվարվի,
Աննշան մարդը հարգարժան մարդուն կարհամարհի:+
6 Ամեն մեկը իր հոր տան մեջ իր եղբոր թևը կբռնի ու կասի.
«Դու թիկնոց ունես, մեր հրամանատարը եղիր,
Ավերակների այս կույտին տեր կանգնիր»:
7 Բայց նա կառարկի այդ օրը և կասի.
«Ես ձեզ համար վիրակապ դնող* չեմ դառնա,
Իմ տանը ուտելիք կամ հագուստ չկա:
Ինձ հրամանատար մի՛ նշանակեք ժողովրդի վրա»:
8 Երուսաղեմը սայթաքել է, Հուդան ընկել է,
Քանի որ նրանք խոսքով ու գործով Եհովայի դեմ են դուրս եկել,
Փառավորի աչքի առաջ հանդգնությամբ են վարվում:+
9 Նրանց դեմքի արտահայտությունը իրենց դեմ է վկայում,
Սոդոմի բնակիչների պես բացեիբաց իրենց մեղքի մասին են խոսում,+
Չեն էլ փորձում թաքցնել:
Վա՜յ նրանց, որովհետև իրենց վրա աղետ են բերում:
11 Վա՜յ անօրեններին, նրանց վրա աղետ կգա,
Այն, ինչ իրենք են արել, նույնը իրենց գլխին կգա:
12 Իմ ժողովրդին աշխատանքի լծողները նրա հետ դաժանությամբ են վարվում,
Նրա վրա կանայք են իշխում:
Ո՜վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները քեզ մոլորեցնում են
Եվ ճիշտ ճանապարհից շեղում են:+
13 Եհովան վեր է կենում, որ մեղադրանքներ ներկայացնի,
Նա ոտքի է կանգնում, որ ժողովուրդների նկատմամբ կայացրած դատավճիռը հայտնի:
14 Եհովան կդատի իր ժողովրդի երեցներին ու իշխաններին:
«Դուք հրկիզել եք խաղողի այգին,
Ձեր տները լցրել եք աղքատներից գողացածով:+
15 Ինչպե՞ս եք համարձակվում ջախջախել իմ ժողովրդին,
Ճզմել խեղճերին»,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
16 Եհովան ասում է. «Սիոնի դուստրերը մեծամիտ են,
Ման են գալիս՝ քիթները ցից,*
Աչքերը սեթևեթանքով խաղացնում են, կոտրատվելով քայլում են,
Ոտքերի ապարանջանները զնգզնգացնում են:
17 Ուստի Եհովան Սիոնի դուստրերի գլուխը կեղևակալած վերքերով կծածկի,
Եհովան նրանց կճաղատացնի:+
18 Այդ օրը Եհովան նրանց կզրկի իրենց գեղեցկացնող արդուզարդից՝
Ոտնապարանջաններից, գլխակապերից, կիսալուսնաձև զարդարանքներից,+
19 Ականջօղերից,* թևնոցներից, քողերից,
20 Գլխաշորերից, ոտքի շղթայիկներից, զարդարուն գոտիներից,*
Օծանելիքի սրվակներից,* հմայիլներից,*
21 Մատանիներից, քթի օղերից,
22 Տոնական զգեստներից, վերնազգեստներից, թիկնոցներից, քսակներից,
23 Ձեռքի հայելիներից,+ կտավե հագուստներից,*
Գլխափաթթոցներից ու քողերից:
24 Նրանց վրայից բալասանի յուղի+ բուրմունքի փոխարեն գարշահոտ կգա,
Գոտու փոխարեն նրանք պարան կկապեն,
Գեղեցիկ սանրվածքի փոխարեն նրանց գլխին ճաղատություն կլինի,+
Թանկարժեք հագուստի փոխարեն քուրձ կկրեն,+
Նրանց գեղեցկությունը խարանով* կփոխարինվի:
25 Քո տղամարդիկ սրով կընկնեն,
Քո հզորները պատերազմում կմեռնեն:+