Եսայիա
47 Ցած իջիր ու հողի մեջ նստիր, ո՛վ Բաբելոնի կույս դուստր,+
Դու այլևս գահ չունես, գետնին նստիր, ո՛վ քաղդեացիների դուստր,+
Մարդիկ էլ երբեք քեզ չեն անվանի քնքուշ ու փափկասուն:
3 Քո մերկությունը կբացվի,
Բոլորը կտեսնեն քո խայտառակ վիճակը:
Ես վրեժ կառնեմ,+ ոչ ոք չի կանգնի իմ ճանապարհին:*
4 «Մեզ Փրկագնողը Իսրայելի Սուրբն է:
Նրա անունը Զորքերի տեր Եհովա է»:+
5 Լուռ նստիր, սուզվիր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր,+
Որովհետև քեզ այլևս թագավորությունների Տիրուհի* չեն կոչելու:+
6 Ես բարկությամբ լցվեցի իմ ժողովրդի հանդեպ,+
Թողեցի, որ իմ սեփականությունը պղծվի,+
Եվ նրանց քո ձեռքը մատնեցի:+
7 Դու ասում էիր. «Ես Տիրուհի կլինեմ միշտ, առհավետ»:+
Քո արարքները չկշռադատեցիր,
Չմտածեցիր, թե դրանք ինչ հետևանքներ կբերեն:
8 Հիմա լսիր, ո՛վ հաճույքներ սիրող,+
Որ նստած ես ապահովության մեջ ու մտքումդ ասում ես.
«Ես եմ, որ կամ, ուրիշը չկա:+
Երբեք այրի չեմ դառնա,
Չեմ իմանա, թե ինչ է երեխաների կորուստը»:+
9 Այս երկու չարիքն էլ քեզ վրա կգան հանկարծակի, մեկ օրում՝+
Երեխաների կորուստ և այրիություն:
Այս ամենը դու կճաշակես լիուլի՝+
Որպես հատուցում* քո բազում մոգությունների և քո բոլոր զորեղ կախարդանքների:+
10 Դու քեզ ապահով էիր զգում քո չարագործության մեջ,
Ասում էիր. «Ինձ ոչ ոք չի տեսնում»:
Քո իմաստությունն ու գիտությունը քեզ շեղեցին ճանապարհից:
Դու մտքումդ ասում ես. «Ես եմ, որ կամ, ուրիշը չկա»:
11 Բայց քեզ վրա աղետ կգա,
Եվ հմայություններդ անզոր կլինեն դրա դեմ:*
Քեզ վրա դժբախտություն կգա, բայց դու չես կարողանա այն կանխել:
Հանկարծակի այնպիսի կործանում կգա, որ երբեք չես էլ պատկերացրել:+
12 Դե շարունակիր մոգություններդ ու բազում կախարդանքներդ,+
Որոնցով ջանասիրաբար զբաղվել ես դեռ մանկուց:
Գուցե դա մի օգուտ բերի քեզ,
Գուցե թշնամիներիդ վախ ներշնչես:
13 Այնքան շատ խորհրդատուների ես դիմել, որ արդեն հոգնել ես:
Դե թող հիմա վեր կենան ու փրկեն քեզ,
Թող փրկեն նրանք, ովքեր երկնքում եղած բաներն են պաշտում,*+
Ովքեր աստղերին են նայում,
Նորալուսնի ժամանակ պատմում են, թե ինչ է քեզ սպասում:
14 Ահա նրանք ասես ծղոտ լինեն:
Կրակը նրանց կայրի,
Ուժգին բոցից չեն կարողանա իրենց փրկել.
Դա չի լինի ածուխների կրակ, որ դրանցով տաքանաս,
Կամ այնպիսի կրակ, որ դրա կողքը նստես:
15 Այսպիսին կլինի քո հմայողների վերջը,
Որոնց հետ մանկուց ճգնել ես:
Նրանք մոլորված ցիրուցան կլինեն տարբեր ուղղություններով:*
Չի լինի մեկը, որ փրկի քեզ:+