Օսեե
2 Դատապարտե՛ք ձեր մորը, դատապարտե՛ք նրան,
Որովհետև նա իմ կինը չէ,+ և ես նրա ամուսինը չեմ:
Թող նա վերջ տա իր անբարոյականությանը
Եվ հեռացնի դավաճանությունն իր կրծքերից,
3 Այլապես կմերկացնեմ նրան
Ու կթողնեմ այնպես, ինչպես իր ծնված օրն է եղել,
Նրան անապատ կդարձնեմ,
Անջուր երկրի կվերածեմ
Ու կթողնեմ, որ մեռնի ծարավից:
4 Նրա զավակներին չեմ գթա,
Քանի որ անառակության* պտուղ են:
5 Ձեր մայրը անբարոյականություն է գործում:+
Նա, ով հղի էր ձեզանով, ամոթալի բաներ է անում:+
Նա ասում է. «Գնամ կրքոտ սիրեկաններիս հետևից՝+
Նրանց հետևից, ովքեր տալիս են իմ հացն ու ջուրը,
Իմ բուրդն ու վուշը,* իմ յուղն ու ըմպելիքը»:
6 Ուստի ես փշերով պատնեշ կկանգնեցնեմ նրա ճանապարհին,
Նրա դիմաց քարե պատ կշինեմ,
Որ էլ ճամփա չգտնի:
7 Նա իր կրքոտ սիրեկանների հետևից կվազի, բայց չի հասնի,+
Կփնտրի նրանց, բայց չի գտնի:
8 Նա չգիտակցեց, որ ես էի իրեն ցորեն,+ գինի ու յուղ տալիս,
Ես էի առատորեն արծաթ ու ոսկի տալիս,
Որոնցով, սակայն, նա Բահաղին էր պաշտում:+
9 Դրա համար էլ ես հնձի ժամանակ կվերցնեմ իմ ցորենը
Եվ բերքահավաքի ժամանակ՝ իմ գինին,+
Կխլեմ իմ բուրդն ու վուշը, որոնք պիտի ծածկեին նրա մերկությունը:
10 Իր սիրեկանների աչքերի առաջ կբացեմ նրա ամոթույքը,
Եվ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից:+
11 Վերջ կդնեմ նրա բոլոր ուրախություններին,
Նրա հանդիսություններին,+ նորալուսնի տոներին, Շաբաթներին և բոլոր տոնակատարություններին:
12 Կավերեմ նրա՝ խաղողի ու թզենու այգիները, որոնց մասին նա ասում է.
«Դրանք իմ վարձն են, որ տվել են սիրեկաններս»:
Ես դրանք մացառուտ կդարձնեմ,
Եվ վայրի կենդանիները կխժռեն դրանք:
13 Ես նրանից հաշիվ կպահանջեմ այն օրերի համար,
Երբ զոհեր էր մատուցում Բահաղի կուռքերին,+
Երբ պճնվում էր օղերով ու արդուզարդով
Եվ իր սիրեկանների հետևից էր գնում,
Իսկ ինձ մոռանում էր,+– ասում է Եհովան:–
14 Դրա համար էլ ես նրան համոզելով խելքի կբերեմ.
Անապատ կտանեմ
Ու կխոսեմ նրա հետ, որ սիրտը շահեմ:
Այնտեղ նա իմ խոսքերին կարձագանքի, ինչպես իր երիտասարդության օրերում,
Ինչպես այն օրը, երբ դուրս եկավ Եգիպտոսից:+
16 Երբ գա այդ օրը,– ասում է Եհովան,–
Նա ինձ «իմ ամուսին» կկոչի և այլևս չի կոչի «իմ Բահաղ»:*
18 Այդ օրը ես իմ ժողովրդի համար ուխտ* կկապեմ
Դաշտի գազանների,+ երկնքի թռչունների և երկրի զեռունների հետ:+
19 Ես կնշանվեմ նրա հետ, որ առհավետ իմը լինի,
Կնշանվեմ՝ վարվելով նրա հետ արդարությամբ,
Արդարադատությամբ, հավատարիմ սիրով ու գթասրտությամբ:+
20 Կնշանվեմ՝ վարվելով նրա հետ հավատարմությամբ,
Եվ նա կճանաչի ինձ՝ Եհովայիս:+
21 Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ես կկատարեմ երկնքի խնդրանքը,
Երկինքն էլ կկատարի երկրի խնդրանքը,+
22 Երկիրն իր հերթին կտա ցորենի, գինու և յուղի խնդրածը,