Նաում
3 Վա՜յ արյունահեղ քաղաքին:
Նա լի է խաբեությամբ ու թալանով,
Երբեք առանց որսի չի մնում:
2 Լսվում է մտրակի հարվածի ձայնը, անիվների դղրդյունը:
Սուրում է նժույգը, և կառքը կատաղի առաջ է ընթանում:
3 Ձիավորներ, փայլատակող սրեր, շողշողուն նիզակներ,
Բազմաթիվ սպանվածներ, դիակների կույտեր...
Անթիվ են դիակները:
Մեռածների մարմիններին դեմ առնելով՝ մարդիկ ընկնում են դրանց վրա:
4 Այս ամենի պատճառն այն է, որ այդ մարմնավաճառի մարմնավաճառությունը սահման չունի:
Նա գրավիչ է ու հմայիչ, կախարդությունների տիրուհի է.
Նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցում ազգերին և իր կախարդությամբ՝ տոհմերին:
5 «Այժմ լսիր. ես քո* դեմ եմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,+–
Հագուստիդ փեշերը մինչև երեսդ կբարձրացնեմ
Ու այնպես կանեմ, որ ազգերը տեսնեն քո մերկությունը,
Եվ թագավորությունները՝ քո խայտառակությունը:
6 Ես կեղտ կշպրտեմ քեզ վրա,
Քեզ արհամարհելի կդարձնեմ և ի ցույց կդնեմ:+
7 Ով որ տեսնի քեզ, կփախչի+ ու կասի.
«Նինվեն ավերվե՜լ է: Ո՞վ կկարեկցի նրան»:
Որտեղի՞ց քեզ մխիթարողներ գտնեմ:
8 Մի՞թե դու Նով-Ամոնից* լավն ես,+ որը բազմել էր Նեղոսի ջրանցքների մոտ:+
Նա շրջապատված էր ջրերով.
Ծովը նրա հարստությունն էր, պարիսպ էր նրա համար:
9 Եթովպիան նրա անսահման զորության աղբյուրն էր, ինչպես և Եգիպտոսը:
Փութն+ ու լիբիացիները նրա* օգնականներն էին:+
10 Բայց նույնիսկ նա արտաքսվեց, գերության տարվեց:+
Նրա երեխաները դաժանորեն սպանվեցին ամեն մի փողոցի անկյունում:
Նրա պատվավոր մարդկանց համար վիճակ* գցեցին,
Եվ նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին:
11 Դու* նույնպես կհարբես+ ու կթաքնվես:
Քո թշնամուց պաշտպանվելու համար ապաստարան կփնտրես:
12 Քո բոլոր ամրությունները նման են վաղահաս պտուղներով թզենիների,
Որոնք եթե թափ տրվեն, թզերը կընկնեն խժռողների բերանը:
13 Նայիր քո զորքերի՛ն. նրանք կանանց պես են:
Երկրիդ դարպասները լայն կբացվեն թշնամիներիդ առաջ,
Կրակը կլափի քո դարպասների նիգերը:*
14 Ջուր հանիր քեզ համար և պատրաստվիր պաշարմանը,+
Անառիկ դարձրու քո ամրությունները,
Մտիր ցեխը, տրորիր կավը
Եվ պատրաստ պահիր աղյուսի կաղապարը:
15 Բայց, միևնույն է, կրակը կլափի քեզ,
Սուրը բնաջինջ կանի,+
Դրանք կխժռեն քեզ, ինչպես մորեխի թրթուրները:+
Մորեխի թրթուրների պես շատացիր,
Այո՛, մորեխների պես բազմաքանակ դարձիր:
16 Քո առևտրականներին երկնքի աստղերից էլ շատ ես դարձրել:
Մորեխի թրթուրները պատռում են իրենց մաշկը և թռչում:
17 Քո պահապանները մորեխի նման են,
Եվ քո զորապետները՝ մորեխի երամի:
Ցուրտ օրը նրանք ճամբար են դնում քարե փարախների պատերի ծերպերում,
Բայց հենց որ արևը շողում է, թռչում գնում են,
Եվ ոչ ոք չի իմանում նրանց տեղը:
18 Հովիվներդ նիրհում են, ո՛վ Ասորեստանի թագավոր,
Ազնվականներդ անհոգ մնում են իրենց բնակատեղերում:
Ժողովուրդդ ցիրուցան է եղել լեռների վրա,
Եվ մեկը չկա, որ հավաքի նրանց:+
19 Քո աղետալի վիճակին թեթևացում չկա, քո վերքն անբուժելի է: