Թվեր
33 Ահա թե ինչ վայրերով անցավ Իսրայելի ժողովուրդը, երբ Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ+ խումբ առ խումբ*+ դուրս եկավ Եգիպտոսից:+ 2 Մովսեսը Եհովայի կարգադրությամբ գրի էր առնում բոլոր վայրերը, որտեղ նրանք կանգ էին առնում իրենց ճամփորդության ընթացքում: Ահա սա էր մի վայրից մյուսը նրանց անցած ուղին.+ 3 առաջին ամսվա+ 15-րդ օրը նրանք ճանապարհ ընկան Ռամսեսից:+ Պասեքի+ հենց հաջորդ օրը իսրայելացիները բոլոր եգիպտացիների աչքի առաջ հաղթական* դուրս եկան այնտեղից: 4 Այդ նույն ժամանակ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր առաջնեկներին, ում Եհովան սպանել էր.+ Եհովան նրանց աստվածների նկատմամբ դատաստան էր տեսել:+
5 Այդպիսով՝ իսրայելացիները Ռամսեսից գնացին ու ճամբար դրեցին Սոկքոթում:+ 6 Սոկքոթից գնացին ու ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին:+ 7 Ոթոմից մեկնեցին և շրջվելով գնացին դեպի Փիաիրոթ, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը,+ և ճամբար դրեցին Մագդոլի դիմաց:+ 8 Հետո մեկնեցին Փիաիրոթից, ծովի միջով անցնելով՝+ դուրս եկան Ոթոմ անապատ+ ու անապատում+ երեք օրվա ճանապարհ գնալով՝ ճամբար դրեցին Մեռայում:+
9 Այնուհետև Մեռայից ճանապարհ ընկան ու եկան Ելիմ: Ելիմում 12 ջրի աղբյուր կար և 70 արմավենի: Նրանք այնտեղ ճամբար դրեցին:+ 10 Հետո Ելիմից գնացին ու ճամբար դրեցին Կարմիր ծովի մոտ: 11 Ապա Կարմիր ծովի մոտից գնացին ու ճամբար դրեցին Սին անապատում:+ 12 Սին անապատից գնացին ու ճամբար դրեցին Դափկայում: 13 Դափկայից գնացին ու ճամբար դրեցին Ելուսում: 14 Հետո Ելուսից գնացին ու ճամբար դրեցին Ռաֆիդիմում,+ որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար: 15 Դրանից հետո Ռաֆիդիմից գնացին ու ճամբար դրեցին Սինա անապատում:+
16 Այնուհետև Սինա անապատից գնացին ու ճամբար դրեցին Կիբրոթ-Հաթթավայում:+ 17 Կիբրոթ-Հաթթավայից գնացին ու ճամբար դրեցին Ասերոթում:+ 18 Հետո Ասերոթից գնացին ու ճամբար դրեցին Ռաթամայում: 19 Ռաթամայից գնացին ու ճամբար դրեցին Ռեմոն-Փարեսում: 20 Ռեմոն-Փարեսից գնացին ու ճամբար դրեցին Լեբնայում: 21 Լեբնայից գնացին ու ճամբար դրեցին Ռեսսայում: 22 Ռեսսայից գնացին ու ճամբար դրեցին Կեելաթայում: 23 Կեելաթայից էլ գնացին ու ճամբար դրեցին Սոֆար լեռան մոտ:
24 Դրանից հետո Սոֆար լեռան մոտից գնացին ու ճամբար դրեցին Քարադայում: 25 Քարադայից գնացին ու ճամբար դրեցին Մակելոթում: 26 Մակելոթից գնացին+ ու ճամբար դրեցին Թաաթում: 27 Ապա Թաաթից գնացին ու ճամբար դրեցին Թարայում: 28 Թարայից գնացին ու ճամբար դրեցին Մատեկայում: 29 Որոշ ժամանակ անց Մատեկայից գնացին ու ճամբար դրեցին Հասմոնայում: 30 Հասմոնայից գնացին ու ճամբար դրեցին Մոսերայում: 31 Մոսերայից գնացին ու ճամբար դրեցին Բանե-Յականում:+ 32 Բանե-Յականից գնացին ու ճամբար դրեցին Հոր-Գադգադում: 33 Հետո Հոր-Գադգադից գնացին ու ճամբար դրեցին Ետեբաթայում:+ 34 Ետեբաթայից գնացին ու ճամբար դրեցին Եբրոնայում: 35 Եբրոնայից գնացին ու ճամբար դրեցին Եսիոն-Գաբերում:+ 36 Եսիոն-Գաբերից գնացին ու ճամբար դրեցին Ցին անապատում՝+ Կադեսում:
37 Ավելի ուշ Կադեսից մեկնեցին ու ճամբար դրեցին Հոր լեռան մոտ՝+ Եդոմի երկրի սահմանին: 38 Ահարոն քահանան, Եհովայի պատվերի համաձայն, բարձրացավ Հոր լեռը, որտեղ էլ մահացավ: Դա Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու 40-րդ տարվա հինգերորդ ամսվա առաջին օրն էր:+ 39 Ահարոնը 123 տարեկան էր, երբ մահացավ Հոր լեռան վրա:
40 Այդ ժամանակ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում՝ Քանանի երկրում, լսեց իսրայելացիների գալու մասին:
41 Հետո Հոր լեռան մոտից+ նրանք մեկնեցին ու ճամբար դրեցին Սելմոնայում: 42 Սելմոնայից գնացին ու ճամբար դրեցին Փունոնում: 43 Փունոնից գնացին ու ճամբար դրեցին Օբոթում:+ 44 Հետո Օբոթից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի+ սահմանին՝ Իյե-Աբարիմում:* 45 Իյեմից գնացին ու ճամբար դրեցին Դեբոն-Գադում:+ 46 Դեբոն-Գադից գնացին ու ճամբար դրեցին Գելմոն-Դեբլաթեմում: 47 Գելմոն-Դեբլաթեմից գնացին ու ճամբար դրեցին Աբարիմի+ լեռներում՝ Նաբավի+ դիմաց: 48 Ի վերջո Աբարիմի լեռներից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+ 49 Մովաբի անապատային հարթավայրում նրանց դրած ճամբարը ձգվում էր Հորդանանի երկայնքով՝ Բեթ-Եսիմոթից մինչև Աբել-Սատիմ:+
50 Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովին հանդիպակաց կողմում, Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 51 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+ 52 Այդ երկրի բոլոր բնակիչներին պետք է վռնդեք և պետք է բնաջինջ անեք նրանց բոլոր քարե քանդակները,+ մետաղե արձանները*+ և քարուքանդ անեք նրանց բոլոր սրբավայրերը:+ 53 Դուք կտիրանաք այդ երկրին ու կբնակվեք այնտեղ, քանի որ ես, անկասկած, ձեզ եմ տալու այն որպես սեփականություն:+ 54 Երկիրը ձեր ցեղերի ու տոհմերի միջև կբաժանեք վիճակ գցելով:+ Ովքեր մեծաքանակ են, նրանց ժառանգությունը կավելացնեք, իսկ ովքեր փոքրաթիվ են, նրանց ժառանգությունը կպակասեցնեք:+ Ամեն ցեղի ժառանգությունը կլինի վիճակով նրան բաժին ընկած տեղում: Յուրաքանչյուրդ ձեր ժառանգական հողատարածքը կստանաք այն տարածքում, որ բաժին կընկնի ձեր ցեղին:+
55 Բայց եթե չքշեք այդ երկրի բնակիչներին,+ ապա ում որ թողնեք, նրանք ձեզ համար աչքի մեջ ընկած փուշ և կողերը խրված տատասկներ կլինեն ու կնեղեն ձեզ այն երկրում, որտեղ բնակվելու եք:+ 56 Եվ ես էլ ձեզ կանեմ այն, ինչ որ մտադրվել էի նրանց անել»»:+