Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Կորնթացիներ 14
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Մարգարեանալու և լեզուներով խոսելու պարգևները (1-25)

      • Քրիստոնեական հանդիպումները պետք է կարգուկանոնով անցկացվեն (26-40)

        • Ինչպես պետք է կանայք վարվեն ժողովում (34, 35)

1 Կորնթացիներ 14։1

Ծանոթագրություն

  • *

    Սա կարող է վերաբերել ապագան կանխատեսելուն, Աստծու պատգամը հայտնելուն կամ մարգարությունները բացատրելուն:

Զուգահեռ հղումներ

  • +1Թղ 5։20

1 Կորնթացիներ 14։2

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 13։2
  • +1Կթ 14։5

1 Կորնթացիներ 14։5

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 12։30
  • +Հվլ 2։28; Գրծ 2։17; 21։8, 9

1 Կորնթացիներ 14։6

Զուգահեռ հղումներ

  • +Գղ 1։11, 12; 2։2
  • +1Կթ 12։8

1 Կորնթացիներ 14։12

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 12։7; 14։4, 26

1 Կորնթացիներ 14։13

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 12։8, 10; 14։5

1 Կորնթացիներ 14։19

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 14։4

1 Կորնթացիներ 14։20

Զուգահեռ հղումներ

  • +Եփ 4։14
  • +Եբ 5։13, 14
  • +Հռ 16։19

1 Կորնթացիներ 14։21

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Ա5:

Զուգահեռ հղումներ

  • +Ես 28։11, 12

1 Կորնթացիներ 14։22

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 2։4, 13

1 Կորնթացիներ 14։25

Զուգահեռ հղումներ

  • +Ես 45։14; Զք 8։23

1 Կորնթացիներ 14։26

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 12։8, 10

1 Կորնթացիներ 14։27

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 14։5

1 Կորնթացիներ 14։29

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 13։1

1 Կորնթացիներ 14։31

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 10։24, 25

1 Կորնթացիներ 14։33

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «խաղաղության Աստված է»:

  • *

    Բառարանում տես «Սրբեր»:

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 14։40; Կղ 2։5

1 Կորնթացիներ 14։34

Ծանոթագրություն

  • *

    Համատեքստից երևում է, որ սա վերաբերում է ժողովին խոսք ուղղելուն:

Զուգահեռ հղումներ

  • +1Տմ 2։11, 12
  • +1Կթ 11։3; Եփ 5։22; Կղ 3։18; Տիտ 2։5; 1Պտ 3։1

1 Կորնթացիներ 14։38

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «ով անգետ է, անգետ կմնա»:

1 Կորնթացիներ 14։39

Զուգահեռ հղումներ

  • +1Թղ 5։20
  • +1Կթ 14։27

1 Կորնթացիներ 14։40

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 14։33; Կղ 2։5

Ընդհանուր

1 Կորնթ. 14։11Թղ 5։20
1 Կորնթ. 14։21Կթ 13։2
1 Կորնթ. 14։21Կթ 14։5
1 Կորնթ. 14։51Կթ 12։30
1 Կորնթ. 14։5Հվլ 2։28; Գրծ 2։17; 21։8, 9
1 Կորնթ. 14։6Գղ 1։11, 12; 2։2
1 Կորնթ. 14։61Կթ 12։8
1 Կորնթ. 14։121Կթ 12։7; 14։4, 26
1 Կորնթ. 14։131Կթ 12։8, 10; 14։5
1 Կորնթ. 14։191Կթ 14։4
1 Կորնթ. 14։20Եփ 4։14
1 Կորնթ. 14։20Եբ 5։13, 14
1 Կորնթ. 14։20Հռ 16։19
1 Կորնթ. 14։21Ես 28։11, 12
1 Կորնթ. 14։22Գրծ 2։4, 13
1 Կորնթ. 14։25Ես 45։14; Զք 8։23
1 Կորնթ. 14։261Կթ 12։8, 10
1 Կորնթ. 14։271Կթ 14։5
1 Կորնթ. 14։29Գրծ 13։1
1 Կորնթ. 14։31Եբ 10։24, 25
1 Կորնթ. 14։331Կթ 14։40; Կղ 2։5
1 Կորնթ. 14։341Տմ 2։11, 12
1 Կորնթ. 14։341Կթ 11։3; Եփ 5։22; Կղ 3։18; Տիտ 2։5; 1Պտ 3։1
1 Կորնթ. 14։391Թղ 5։20
1 Կորնթ. 14։391Կթ 14։27
1 Կորնթ. 14։401Կթ 14։33; Կղ 2։5
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Կորնթացիներ 14։1-40

1 Կորնթացիներ

14 Ամեն կերպ ձգտեք սեր դրսևորել միմյանց նկատմամբ և ջանադրաբար հետամուտ եղեք հոգևոր պարգևների, հատկապես մարգարեանալու* պարգևին:+ 2 Տարբեր լեզուներով խոսողը թեև սրբազան գաղտնիքներ+ է հայտնում ոգու միջոցով, բայց ոչ ոք չի հասկանում նրան, այլ միայն Աստված:+ 3 Մինչդեռ մարգարեացողը իր խոսքերով ամրացնում է մարդկանց հավատը, քաջալերում ու մխիթարում է նրանց: 4 Տարբեր լեզուներով խոսողը միայն իր հավատն է ամրացնում, բայց մարգարեացողը ժողովի հավատն է ամրացնում: 5 Իհարկե կուզեի, որ բոլորդ էլ լեզուներով խոսեք,+ սակայն գերադասում եմ, որ մարգարեանաք:+ Իրականում մարգարեացողը ավելի շատ օգուտ է տալիս, քան լեզուներով խոսողը, որովհետև եթե վերջինիս ասածները չթարգմանվեն, ժողովը ոչ մի օգուտ չի քաղի: 6 Եղբայրնե՛ր, հիմա եթե գամ ձեզ մոտ և լեզուներով խոսեմ, ի՞նչ օգուտ տված կլինեմ, եթե դրա հետ մեկտեղ գործի չդնեմ հայտնությամբ+ խոսելու պարգևը, իմացության+ պարգևը, մարգարեանալու պարգևը կամ էլ ուսուցանելու պարգևը:

7 Որպես օրինակ վերցնենք ձայն հանող անշունչ առարկաները, ինչպիսիք են սրինգը կամ քնարը: Եթե դրանց արձակած ձայնի մեջ հստակ զանազանելի ելևէջներ չլինեն, ապա ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ մեղեդի է հնչում: 8 Կամ եթե շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կպատրաստվի պատերազմի: 9 Նմանապես, եթե ձեր ասելիքը հասկանալի չլինի, մարդիկ ինչպե՞ս կիմանան, թե ինչ եք ուզում ասել: Իրականում դուք օդի մեջ խոսողներ կլինեք: 10 Աշխարհում շատ լեզուներով են խոսում, և բոլորն էլ հնարավոր է հասկանալ: 11 Բայց եթե ես չեմ հասկանում ասվածի իմաստը, ուրեմն խոսողն օտարական է ինձ համար, ես էլ՝ խոսողի: 12 Ուստի դուք, որ փափագում եք ոգու տված պարգևները, ձգտեք առատորեն ունենալ այնպիսի պարգևներ, որոնք կնպաստեն ժողովի ամրապնդմանը:+

13 Հետևաբար նա, ով օտար լեզվով է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել:+ 14 Երբ ես աղոթում եմ օտար լեզվով, ինձնից չեմ խոսում, այլ ոգու միջոցով ինձ տրված պարգևի շնորհիվ եմ խոսում: Դրա համար էլ չեմ հասկանում ասածիս իմաստը: 15 Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր անել: Ես կաղոթեմ՝ գործի դնելով ոգու տված պարգևը, բայց և կաղոթեմ այնպես, որ ասածս հասկանամ: Ես կգովերգեմ Աստծուն՝ գործի դնելով ոգու տված պարգևը, բայց և կգովերգեմ այնպես, որ հասկանալի լինի: 16 Այլապես, երբ ոգու տված պարգևի միջոցով գովաբանական աղոթք անես, անիրազեկ մարդը ինչպե՞ս «ամեն» կասի քո աղոթքին, եթե չհասկանա, թե ինչ ես ասում: 17 Ճիշտ է, գուցե դու լավ ես մատուցում քո գովաբանական աղոթքը, բայց մյուսների հավատը դրանից չի ամրանում: 18 Փա՛ռք Աստծու, որ ես ավելի շատ լեզուներով եմ խոսում, քան դուք բոլորդ: 19 Այդուհանդերձ, գերադասում եմ ժողովում հինգ հասկանալի խոսք ասել, որ ուրիշներին էլ սովորեցնեմ, քան թե ուրիշներին անհասկանալի լեզվով տասը հազար խոսք ասեմ:+

20 Եղբայրնե՛ր, հասկացողության հարցում երեխա մի՛ եղեք,+ այլ եղեք չափահաս:+ Երեխա եղեք վատ բաների հարցում:+ 21 Օրենքում գրված է. ««Օտար լեզուներով և օտարների շուրթերով կխոսեմ այս ժողովրդի հետ, բայց այդ ժամանակ էլ նրանք չեն ուզենա լսել ինձ»,– ասում է Եհովան»:*+ 22 Հետևաբար լեզուներով խոսելը ոչ թե հավատացյալներին սովորեցնելու համար է, այլ այն բանի, որ հավատացյալ չեղողները հավատան:+ Մինչդեռ մարգարեանալը ոչ թե հավատացյալ չեղողների համար է, այլ հավատացյալների: 23 Այսպիսով, եթե ամբողջ ժողովը մեկտեղ հավաքվի, և բոլորը խոսեն այլ լեզուներով, և անիրազեկ մարդիկ կամ հավատացյալ չեղողները ներս մտնեն, չե՞ն ասի՝ խելագարվել եք: 24 Բայց եթե դուք բոլորդ մարգարեանաք, և մի անիրազեկ մարդ կամ հավատացյալ չեղող մարդ ներս մտնի, ձեր խոսքերը ցույց կտան, թե որ հարցերում է նա սխալ, ու կմղեն ինքնաքննություն անելու: 25 Նրա սրտի ծածուկ բաները ի հայտ կգան, և նա, ծնկի գալով, մինչև գետին կխոնարհվի, կերկրպագի Աստծուն ու կասի. «Իրոք որ, Աստված ձեզ հետ է»:+

26 Ուրեմն, եղբայրնե՛ր, ի՞նչ է հարկավոր անել: Երբ միասին հավաքվում եք, և մեկը սաղմոս է ասում, մյուսը սովորեցնում է, մյուսը իրեն տրված հայտնության մասին է պատմում, մեկ ուրիշը օտար լեզվով է խոսում, մեկ ուրիշն էլ թարգմանում է,+ ամեն ինչ արեք այնպես, որ միմյանց հավատն ամրացնեք: 27 Եվ եթե այլ լեզուներով խոսողներ կան, թող երկու կամ ամենաշատը երեք հոգի խոսեն, այն էլ՝ հերթով: Ինչ-որ մեկն էլ պետք է թարգմանի:+ 28 Սակայն եթե թարգմանող չկա, պետք է լուռ մնան ժողովում ու իրենց մտքում խոսեն Աստծու հետ: 29 Եթե կան մարգարեացողներ,+ թող երկուսը կամ երեքը խոսեն, իսկ մյուսները թող լսեն, որ հասկանան իմաստը: 30 Սակայն եթե այնտեղ նստած մեկ ուրիշին հայտնություն տրվի, թող այդ պահին խոսողը լռի, որ նա խոսի: 31 Այդպիսով բոլորդ կկարողանաք հերթով մարգարեանալ, որ լսողները սովորեն ու քաջալերվեն:+ 32 Ովքեր ոգուց ստացած մարգարեանալու պարգև ունեն, պետք է վերահսկեն, թե ինչպես են օգտագործում այդ պարգևը: 33 Աստված չի ցանկանում, որ անկարգություն լինի, նա խաղաղություն է սիրում:*+

Ինչպես սրբերի* բոլոր ժողովներում ընդունված կարգն է, 34 կանայք թող ժողովում լուռ մնան, քանի որ նրանց թույլատրված չէ խոսել:*+ Թող նրանք հնազանդություն դրսևորեն, ինչպես ասվում է նաև օրենքում:+ 35 Իսկ եթե ինչ-որ բան չեն հասկանում, թող տանը իրենց ամուսիններին հարցնեն, քանի որ կնոջը վայել չէ խոսել ժողովում:

36 Կորնթացինե՛ր, մի՞թե Աստծու խոսքը ձեզնից է տարածվել կամ մի՞թե միայն ձեզ է տրվել:

37 Եթե որևէ մեկը իրեն համարում է մարգարե կամ ոգու տված պարգև ունեցող մարդ, պետք է ընդունի, որ այն, ինչ գրում եմ ձեզ, Տերն է պատվիրել: 38 Բայց ով մերժի սա, ինքն էլ մերժված կլինի:* 39 Ուստի, եղբայրնե՛րս, շարունակեք ջանադրաբար հետամուտ լինել մարգարեանալու պարգևին,+ բայց լեզուներով խոսելն էլ մի՛ արգելեք:+ 40 Միայն թե ամեն ինչ թող պատշաճ ձևով ու կարգուկանոնով արվի:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը