Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Կորնթացիներ 10
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Պողոսը պաշտպանում է իր ծառայությունը (1-18)

        • Մեր պատերազմի զենքերը մարդկային զենքեր չեն (4, 5)

2 Կորնթացիներ 10։1

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «մեղմությամբ»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 11։29, 30
  • +1Կթ 2։3
  • +2Կթ 10։10

2 Կորնթացիներ 10։3

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «մարմնում»:

2 Կորնթացիներ 10։4

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 26։52; 1Տմ 1։18, 19
  • +2Կթ 6։4, 7

2 Կորնթացիներ 10։5

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 1։19, 20; 3։19, 20; 2Տմ 2։24, 25

2 Կորնթացիներ 10։6

Զուգահեռ հղումներ

  • +1Տմ 1։20

2 Կորնթացիներ 10։8

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 13։17

2 Կորնթացիներ 10։11

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 13։2

2 Կորնթացիներ 10։12

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 5։12
  • +Առ 26։12; Գղ 6։3

2 Կորնթացիներ 10։13

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «մեզ հատկացված տարածքի սահմաններում»:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 9։15; Գղ 2։8

2 Կորնթացիներ 10։14

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 3։10; 4։15

2 Կորնթացիներ 10։17

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Ա5:

Զուգահեռ հղումներ

  • +Եր 9։24; 1Կթ 1։31

2 Կորնթացիներ 10։18

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 4։5; 2Տմ 2։15
  • +Ղկ 18։10-14

Ընդհանուր

2 Կորնթ. 10։1Մթ 11։29, 30
2 Կորնթ. 10։11Կթ 2։3
2 Կորնթ. 10։12Կթ 10։10
2 Կորնթ. 10։4Մթ 26։52; 1Տմ 1։18, 19
2 Կորնթ. 10։42Կթ 6։4, 7
2 Կորնթ. 10։51Կթ 1։19, 20; 3։19, 20; 2Տմ 2։24, 25
2 Կորնթ. 10։61Տմ 1։20
2 Կորնթ. 10։8Եբ 13։17
2 Կորնթ. 10։112Կթ 13։2
2 Կորնթ. 10։122Կթ 5։12
2 Կորնթ. 10։12Առ 26։12; Գղ 6։3
2 Կորնթ. 10։13Գրծ 9։15; Գղ 2։8
2 Կորնթ. 10։141Կթ 3։10; 4։15
2 Կորնթ. 10։17Եր 9։24; 1Կթ 1։31
2 Կորնթ. 10։181Կթ 4։5; 2Տմ 2։15
2 Կորնթ. 10։18Ղկ 18։10-14
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Կորնթացիներ 10։1-18

2 Կորնթացիներ

10 Ես՝ Պողոսս, ընդօրինակելով Քրիստոսին, հեզությամբ* ու բարությամբ եմ խոսքս ուղղում ձեզ,+ թեև ձեզնից ոմանք ասում են, թե ձեզ հետ եղած ժամանակ ես խեղճուկրակ եմ,+ իսկ հեռու գտնվելիս խստությամբ եմ խոսում:+ 2 Աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ ստիպված չլինեմ խստությամբ խոսելու և լուրջ միջոցներ ձեռնարկելու նրանց դեմ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային մտածելակերպով ենք շարժվում: 3 Թեև մենք ապրում ենք մյուս մարդկանց պես,* սակայն մարդկային մտածելակերպով չենք պատերազմում, 4 քանի որ մեր պատերազմի զենքերը մարդկային զենքեր չեն,+ այլ Աստծուց են տրված ու զորավոր են՝+ ունակ քանդելու ցանկացած հզոր ամրություն: 5 Մենք քանդում ենք սխալ դատողություններ, ամեն վերամբարձ գաղափար, որ մարդկանց խանգարում է ճանաչել Աստծուն,+ և գերեվարում ենք ամեն միտք՝ հնազանդեցնելով Քրիստոսին: 6 Երբ ձեր լիակատար հնազանդությունը ակնհայտ լինի, մենք պատրաստ կլինենք պատժելու ցանկացած մեկի, ով որևէ հարցում անհնազանդություն կդրսևորի:+

7 Դուք արտաքին բաներով եք դատում: Եթե որևէ մեկը վստահ է, թե Քրիստոսի հետևորդն է, թող ինքն իրեն հիշեցնի այն փաստը, որ ինչպես ինքն է Քրիստոսի հետևորդ, այնպես էլ մենք: 8 Տերը մեզ իրավասություն է տվել ձեզ հոգևորապես ամրացնելու, ոչ թե տապալելու: Եվ եթե ես այդ իրավասության համար չափից շատ էլ պարծենայի,+ չէի ամաչի: 9 Թող այնպիսի տպավորություն չլինի, թե ուզում եմ սարսափեցնել ձեզ իմ նամակներով: 10 Ոմանք ասում են. «Նրա նամակները ծանրակշիռ են ու ազդեցիկ, բայց երբ անձամբ այստեղ է, ոչ մի տպավորություն չի թողնում, և խոսքն էլ լսելու բան չէ»: 11 Թող այդպես խոսողներն իմանան, որ ինչպես գրել ենք մեր նամակներում, այդպես էլ կվարվենք, երբ գանք:+ 12 Մենք չենք էլ համարձակվի դասվել իրենց անձը բարձրացնողների շարքերը կամ համեմատվել նրանց հետ:+ Նրանք իրենցով են չափում միմյանց, իրենց հետ են միմյանց համեմատում և այդպիսով ցույց են տալիս, որ հասկացողություն չունեն:+

13 Իսկ մենք մեզ հանձնարարված գործից դուրս ուրիշ ոչ մի բանով չենք պարծենա, այլ կպարծենանք միայն այն ամենով, ինչին հասել ենք Աստծու կողմից մեզ նշանակված գործի սահմաններում,* որը ներառում է ձեզ քարոզելը:+ 14 Ձեզ մոտ գալով՝ մենք մեզ հանձնարարվածի սահմաններից դուրս չենք եկել. դուրս եկած կլինեինք, եթե դուք այդ սահմանների մեջ չլինեիք: Մենք առաջինն էինք, որ ձեզ քարոզեցինք Քրիստոսի մասին բարի լուրը:+ 15 Ո՛չ, մենք չենք պարծենում մի բանով, ինչի համար ուրիշներն են ջանք ներդրել, այլ պարծենում ենք միայն մեր ձեռքբերումներով, որ ունեցել ենք մեզ տրված սահմաններում: Հույս ունենք, որ ձեր հավատի աճելու հետ մեկտեղ մեր սահմաններում արած մեր գործը ավելի շատ պտուղ կբերի: Այդ ժամանակ մենք է՛լ ավելին կանենք 16 և բարի լուրը կհռչակենք ձեզնից այն կողմ գտնվող երկրներում, ոչ թե կպարծենանք ուրիշների գործով, որ արել են իրենց սահմաններում: 17 «Բայց ով պարծենում է, թող Եհովայով* պարծենա»:+ 18 Չէ՞ որ Եհովան հավանություն է տալիս նրան, ում ինքն է բարձրացնում,+ ոչ թե նրան, ով ինքն իրեն է բարձրացնում:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը