Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Դատավորներ 20
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Դատավորներ | Բովանդակություն

      • Պատերազմ՝ Բենիամինյանների դեմ (1-48)

Դատավորներ 20։1

Զուգահեռ հղումներ

  • +Հս 19։47, 48; Դտ 18։29
  • +Հս 22։9
  • +1Սմ 7։5; 10։17; 2Թգ 25։23

Դատավորներ 20։2

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։17; 2Սմ 24։9

Դատավորներ 20։3

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 19։22

Դատավորներ 20։4

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 19։1, 2
  • +Դտ 19։12, 14

Դատավորներ 20։5

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «հողատերերը»:

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 19։25, 26

Դատավորներ 20։6

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 19։29

Դատավորներ 20։7

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 19։30

Դատավորներ 20։9

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։18; Առ 16։33

Դատավորներ 20։13

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 19։22, 25
  • +2 Օր 13։5; 17։7; 22։22; 1Կթ 5։6, 13

Դատավորներ 20։17

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։2

Դատավորներ 20։18

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 28։30; Թվ 27։21; Դտ 20։27

Դատավորներ 20։23

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։28

Դատավորներ 20։25

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։21

Դատավորներ 20։26

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։23
  • +2Տգ 20։3; Եզր 8։21
  • +Ղև 1։3
  • +Ղև 3։1

Դատավորներ 20։27

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 27։21; Դտ 20։18

Դատավորներ 20։28

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «կանգնում»:

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 6։25; Թվ 25։7
  • +Դտ 20։23

Դատավորներ 20։29

Զուգահեռ հղումներ

  • +Հս 8։3, 4

Դատավորներ 20։30

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։20, 22

Դատավորներ 20։31

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։36
  • +Դտ 20։39

Դատավորներ 20։32

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։21, 25

Դատավորներ 20։35

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։28, 48
  • +Դտ 20։14, 15, 46

Դատավորներ 20։36

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։31
  • +Դտ 20։29

Դատավորներ 20։39

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։31
  • +Դտ 20։21, 25

Դատավորներ 20։44

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։15

Դատավորներ 20։45

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «ճռաքաղ արեցին»:

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 21։13

Դատավորներ 20։46

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 20։15, 35

Ընդհանուր

Դատ. 20։1Հս 19։47, 48; Դտ 18։29
Դատ. 20։1Հս 22։9
Դատ. 20։11Սմ 7։5; 10։17; 2Թգ 25։23
Դատ. 20։2Դտ 20։17; 2Սմ 24։9
Դատ. 20։3Դտ 19։22
Դատ. 20։4Դտ 19։1, 2
Դատ. 20։4Դտ 19։12, 14
Դատ. 20։5Դտ 19։25, 26
Դատ. 20։6Դտ 19։29
Դատ. 20։7Դտ 19։30
Դատ. 20։9Դտ 20։18; Առ 16։33
Դատ. 20։13Դտ 19։22, 25
Դատ. 20։132 Օր 13։5; 17։7; 22։22; 1Կթ 5։6, 13
Դատ. 20։17Դտ 20։2
Դատ. 20։18Ելք 28։30; Թվ 27։21; Դտ 20։27
Դատ. 20։23Դտ 20։28
Դատ. 20։25Դտ 20։21
Դատ. 20։26Դտ 20։23
Դատ. 20։262Տգ 20։3; Եզր 8։21
Դատ. 20։26Ղև 1։3
Դատ. 20։26Ղև 3։1
Դատ. 20։27Թվ 27։21; Դտ 20։18
Դատ. 20։28Ելք 6։25; Թվ 25։7
Դատ. 20։28Դտ 20։23
Դատ. 20։29Հս 8։3, 4
Դատ. 20։30Դտ 20։20, 22
Դատ. 20։31Դտ 20։36
Դատ. 20։31Դտ 20։39
Դատ. 20։32Դտ 20։21, 25
Դատ. 20։35Դտ 20։28, 48
Դատ. 20։35Դտ 20։14, 15, 46
Դատ. 20։36Դտ 20։31
Դատ. 20։36Դտ 20։29
Դատ. 20։39Դտ 20։31
Դատ. 20։39Դտ 20։21, 25
Դատ. 20։44Դտ 20։15
Դատ. 20։45Դտ 21։13
Դատ. 20։46Դտ 20։15, 35
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Դատավորներ 20։1-48

Դատավորներ

20 Բոլոր իսրայելացիները Դանից+ մինչև Բերսաբեե ընկած տարածքներից ու Գաղաադից+ դուրս եկան, և ողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Եհովայի առաջ Մասփայում:+ 2 Ժողովրդի գլխավորները՝ Իսրայելի բոլոր ցեղերի տոհմապետները, ներկայացան Աստծու ժողովրդի ժողովին: Սուր կրող հետևակի թիվը 400 000 էր:+

3 Բենիամինյանները լսեցին, որ Իսրայելի տղամարդիկ գնացել են Մասփա:

Իսրայելի տղամարդիկ ասացին. «Պատմեք, թե ինչպես տեղի ունեցավ այս սարսափելի բանը»:+ 4 Ղևտացին՝+ սպանված կնոջ ամուսինը, պատասխանեց. «Ես ու իմ հարճը գնացել էինք Բենիամինի Գաբաա,+ որպեսզի գիշերենք այնտեղ: 5 Գաբաայի բնակիչները* գիշերով եկան, շրջապատեցին տունը: Նրանք մտադիր էին սպանել ինձ, բայց փոխարենը բռնաբարեցին իմ հարճին, և նա մահացավ:+ 6 Ուստի ես վերցրի իմ հարճի մարմինը, կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելով մեկ,+ որովհետև այդ մարդիկ ամոթալի՝ խայտառակ արարք էին գործել Իսրայելում: 7 Եվ հիմա բոլորդ, ո՛վ իսրայելացիներ, խորհրդակցեք ու ձեր խոսքն ասեք»:+

8 Այդ ժամանակ ողջ ժողովուրդը մեկ մարդու նման վեր կացավ ու ասաց. «Մեզանից ոչ ոք իր վրանը չի գնա, ոչ ոք չի վերադառնա իր տուն: 9 Ահա թե ինչ կանենք. վիճակ գցելով+ կընտրենք, թե ով է կռվելու Գաբաայի դեմ: 10 Իսրայելի բոլոր ցեղերից 100 մարդուց 10-ին կընտրենք, 1 000-ից՝ 100-ին, 10 000-ից՝ 1 000-ին, որ պարենամթերք հավաքեն զինվորների համար, որպեսզի նրանք կարողանան կռվել Բենիամինի Գաբաայի դեմ, քանի որ դրա բնակիչները խայտառակ արարք են գործել Իսրայելում»: 11 Եվ այսպես՝ բոլոր իսրայելացիները միաբանվեցին այդ քաղաքի դեմ:

12 Իսրայելի ցեղերը մարդիկ ուղարկեցին Բենիամինի ցեղի մոտ, որ ասեն. «Այդ ի՜նչ սարսափելի արարք են գործել ձեր ցեղի մարդիկ: 13 Գաբաայի այդ անպիտան մարդկանց մեր ձեռքը տվեք,+ որ սպանենք նրանց և Իսրայելից վերացնենք չարիքը»:+ Սակայն Բենիամինյանները չցանկացան լսել իրենց իսրայելացի եղբայրներին:

14 Բենիամինյանները դուրս եկան իրենց քաղաքներից ու հավաքվեցին Գաբաայում, որ պատերազմեն մյուս իսրայելացիների դեմ: 15 Այդ օրը Բենիամինյանները իրենց քաղաքներից 26 000 սրակիր մարդ կանչեցին՝ չհաշված Գաբաայի 700 ընտրյալներին: 16 Այդ զորքի մեջ կային 700 ընտրված ռազմիկներ, որոնք ձախլիկ էին: Նրանցից ամեն մեկը կարողանում էր պարսատիկով քար նետել՝ առանց մազաչափ անգամ վրիպելու:

17 Իսկ իսրայելացիները, բացառությամբ Բենիամինյանների, սուր կրող 400 000 մարդ կանչեցին.+ բոլորն էլ փորձառու ռազմիկներ էին: 18 Նրանք վեր կացան, գնացին Բեթել, որ Աստծուց առաջնորդություն խնդրեն:+ Իսրայելացիները հարցրին. «Բենիամինյանների դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ գնա առջևից»: Եհովան ասաց. «Թող Հուդան գնա»:

19 Առավոտյան իսրայելացիները վեր կացան ու Գաբաայի դիմաց բանակ դրեցին:

20 Իսրայելացիները դուրս եկան Բենիամինյանների դեմ պատերազմելու և մարտական կարգով շարվեցին Գաբաայի մոտ: 21 Բենիամինյանները դուրս եկան Գաբաայից և այդ օրը իսրայելացիներից 22 000 մարդ սպանեցին: 22 Սակայն իսրայելացիների զորքը քաջություն դրսևորեց և նորից մարտական կարգով շարվեց այն նույն տեղում, որտեղ շարվել էր առաջին օրը: 23 Իսրայելացիները գնացին և մինչև երեկո լաց եղան Եհովայի առաջ: Նրանք հարցրին Եհովային. «Նորից գնա՞նք պատերազմելու մեր եղբայրների՝ Բենիամինյանների դեմ»:+ Եհովան ասաց. «Գնացե՛ք»:

24 Երկրորդ օրը իսրայելացիները գնացին Բենիամինյանների դեմ պատերազմելու: 25 Բենիամինյանները այդ օրը Գաբաայից դուրս եկան նրանց դեմ ու ևս 18 000 իսրայելացու սպանեցին.+ բոլորն էլ սուր կրող մարդիկ էին: 26 Այդ ժամանակ բոլոր իսրայելացիները գնացին Բեթել և այնտեղ նստեցին ու լաց եղան Եհովայի առաջ:+ Այդ օրը նրանք մինչև երեկո ծոմ պահեցին+ և Եհովայի առաջ ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեցին: 27 Դրանից հետո իսրայելացիները առաջնորդություն խնդրեցին Եհովայից:+ Այդ օրերին ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր, 28 և Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսն+ էր ծառայություն մատուցում* տապանակի առաջ: Նրանք հարցրին. «Նորից գնա՞նք պատերազմելու մեր եղբայրների՝ Բենիամինյանների դեմ, թե՞ ոչ»:+ Եհովան պատասխանեց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքն եմ տալու նրանց»: 29 Եվ Իսրայելը դարանակալներ+ դրեց Գաբաայի շուրջբոլորը:

30 Իսրայելացիները երրորդ օրն էլ դուրս եկան Բենիամինյանների դեմ պատերազմելու և մարտական կարգով շարվեցին Գաբաայի դիմաց, ինչպես նախորդ անգամները:+ 31 Բենիամինյանները դուրս եկան զորքին դեմ հանդիման, բայց իսրայելացիները նրանց հեռացրին քաղաքից:+ Նախորդ անգամների պես Բենիամինյանները հարձակվեցին նրանց վրա ու ոմանց սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը տանում էր Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա. նրանք մոտ 30 իսրայելացի սպանեցին:+ 32 Բենիամինյաններն ասացին. «Նախորդ անգամների պես նրանք պարտություն են կրում»:+ Մինչդեռ իսրայելացիներն ասել էին. «Մենք կնահանջենք, նրանց կհեռացնենք քաղաքից ու կհանենք ճանապարհների վրա»: 33 Ուստի իսրայելացիները վեր կացան իրենց տեղից ու մարտական կարգով շարվեցին Բաալ-Թամարում, իսկ այն իսրայելացիները, որոնք դարան էին մտել, գրոհեցին իրենց տեղերից՝ Գաբաայի մերձակայքից: 34 Ամբողջ Իսրայելից ընտրված 10 000 մարդիկ եկան Գաբաայի դիմաց, և թեժ կռիվ սկսվեց: Սակայն Բենիամինյանները չգիտեին, որ իրենց վրա ուր որ է աղետ է գալու:

35 Եհովան Բենիամինին պարտության մատնեց+ Իսրայելի առաջ: Այդ օրը իսրայելացիները Բենիամինյաններից 25 100 մարդ կոտորեցին. բոլորն էլ սուր կրող մարդիկ էին:+

36 Երբ Բենիամինյանները տեսան, որ իսրայելացիները նահանջում են, մտածեցին, թե նրանք պարտվում են,+ սակայն իսրայելացիները նահանջում էին, քանի որ իրենց հույսը դրել էին Գաբաայի մերձակայքում դարան մտած ռազմիկների վրա:+ 37 Դարանակալներն արագ գործի անցան ու գրոհեցին Գաբաայի վրա: Այնուհետև նրանք ցրվեցին ողջ քաղաքով մեկ և բոլորին սրի քաշեցին:

38 Իսրայելացիները պայմանավորվել էին դարանակալների հետ, որ նրանք որպես ազդանշան քաղաքից ծուխ հանեն:

39 Երբ իսրայելացիները կռվի ընթացքում հետ քաշվեցին, Բենիամինյանները հարձակվեցին ու իսրայելացիներից մոտ 30 հոգու սպանեցին:+ Նրանք ասացին. «Ակնհայտ է, որ նախորդ անգամվա պես նրանք մեր առաջ պարտություն են կրում»:+ 40 Քաղաքից սկսեց ծխի սյուն բարձրանալ. դա ազդանշանն էր: Երբ Բենիամինյանները հետ նայեցին, տեսան, որ ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և բոցը երկինք է հասնում: 41 Այդ ժամանակ իսրայելացիները հակահարձակման անցան: Բենիամինյանները, տեսնելով, որ իրենց վրա աղետ է հասել, տագնապահար եղան: 42 Նրանք նահանջեցին՝ իսրայելացիներից փախչելով անապատի կողմը, բայց չկարողացան ազատվել: Մարդիկ, քաղաքներից դուրս գալով, միացան մյուս իսրայելացիներին ու կոտորեցին նրանց: 43 Իսրայելացիները շրջապատեցին Բենիամինյաններին և առանց հանգիստ տալու հետապնդեցին ու ջախջախեցին նրանց հենց Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմում: 44 Այդպիսով՝ Բենիամինյաններից 18 000 մարդ ընկավ. բոլորն էլ զորեղ ռազմիկներ էին:+

45 Մնացած Բենիամինյանները փախան դեպի անապատ՝ Ռեմոնի ժայռի կողմը:+ Իսրայելացիները ճանապարհներին 5 000 մարդ սպանեցին:* Նրանք Բենիամինյաններին հետապնդեցին մինչև Գեդոմ ու ևս 2 000 մարդ կոտորեցին: 46 Այդ օրը Բենիամինի ցեղից 25 000 մարդ սպանվեց. բոլորն էլ սուր կրող+ ուժեղ ռազմիկներ էին: 47 Սակայն 600 մարդ փախավ անապատ՝ դեպի Ռեմոնի ժայռը: Նրանք չորս ամիս Ռեմոնի ժայռի վրա մնացին:

48 Իսկ իսրայելացիները հետ դարձան, որ կռվեն մյուս Բենիամինյանների դեմ: Նրանք սրի քաշեցին քաղաքներում բոլոր ողջ մնացածներին՝ մարդուց մինչև անասուն, և իրենց ճանապարհին գտնվող բոլոր քաղաքները հրի մատնեցին:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը