-
Ծննդոց 13։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ Աբրամից, Եհովան Աբրամին ասաց. «Բարձրացրու աչքերդ, խնդրեմ, ու քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք, 15 որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու որպես մնայուն սեփականություն:+
-
-
Ծննդոց 26։3, 4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Բնակվիր այս երկրում որպես օտարական,+ և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ: Այս բոլոր տարածքները քեզ ու քո սերնդին կտամ+ և կկատարեմ իմ երդումը, որ տվել եմ քո հայր Աբրահամին՝+ 4 ասելով նրան. «Երկնքի աստղերի չափ կշատացնեմ քո սերունդը+ և այս բոլոր տարածքները քո սերնդին կտամ:+ Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն»:*+
-
-
Գործեր 7։4, 5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Ուստի նա դուրս եկավ քաղդեացիների երկրից ու բնակվեց Խառանում: Իսկ նրա հոր մահից հետո+ Աստված փոխեց նրա բնակության վայրը՝ առաջնորդելով նրան այս երկիր, որտեղ դուք հիմա բնակվում եք:+ 5 Այդ ժամանակ նա ոչ մի ժառանգություն չտվեց նրան, նույնիսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ, որ այս տարածքը որպես սեփականություն կտա նրան ու նրա սերունդներին,+ թեև նա դեռ երեխա չուներ:
-