13 Յուրաքանչյուր առաջնեկ իմն է:+ Այն օրը, երբ հարվածեցի Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+ ինձ համար առանձնացրի* Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասունների:+ Նրանք պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ»:
15 Ամեն առաջնեկ, որին իսրայելացիները կտան Եհովային, լինի մարդ, թե անասուն,+ ձերը կլինի, բայց մարդկանց առաջնեկների,+ ինչպես նաև անմաքուր կենդանիների առաջնեկների փոխարեն պետք է փրկագին տրվի ձեզ:+
17 Միայն թե կովերի, ոչխարների ու այծերի արու առաջնեկները չպետք է փրկագնվեն:+ Դրանք սուրբ են: Դրանց արյունը պետք է շաղ տաք զոհասեղանի վրա,+ իսկ ճարպը այրեք որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+