Թվեր
18 Հետո Եհովան ասաց Ահարոնին. «Սրբարանի դեմ գործված ցանկացած հանցանքի համար պատասխան կտաք+ դու, քո որդիներն ու քո տոհմը, և եթե քահանայության հետ կապված որևէ կանոն խախտվի, պատասխանատվության կկանչվեք դու և քո որդիները:+ 2 Բեր քո եղբայրներին, որ Ղևիի ցեղից են՝ քո նախահոր ցեղից, որ միանան քեզ և օգնեն քեզ ու քո որդիներին՝ ծառայելով+ Վկայության վրանի առաջ:+ 3 Նրանք պետք է կատարեն ձեր առաջ իրենց ունեցած պարտականությունը և ամբողջ վրանի հետ կապված իրենց ծառայությունը:+ Միայն թե սուրբ վայրի իրերին ու զոհասեղանին չպետք է մոտենան, որ չմեռնեն,+ ո՛չ նրանք, ո՛չ էլ դուք: 4 Նրանք կմիանան ձեզ ու կկատարեն հանդիպման վրանի հետ կապված իրենց պարտականություններն ու ողջ ծառայությունը: Քահանա չեղող* ոչ մի մարդ չպետք է մոտենա ձեզ:+ 5 Միայն դուք պետք է կատարեք սուրբ վայրի և զոհասեղանի+ հետ կապված քահանաների պարտականությունը,+ որ իմ բարկությունն այլևս չբորբոքվի+ Իսրայելի ժողովրդի դեմ: 6 Ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, ես իսրայելացիների միջից ընտրել եմ որպես պարգև ձեզ համար:+ Նրանք Եհովային կպատկանեն* և հանդիպման վրանի հետ կապված ծառայություն կկատարեն:+ 7 Իսկ դու և քո որդիները պատասխանատու եք ձեր քահանայական ծառայության համար, որ առնչվում է զոհասեղանին և վարագույրից* ներս գտնվող բաներին.+ դուք պետք է կատարեք այդ ծառայությունը:+ Քահանայական ծառայությունը ձեզ եմ տալիս որպես պարգև, ու եթե քահանա չեղող* որևէ մարդ մոտ գա այդ ծառայությունն անելու, պետք է մահվան մատնվի»:+
8 Եհովան շարունակեց խոսել Ահարոնի հետ՝ ասելով. «Ես քո վերահսկողությանն եմ հանձնում ինձ տրվող նվիրաբերությունները:+ Իսրայելացիների նվիրաբերած բոլոր սուրբ բաներից մի մաս քեզ ու քո որդիներին եմ տալիս. դա մշտապես ձեզ հատկացվող բաժինը կլինի:+ 9 Ձեզ բաժին կհասնի անչափ սուրբ հրկիզվող ընծաներից՝ ինձ համար բերած նրանց բոլոր ընծաներից ու զոհերից, այդ թվում՝ հացի ընծաներից,+ մեղքի զոհերից+ և հանցանքի զոհերից:+ Դա անչափ սուրբ է և պատկանում է քեզ ու քո որդիներին: 10 Այն պետք է ուտեք սուրբ վայրի տարածքում:+ Արական սեռի բոլոր անդամները կարող են ուտել դրանից: Այն պետք է սուրբ լինի ձեզ համար:+ 11 Ձեզ են պատկանում նաև իսրայելացիների տված նվիրաբերությունները+ և բոլոր երերացնելու ընծաները:+ Այդ ամենը քեզ ու քո որդիներին եմ տվել, նաև քո դուստրերին: Դա մշտապես ձեզ հատկացվող բաժինն է:+ Դրանից կարող են ուտել քո բոլոր տնեցիները, ովքեր մաքուր են:+
12 Այն, ինչ իսրայելացիները տալիս են Եհովային իրենց առաջին բերքից՝+ իրենց յուղի, նոր գինու ու հացահատիկի լավագույնը, ես այդ բոլորը ձեզ եմ տալիս:+ 13 Նրանց հողի տված բերքի բոլոր առաջին հասած պտուղները, որ կբերեն Եհովային, ձերը կլինեն:+ Ձեր բոլոր տնեցիները, ովքեր մաքուր են, կարող են ուտել դրանից:
14 Իսրայելում Աստծուն մեկընդմիշտ* նվիրված ամեն բան ձերը կլինի:+
15 Ամեն առաջնեկ, որին իսրայելացիները կտան Եհովային, լինի մարդ, թե անասուն,+ ձերը կլինի, բայց մարդկանց առաջնեկների,+ ինչպես նաև անմաքուր կենդանիների առաջնեկների փոխարեն պետք է փրկագին տրվի ձեզ:+ 16 Նրանց հարկավոր է փրկագնել՝ սկսած մեկ ամսականից, և փրկագինը պետք է տրվի ըստ սահմանված արժեքի՝ հինգ սիկղ* արծաթ՝+ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է): 17 Միայն թե կովերի, ոչխարների ու այծերի արու առաջնեկները չպետք է փրկագնվեն:+ Դրանք սուրբ են: Դրանց արյունը պետք է շաղ տաք զոհասեղանի վրա,+ իսկ ճարպը այրեք որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+ 18 Իսկ դրանց միսը ձերը կլինի, ինչպես և կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը:+ 19 Այս բոլոր սուրբ նվիրաբերությունները, որ իսրայելացիները կտան Եհովային,+ տալիս եմ քեզ, քո որդիներին ու դուստրերին. դա մշտապես ձեզ հատկացվող բաժինն է:+ Սա մնայուն ուխտ* է՝ աղի* ուխտ, որ Եհովան կապում է քո ու քո սերնդի հետ»:
20 Եհովան շարունակեց խոսել Ահարոնի հետ՝ ասելով. «Իսրայելացիների երկրում դուք ժառանգություն չեք ունենա, դուք նրանց պես հողից առանձին բաժին չեք ունենա:+ Ես եմ ձեր բաժինն ու ժառանգությունը:+
21 Ղևիի որդիներին որպես ժառանգություն տալիս եմ Իսրայելում ստացված արդյունքի տասներորդ մասը՝+ որպես փոխհատուցում հանդիպման վրանի հետ կապված նրանց ծառայության: 22 Իսրայելի ժողովուրդն այլևս չպետք է մոտենա հանդիպման վրանին, այլապես մեղքի մեջ կընկնի ու կմեռնի: 23 Ղևտացիներն են անելու հանդիպման վրանի հետ կապված ծառայությունը, և նրանք են պատասխան տալու ժողովրդի հանցանքի համար:+ Իսրայելացիների մեջ նրանք ժառանգություն չեն ստանա.+ սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: 24 Ղևտացիներին որպես ժառանգություն տալիս եմ տասանորդը,* որ Իսրայելի ժողովուրդը նվիրաբերում է Եհովային: Ահա թե ինչու ասացի. «Նրանք մյուս իսրայելացիների պես առանձին ժառանգություն չեն ստանա»»:+
25 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 26 «Խոսիր ղևտացիների հետ ու ասա. «Իսրայելացիներից դուք տասանորդ կստանաք, որը ես ձեզ եմ տալիս որպես ժառանգություն:+ Եվ դուք էլ ձեր հերթին այդ տասանորդի տասներորդ մասը պետք է նվիրաբերեք Եհովային:+ 27 Այն կհամարվի ձեր նվիրաբերությունը, ասես բերել եք ձեր սեփական կալի հացահատիկից,+ ձեր հնձանի ու ձիթհանի առատ արդյունքներից: 28 Այդպես դուք էլ նվիրաբերություն կանեք Եհովային իսրայելացիներից ստացած տասանորդներից: Եհովային պատկանող այդ նվիրաբերությունը պետք է տաք Ահարոն քահանային: 29 Ձեզ տրված բոլոր նվերների լավագույններից ամեն տեսակ նվիրաբերություն կտաք Եհովային որպես սուրբ մի բան»:+
30 Նրանց ասա. «Երբ դուք՝ ղևտացիներդ, նվիրաբերեք դրանցից լավագույնը, այն կհամարվի նվիրաբերություն, որ տրվում է սեփական կալի, հնձանի ու ձիթհանի արդյունքից: 31 Իսկ ինչ որ մնա, դուք և ձեր տնեցիները կարող եք ուտել ցանկացած տեղ, քանի որ այն ձեր վարձն է հանդիպման վրանի հետ կապված ձեր ծառայության դիմաց:+ 32 Դրանց լավագույնը նվիրաբերելով՝ կխուսափեք մեղքի մեջ ընկնելուց: Իսրայելացիների բերած սուրբ բաները չպղծեք, որ չմեռնեք»»:+