-
Սաղմոս 63։ենթախորագիրը-11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Հուդայի անապատում էր:+
63 Ո՛վ Աստված, դու իմ Աստվածն ես,
Շարունակ քեզ եմ փնտրում:+
Հոգիս ծարավ է քեզ:+
Արևից խանձված այս չոր ու անջուր վայրում
Քո կարոտից հալումաշ եմ լինում:+
2 Քո սուրբ վայրում ես քեզ եմ նայել,
Քո զորությունն ու փառքն եմ տեսել:+
4 Իմ ողջ կյանքում քեզ կօրհներգեմ,
Քո անունը կանչելով՝ ձեռքերս դեպի քեզ կտարածեմ:
5 Ես գոհ եմ, քանի որ դու ինձ ամենալավ, ամենաընտիր բաժինն ես տվել,
Ուստի իմ շուրթերով ուրախությամբ քեզ կգովերգեմ:+
6 Իմ անկողնում պառկած՝ քեզ եմ հիշում,
Գիշերվա կեսին քո մասին եմ խորհրդածում,+
7 Որովհետև դու ես հասնում ինձ օգնության,+
Քո թևերի տակ պաշտպանված՝ երգում եմ ցնծությամբ:+
8 Ես պինդ կառչած եմ քեզ,
Եվ դու քո աջով ինձ ամուր բռնել ես:+
9 Իսկ ովքեր ուզում են իմ կյանքը խլել,
Գերեզման կիջնեն:
10 Նրանք կտրվեն սրի բերան,
Շնագայլերի* կեր կդառնան:
11 Մինչդեռ թագավորը Աստծու շնորհիվ բերկրանքով կլցվի:
Աստծով երդվող ամեն մարդ կհրճվի,*
Որովհետև ստախոսների լեզուն կպապանձվի:
-
-
Սաղմոս 143։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Դեպի քեզ եմ տարածում ձեռքերս.
Չորացած հողի պես ծարավ եմ քեզ:+ (Սելա)
-