-
Մարկոս 14։3-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Երբ Հիսուսը Բեթանիայում էր և ընթրում էր Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից, մի կին եկավ՝ ձեռքին ալաբաստրե* սրվակ, որը լի էր նարդոսի շատ թանկարժեք, մաքուր, անուշահոտ յուղով: Սրվակի գլխիկը կոտրելով՝ նա յուղը լցրեց Հիսուսի գլխին:+ 4 Սակայն ոմանք վրդովված իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար այդպես վատնվեց այդ անուշահոտ յուղը: 5 Այն կարելի էր վաճառել ավելի քան 300 դինարով* և փողը աղքատներին տալ»: Ու նրանք շատ զայրացան կնոջ վրա:* 6 Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք այս կնոջը: Ինչո՞ւ եք նրան վատ դրության մեջ դնում: Նա լավ բան արեց իմ հանդեպ:+ 7 Աղքատները միշտ ձեզ հետ են,+ և երբ էլ ուզեք, կարող եք բարիք անել նրանց, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+ 8 Նա իր ձեռքից եկածն արեց. անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ մարմինս նախօրոք պատրաստեց թաղման:+ 9 Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի,+ այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+
-
-
Հովհաննես 12։1-8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Պասեքից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը,+ որին ինքը հարություն էր տվել: 2 Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր,+ իսկ Ղազարոսը այն մարդկանց մեջ էր, որոնք նրա հետ ընթրում էին:* 3 Մարիամը մեկ սրվակ* նարդոսի անուշահոտ մաքուր յուղ վերցրեց, որը շատ թանկ արժեր, լցրեց Հիսուսի ոտքերին և ապա սրբեց իր մազերով: Տունը անուշահոտ յուղի բուրմունքով լցվեց:+ 4 Սակայն Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին,+ որը շուտով մատնելու էր նրան, ասաց. 5 «Ավելի լավ չէ՞ր լինի՝ այս յուղը 300 դինարով* վաճառվեր, և փողը տրվեր աղքատներին»: 6 Սակայն նա այս խոսքերն ասաց ոչ թե նրա համար, որ մտածում էր աղքատների մասին, այլ որ գող էր: Փողի արկղը նրա մոտ էր, և նա գողանում էր այնտեղ գցված փողից: 7 Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թող նրան, թող նա պահի այս սովորությունը՝ ինձ թաղման օրվան պատրաստելու համար:+ 8 Չէ՞ որ աղքատները միշտ ձեզ հետ են,+ բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ»:+
-