-
Մարկոս 14։37-42Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
37 Վերադառնալով՝ տեսավ, որ աշակերտները քնած են, և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես: Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու:+ 38 Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 39 Եվ նորից գնաց ու աղոթեց՝ նույն բանը խնդրելով:+ 40 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: Աշակերտները չգիտեին՝ ինչ պատասխան տան նրան: 41 Երրորդ անգամ էլ հետ եկավ ու ասաց նրանց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Բավակա՛ն է: Եկել է ժամը.+ ահա մարդու Որդին մատնվում է մեղսագործների ձեռքը: 42 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»:+
-
-
Ղուկաս 22։45Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
45 Աղոթելուց հետո նա վեր կացավ, գնաց աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ, քանի որ այնքան էին ընկճվել, որ ուժասպառ էին եղել:+
-