Եսայիա
14 Եհովան գթասիրտ կլինի Հակոբի հանդեպ+ և կրկին կընտրի Իսրայելին:+ Նա իսրայելացիներին կբնակեցնի* իրենց երկրում,+ և պանդուխտները նրանց կմիանան, Հակոբի տան հետ միասին կբնակվեն:+ 2 Մյուս ազգերի մարդիկ իսրայելացիներին կտանեն ու նրանց հայրենիք կհասցնեն: Այդ մարդիկ Եհովայի երկրում նրանց համար ծառաներ ու աղախիններ կլինեն:+ Ովքեր իսրայելացիներին գերության մեջ էին պահում, նրանց գերիները կդառնան: Ովքեր նրանց հարկադիր աշխատանքի էին լծում, նրանց ենթակայության տակ կլինեն:
3 Այն օրը, երբ Եհովան ձեզ ազատի* ցավից, տագնապներից ու ձեզ վրա դրված ծանր ստրկական լծից,+ 4 դուք Բաբելոնի թագավորի մասին ծաղրանքով կասեք.*
«Այդ ինչպե՜ս ուրիշներին հարկադրաբար աշխատեցնողը իր վախճանին հասավ:
Ինչպե՜ս կեղեքումը վերջ գտավ:+
5 Եհովան կոտրել է անօրենների գավազանը,
Ղեկավարների ցուպը,+
6 Ոչնչացրել է նրան, ով անդադար կատաղի հարվածներ էր հասցնում ժողովուրդներին,+
Ով դաժանաբար հալածում և ցասումով լցված՝ հպատակեցնում էր ազգերին:+
7 Եվ հիմա երկիրը հանգիստ է, անհանգստացնող չկա:
Մարդիկ բացականչում են ցնծությամբ:+
8 Ո՛վ թագավոր, քեզ հետ պատահածը տեսնելով՝
Նույնիսկ գիհիներն ու Լիբանանի մայրիներն են ուրախանում:
Նրանք ասում են. «Այն ժամանակվանից, ինչ դու ընկար,
Ոչ մի փայտահատ չի գալիս մեզ կտրելու»:
9 Ներքևում գերեզմանը* իրարանցման մեջ է,
Որ երբ գնաս, քեզ դիմավորի:
Քեզ համար նա արթնացրել է անզոր մեռելներին,
Երկրի բոլոր բռնակալներին,
Իրենց գահերից վեր է հանել ազգերի բոլոր թագավորներին:
10 Նրանք բոլորը խոսք են ուղղում քեզ և ասում.
«Դո՞ւ էլ մեզ նման տկարացար,
Մեզ նման մեկը դարձար:
Տակդ որդերն են փռված որպես անկողին,
Ճիճուներն են դարձել ծածկոցդ»:
12 Ինչպե՜ս ընկար երկնքից,
Ո՜վ փայլող աստղ, արշալույսի որդի:
Ինչպե՜ս կտրվեցիր ու տապալվեցիր,
Ո՜վ ազգերին նվաճող:+
13 Դու մտածում էիր. «Մինչև երկինք կբարձրանամ,+
Իմ գահը Աստծու աստղերից էլ վեր կբարձրացնեմ+
Եվ կնստեմ այն լեռան վրա, որը հանդիպման վայր է,
Որը հյուսիսի ամենահեռավոր մասերում է:+
14 Ամպերի գագաթներից էլ վեր կբարձրանամ,
Բարձրյալի նման կլինեմ»:
15 Բայց հակառակը, դու գերեզման* կիջեցվես,
Փոսի խորքերը կգցվես:
16 Քեզ տեսնողներն իրենց հայացքը քեզ վրա կսևեռեն,
Ուշադիր կզննեն քեզ ու կասեն.
«Մի՞թե սա այն մարդն է, ով ցնցում էր երկիրը,
Ումից սարսռում էին թագավորությունները,+
17 Ով անապատ էր դարձնում երկիրը,
Տապալում էր դրա քաղաքները,+
19 Իսկ դու գերեզման չունես,
Դեն ես նետվել անպետք ընձյուղի* պես,
Սրով խոցված դիակներով ես ծածկված,
Որոնք քարերով լի փոսի մեջ են գցված:
Դու ասես ոտքերի տակ կոխկրտվող դիակ լինես:
20 Դու թագավորների հետ չես թաղվի,
Քանի որ կործանել ես քո սեփական երկիրը,
Ոչնչացրել ես քո սեփական ժողովրդին:
Չարագործների սերունդների անունը այլևս երբեք չի հիշվի:
21 Նրա որդիների համար սպանդանոց պատրաստեք,
Որ նրանց նախահայրերի հանցանքի պատճառով նրանց կոտորեք,
Որպեսզի չհզորանան ու երկրին չտիրեն
Եվ ողջ աշխարհը իրենց քաղաքներով չլցնեն»:
22 «Ես նրանց դեմ դուրս կգամ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
«Կվերացնեմ Բաբելոնի անունն ու ողջ մնացածներին, նրա զավակներին ու սերունդներին»,+– ասում է Եհովան:
23 «Ես այն փշախոզուկների բույն ու ճահճոտ վայր կդարձնեմ, կործանման ավելով կավլեմ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
24 Զորքերի տեր Եհովան երդվել է.
«Ինչ մտադրել եմ, կկատարվի,
Ինչ որոշել եմ, կիրագործվի:
25 Ես կջախջախեմ Ասորեստանին* իմ երկրում,
Կկոխկրտեմ նրան իմ լեռներում,+
Նրա լուծը կհանեմ իմ ժողովրդի վրայից,
Նրա բեռը կվերցնեմ նրա ուսերից»:+
26 Սա է Աստծու որոշումը, որ կայացվել է ընդդեմ ողջ երկրի:
Նա իր ձեռքը ուղղել է ընդդեմ բոլոր ազգերի:*
27 Զորքերի տեր Եհովան որոշում է կայացրել,
Ո՞վ կարող է այն խափանել:+
Նրա ձեռքը մեկնված է,
Ո՞վ կարող է այն հետ մղել:+
28 Աքազ թագավորի մահվան տարում+ այս պատգամը հաղորդվեց.
29 «Ո՛վ փղշտացիների երկիր, մի՛ ուրախացիր,
Թող չուրախանա քո ժողովրդից և ոչ մեկը,
Որ կոտրվել է քեզ հարվածողի ցուպը:
30 Թշվառ մարդկանց առաջնեկները կկերակրվեն,
Աղքատները ապահովության մեջ կքնեն,
Մինչդեռ քո ժողովրդին* ես սովամահ կանեմ,
Քեզնից ովքեր էլ ողջ մնան, կսպանվեն:+
31 Ողբացե՛ք, դարպասնե՛ր: Բղավի՛ր, ո՛վ քաղաք:
Քո ողջ ժողովուրդը կվհատվի, ո՛վ փղշտացիների երկիր,
Քանի որ պատերազմի ծուխ է գալիս հյուսիսից,
Եվ ոչ ոք հետ չի ընկնում այդ զորքի շարքերից»:
32 Ի՞նչ պատասխան պիտի տրվի ժողովրդի պատգամաբերներին.
Այն, որ Եհովան է դրել Սիոնի հիմքը,+
Այնտեղ ապաստան կգտնեն նրա ժողովրդի միջի խեղճերը: