Եսայիա
15 Պատգամ՝ ուղղված Մովաբի դեմ:+
2 Մարդիկ տաճար են բարձրացել, գնացել են Դեբոն,+
Գնացել են բարձունքները, որ լաց լինեն:
Մովաբը ողբում է Նաբավի+ և Մեդաբայի+ համար:
Բոլորի գլուխները սափրված են,+ բոլորի մորուքները խուզված են:+
3 Փողոցներում մարդիկ քուրձ են հագած,
Տանիքների վրա ու հրապարակներում բոլորը լացուկոծ են անում,
Լաց լինելով ցած են իջնում:+
Դրա համար էլ գոռում են Մովաբի ռազմիկները:
Ահուդողի մեջ է Մովաբը:
5 Սիրտս ողբում է Մովաբի համար:
Այնտեղից փախածները հասել են մինչև Սեգոր+ և Էգլաթ-Շելիշա,+
Նրանք լաց լինելով բարձրանում են Լուիթի զառիվերով:
Որոնայիմի ճանապարհին լացուկոծ են անում իրենց վրա եկած աղետի համար:+
6 Նեմերիմի ջրերը ցամաքել են,
Կանաչ խոտը չորացել է,
Էլ խոտ չկա, ոչ մի կանաչ չի մնացել:
7 Ուստի նրանք իրենց հետ տանում են իրենց պաշարների ու հարստության մնացորդները
Եվ կտրում-անցնում են բարդիների գետահովիտը:*
8 Նրանց աղաղակն արձագանքում է Մովաբի ողջ տարածքում,+
Ողբի ձայնը հասնում է մինչև Եգլայիմ,
Մինչև Բեեր-Ելիմ է հասնում:
9 Դիմոնի ջրերը արյունով են լցված:
Աստված դեռ էլի աղետներ ունի Դիմոնի համար պահած.
Նա առյուծ կուղարկի, որ հարձակվի Մովաբից փախչողների վրա
Եվ երկրում մնացածների վրա:+