Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsileo
  • այսօր

27 հոկտեմբերի, երկուշաբթի

Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը (Եփես. 5։28)։

Եհովան ակնկալում է, որ ամուսինը սիրի իր կնոջը և հոգա նրա ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները։ Խորհելու կարողությունը, կանանց հանդեպ հարգանքը և վստահելի լինելը, կօգնեն քեզ լավ կողակից դառնալ։ Ամուսնությունից հետո գուցե հայր դառնաս։ Լավ հայր լինելու հարցում Եհովայից շատ բան կարող ես սովորել (Եփես. 6։4)։ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, ասաց, որ սիրում և հավանում է նրան (Մատթ. 3։17)։ Եթե հայր դառնաս, ամեն բան արա, որ երեխաներիդ կանոնավորաբար հավաստիացնես քո սիրո մեջ։ Հաճախ գովիր նրանց իրենց արած լավ բաների համար։ Եհովային ընդօրինակող հայրերը օգնում են իրենց երեխաներին դառնալ հասուն քրիստոնյաներ։ Դու այսօրվանից կարող ես պատրաստվել ստանձնելու այդ դերը, եթե սիրով հոգ տանես քո ընտանիքի անդամների և հավատակիցների մասին և սովորես սեր ու գնահատանք արտահայտել նրանց հանդեպ (Հովհ. 15։9)։ w23.12, էջ 28-29, պրբ. 17-18

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

28 հոկտեմբերի, երեքշաբթի

[Եհովան ձեզ] հաստատուն կդարձնի (1 Պետ. 5։10)։

Թեև մենք հավատարմորեն ծառայում ենք Եհովային, բայց մյուս մարդկանց պես բախվում ենք դժվարությունների և առողջական խնդիրներ ենք ունենում։ Բացի այդ՝ Աստծուն ատող մարդիկ հակառակվում և հալածում են մեզ։ Ճիշտ է, Եհովան մեզ չի ազատում այսպիսի խնդիրներից, բայց խոստանում է օգնել (Ես. 41։10)։ Նրա աջակցությամբ մենք կարող ենք պահպանել մեր ուրախությունը, ճիշտ որոշումներ կայացնել և նվիրված մնալ նրան նույնիսկ դժվար իրավիճակներում։ Եհովան խոստանում է օգնել մեզ՝ տալով իր խաղաղությունը (Փիլիպ. 4։6, 7)։ Դա մտքի և սրտի հանդարտ վիճակն է, որը ունենում ենք Եհովայի հետ մտերիմ լինելու շնորհիվ։ Այն «վեր է մարդկային ամեն հասկացողությունից»։ Երբևէ եղե՞լ է, որ Եհովային ջերմեռանդորեն աղոթելուց հետո հանկարծակի աննկարագրելի հանգստություն զգաս։ Այդ զգացումը հենց Աստծու խաղաղությունն է։ w24.01, էջ 20, պրբ. 2; էջ 21, պրբ. 4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

29 հոկտեմբերի, չորեքշաբթի

Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր, իմ ո՛ղջ էություն, նրա սուրբ անունը փառաբանիր (Սաղ. 103։1)։

Աստծու հանդեպ սերը մղում է հավատարիմ մարդկանց ողջ սրտով գովաբանելու նրա անունը։ Դավիթ թագավորը հասկանում էր, որ Աստծու անունը գովաբանել նշանակում է գովաբանել հենց Եհովային։ Աստծու անունը ներառում է նրա համբավը, ուստի այն մեզ հիշեցնում է նրա գեղեցիկ հատկությունների և զարմանահրաշ գործերի մասին։ Դավիթը սուրբ էր համարում իր երկնային Հոր անունը և գովաբանում էր այն։ Նա ուզում էր, որ իր «ողջ էությունը» գովաբանի Աստծուն, այսինքն՝ նա դա անի իր ամբողջ սրտով։ Ղևտացիները նույնպես առաջնորդություն էին վերցնում Եհովային գովաբանելու հարցում։ Նրանք խոնարհաբար ընդունում էին, որ իրենց խոսքերով երբեք չեն կարողանա Եհովայի սուրբ անվանը մատուցել այն գովաբանությունը, որին նա արժանի է (Նեեմ. 9։5)։ Անկասկած, խոնարհությամբ և սրտանց արված այդ գովաբանությունը ուրախացնում էր Եհովայի սիրտը։ w24.02, էջ 9, պրբ. 6

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը