Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsileo
  • այսօր

29 հոկտեմբերի, չորեքշաբթի

Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր, իմ ո՛ղջ էություն, նրա սուրբ անունը փառաբանիր (Սաղ. 103։1)։

Աստծու հանդեպ սերը մղում է հավատարիմ մարդկանց ողջ սրտով գովաբանելու նրա անունը։ Դավիթ թագավորը հասկանում էր, որ Աստծու անունը գովաբանել նշանակում է գովաբանել հենց Եհովային։ Աստծու անունը ներառում է նրա համբավը, ուստի այն մեզ հիշեցնում է նրա գեղեցիկ հատկությունների և զարմանահրաշ գործերի մասին։ Դավիթը սուրբ էր համարում իր երկնային Հոր անունը և գովաբանում էր այն։ Նա ուզում էր, որ իր «ողջ էությունը» գովաբանի Աստծուն, այսինքն՝ նա դա անի իր ամբողջ սրտով։ Ղևտացիները նույնպես առաջնորդություն էին վերցնում Եհովային գովաբանելու հարցում։ Նրանք խոնարհաբար ընդունում էին, որ իրենց խոսքերով երբեք չեն կարողանա Եհովայի սուրբ անվանը մատուցել այն գովաբանությունը, որին նա արժանի է (Նեեմ. 9։5)։ Անկասկած, խոնարհությամբ և սրտանց արված այդ գովաբանությունը ուրախացնում էր Եհովայի սիրտը։ w24.02, էջ 9, պրբ. 6

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

30 հոկտեմբերի, հինգշաբթի

Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով (Փիլիպ. 3։16)։

Եհովան քեզ ձախողակ չի համարի, եթե չես հասել մի նպատակի, որը պարզապես վեր է քո ուժերից (2 Կորնթ. 8։12)։ Խոչընդոտը սովորելու առիթ համարիր։ Մտածիր այն նպատակների մասին, որոնց արդեն հասել ես։ Աստվածաշունչն ասում է. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը» (Եբր. 6։10)։ Ուստի դու էլ մի՛ մոռացիր քո ձեռքբերումների մասին։ Մտածիր, թե ինչ նպատակների ես արդեն հասել։ Օրինակ՝ Եհովայի հետ մտերմանալը, նրա մասին ուրիշներին պատմելը կամ մկրտվելը։ Ինչպես անցյալում ես կարողացել հոգևորապես առաջադիմել և որոշ նպատակների հասնել, այնպես էլ շարունակիր ձգտել ներկայիս նպատակներիդ։ Եհովայի օգնությամբ դա հնարավոր է։ Նպատակներիդ հասնելու ճանապարհին մի՛ մոռացիր տեսնել, թե ինչպես է Եհովան օգնում և օրհնում քեզ (2 Կորնթ. 4։7)։ Եթե չհանձնվես, առատ օրհնություններ կքաղես (Գաղ. 6։9)։ w23.05, էջ 31, պրբ. 16-18

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

31 հոկտեմբերի, ուրբաթ

Հայրն ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ ու հավատում եք, որ ես նրա կողմից եմ եկել (Հովհ. 16։27)։

Եհովան տարբեր կերպերով ցույց է տալիս իր ժողովրդին, որ սիրում է նրանց, և որ նրանք ունեն իր հավանությունը։ Աստվածաշնչում խոսվում է երկու դեպքի մասին, երբ Եհովան Հիսուսին ասել է, որ նա իր սիրելի Որդին է, ում ինքը հավանել է (Մատթ. 3։17; 17։5)։ Կցանկանայի՞ր դու էլ Եհովայից նման հավաստիացում ստանալ։ Այսօր Նա մեզ հետ չի խոսում երկնքից, բայց նա դա անում է իր Խոսքի միջոցով։ Օրինակ՝ մենք կարող ենք լսել Եհովայի սիրո հավաստիացումը՝ կարդալով Ավետարաններում գրված Հիսուսի խոսքերը։ Երկրի վրա եղած ժամանակ նա կատարելապես արտացոլում էր իր Հոր էությունը։ Ուստի երբ կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը արտահայտում իր հավանությունը իր անկատար, բայց հավատարիմ հետևորդների հանդեպ, պատկերացնում ենք, որ Եհովան այդ խոսքերը մեզ է ասում (Հովհ. 15։9, 15)։ Երբ փորձություններ ենք ունենում, չի նշանակում, որ չունենք Աստծու հավանությունը։ Ընդհակառակը՝ դրանք հնարավորություն են տալիս մեզ փաստելու, թե որքան խորն է Եհովայի հանդեպ մեր սերն ու վստահությունը (Հակ. 1։12)։ w24.03, էջ 28, պրբ. 10-11

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը