Հոբ
18 Սովեցի Բաղդատը+ պատասխանեց.
2 «Ե՞րբ եք վերջ տալու ձեր* այդ խոսքերին:
Գեթ մի փոքր հասկացողություն դրսևորեք,
Եվ նոր միայն մենք կխոսենք:
5 Անօրենի լույսը կմարի,
Եվ նրա կրակի բոցը չի փայլի:+
6 Նրա վրանի լույսը կխավարի,
Եվ նրան լուսավորող ճրագը կհանգչի:
7 Նրա աշխույժ և արագ քայլերը կդանդաղեն,
Նրա ծրագրերը իրեն անկման կտանեն:+
8 Նրա ոտքերը նրան դեպի ցանցը կուղղորդեն,
Նա կխճճվի դրա հանգույցների մեջ:
9 Նրա կրունկը թակարդի մեջ կբռնվի,
Նա ծուղակը կընկնի:+
10 Նրա համար թաքուն պարան է դրված գետնին,
Թակարդ է լարված նրա ճանապարհին:
11 Ամեն կողմից սարսափները նրան ահաբեկում են+
Եվ կրնկակոխ հետապնդում են:
13 Քայքայվում է նրա մաշկը,
Խիստ մահացու հիվանդությունը* մաշեցնում է նրա ձեռքերն ու ոտքերը:
15 Նրա վրանում օտարները կբնակվեն,
Նրա տան վրա ծծումբ շաղ կտրվի:+
16 Նրա արմատները կչորանան,
Նրա ճյուղերը կթառամեն:
17 Երկրի երեսից կջնջվի նրա հիշատակը,
Փողոցներում չեն իմանա նրա անունը:*
18 Նա լույսից դեպի խավար կքշվի,
Այս աշխարհից կվռնդվի:
19 Իր ժողովրդի մեջ զավակներ ու սերունդներ չի ունենա,
Նրա բնակավայրում ոչ ոք ողջ չի մնա:
20 Երբ գա նրա կործանման օրը, արևմուտքի մարդիկ կսարսափեն,
Արևելքի մարդիկ սարսուռով կհամակվեն:
21 Ահա սա է սպասում հանցավորի վրանին
Եվ Աստծուն չճանաչողի բնակավայրին»: