Առակներ
26 Ինչպես ձյունը տեղին չէ ամռանը, և անձրևը՝ բերքահավաքի ժամանակ,
Այնպես էլ պատիվը սազական չէ հիմարին:+
2 Ինչպես թռչունը առանց պատճառի չի փախչում, և ծիծեռնակը՝ թռչում,
Այնպես էլ անեծքը առանց հիմնավոր պատճառի չի գալիս:*
4 Հիմարին մի՛ պատասխանիր նրա հիմարության համաձայն,
Որ նրան չհավասարվես:
5 Հիմարին նրա հիմարության համաձայն պատասխանիր,
Որ չկարծի, թե իմաստուն է:+
6 Գործը հիմարի ձեռքը հանձնողը նման է նրան,
Ով խեղում է իր ոտքերը և վնասում ինքն իրեն:
7 Ինչպես կաղ մարդու տկար ոտքերն են,
Այնպես էլ առակն է հիմարների բերանում:+
8 Հիմարին փառք տալը նույնն է,+
Ինչ քարը պարսատիկին կապելը:
9 Ինչպես փշոտ ճյուղն է հարբեցողի ձեռքում,
Այնպես էլ առակն է հիմարների բերանում:
10 Նա, ով վարձում է հիմարի կամ պատահական անցորդի,
Նման է մի աղեղնավորի, ով նետեր է արձակում ուր պատահի:*
11 Ինչպես շունն է վերադառնում իր փսխածին,
Այնպես էլ հիմարն է կրկնում իր հիմարությունը:+
12 Տեսե՞լ ես մի մարդու, ով կարծում է, թե իմաստուն է:+
Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:
13 Ծույլն ասում է. «Ճանապարհին առյո՜ւծ կա,
Առյո՜ւծ կա հրապարակում»:+
14 Դուռը ճոճվում է ծխնիների վրա,
Իսկ ծույլը շուռումուռ է գալիս իր անկողնում:+
15 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է մտցնում,
Բայց այնքան հոգնած է, որ չի կարողանում այն իր բերանը տանել:+
16 Հիմարին թվում է, թե ինքն ավելի իմաստուն է,
Քան այն յոթ հոգին, որ խելացի պատասխան են տալիս:
17 Այն անցորդը, որը խիստ զայրանում է իրեն չվերաբերող վեճի պատճառով,*+
Նման է շան ականջներից բռնած մարդու:
18 Ինչպես որ խելագարն է կրակոտ տեգեր* ու մահացու նետեր արձակում,
19 Այնպես էլ այն մարդն է, ով իր դրացու գլխին խաղ է խաղում* ու ասում՝ կատակ էի անում:+
20 Փայտ չլինելիս կրակը հանգչում է,
Եվ եթե զրպարտող չկա, կռիվը դադարում է:+
21 Ինչպես փայտածուխն է թեժացնում խարույկը, և փայտը՝ կրակը,
Այնպես էլ կռվարար մարդն է վեճեր բորբոքում:+
22 Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,
Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+
23 Ինչպես արծաթապատումն է կավե անոթի բեկորի վրա,
24 Ուրիշներին ատողը խոսքերով թաքցնում է իր ատելությունը,
Բայց իր սրտում նենգ մտադրություն ունի:
25 Թեև նա սիրալիր է խոսում, մի՛ վստահիր նրան,
Որովհետև նրա սրտում յոթ գարշելի բան կա:*
26 Թեպետ նա խաբեությամբ քողարկում է իր ատելությունը,
Բայց նրա չարությունը կբացահայտվի բոլորի առաջ:
27 Փոս փորողը իր փորած փոսը կընկնի,
Եվ նա, ով քար է գլորում, այն հենց իրեն էլ կճխլի:+
28 Ստախոս լեզուն ատում է նրանց, ում ցավ է պատճառել,
Եվ շողոքորթող բերանը վնաս է հասցնում:+