Եսայիա
4 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու+ և կասեն.
«Մենք մեր հացը կուտենք,
Ինքներս մեզ հագուստով կապահովենք,
Միայն թե թույլ տուր՝ քո անունով կոչվենք,
2 Այդ օրը Եհովայի աճեցրածը վեհասքանչ ու փառահեղ կլինի, և Իսրայելի ժողովրդից ողջ մնացածները կհպարտանան երկրի պտուղներով ու կցնծան դրա գեղեցկությամբ:+ 3 Սուրբ կկոչվեն Սիոնի ժողովրդից վերապրածները, Երուսաղեմի բնակիչներից ողջ մնացածները՝ Երուսաղեմից բոլոր նրանք, ովքեր գրի են առնվել, որ ապրեն:+
4 Երբ Եհովան իր դատաստանով ու իր բոցավառ* ցասումով մաքրի Սիոնի դուստրերի աղտոտությունը*+ և լվանա Երուսաղեմում թափված արյունը,+ 5 այդ ժամանակ Եհովան այնպես կանի, որ ամբողջ Սիոն լեռան և այնտեղ գտնվող հավաքատեղիի վերևում ցերեկը ամպ և ծուխ լինի, իսկ գիշերը՝ բոցավառվող պայծառ կրակ:+ Այնպես որ այդ ողջ փառահեղ վայրը պաշտպանական հովանու տակ կլինի: 6 Այնտեղ կեսօրվա տապից պաշտպանող տաղավար կլինի+ և փոթորկից ու անձրևից պատսպարող ապաստարան:+