Ղուկաս
3 Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը+ Գալիլեայի մարզի կառավարիչն էր, նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի մարզի կառավարիչը, և Լյուսանիասը՝ Աբիլենեի մարզի կառավարիչը, 2 Կայիափայի+ և ավագ քահանա Հաննայի օրերում Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին+ անապատում+։
3 Նա շրջում էր Հորդանանի բոլոր կողմերում և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+, 4 ինչպես որ գրված է Եսայիա մարգարեի գրքում. «Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները+։ 5 Ամեն ձոր պիտի լցվի, ամեն լեռ ու բլուր պիտի ցածրանա, ծուռ ճանապարհները պիտի ուղղվեն, և խորդուբորդ տեղերը հարթ ճանապարհներ պիտի դառնան+, 6 և ամեն մարմին պիտի տեսնի, թե ինչպես է Աստված փրկություն տալիս»»+։
7 Մարդիկ մեծ խմբերով գալիս էին Հովհաննեսի մոտ մկրտվելու, և նա ասում էր նրանց. «Իժերի՛ ծնունդներ+, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից+։ 8 Ուրեմն զղջմանը համապատասխան պտուղնե՛ր բերեք+։ Եվ մի՛ ասեք ձեր մեջ, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»։ Ասում եմ ձեզ, որ Աստված զորություն ունի այս քարերից էլ Աբրահամի համար զավակներ վեր կացնելու։ 9 Կացինն արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի»+։
10 Ժողովուրդը հարցրեց նրան. «Ուրեմն ի՞նչ անենք»+։ 11 Նա էլ պատասխանեց. «Ով երկու հանդերձ ունի, թող մեկը տա չունեցողին, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»+։ 12 Հարկահավաքները նույնպես եկան մկրտվելու և հարցրին նրան. «Ուսուցի՛չ, իսկ մե՞նք ինչ անենք»+։ 13 Նա էլ ասաց նրանց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք»+։ 14 Զինվորներն էլ էին հարցնում նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»։ Նա ասաց. «Ոչ մեկից բռնությամբ կամ սուտ մեղադրանքով+ փող մի՛ վերցրեք, այլ բավարարվեք ձեր ստացած պարենով»+։
15 Քանի որ ժողովուրդը սպասում էր Քրիստոսին, բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին մտածում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը»+։ 16 Ուստի Հովհաննեսն ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի սանդալների կապերն արձակելու ես արժանի չեմ+։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ+։ 17 Նրա քամհարը* իր ձեռքում է, որպեսզի ամբողջովին մաքրի իր կալը և ցորենն իր ամբարում հավաքի+։ Իսկ մղեղը+ նա կայրի անմար կրակով»+։
18 Նա նաև տարբեր կերպերով քաջալերում էր ժողովրդին ու բարի լուրն էր հռչակում նրանց։ 19 Բայց մարզի կառավարիչ Հերովդեսը, որը Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի և իր բոլոր չար գործերի համար+, 20 այդ բոլոր գործերի վրա ավելացրեց նաև այն, որ Հովհաննեսին բանտարկեց+։
21 Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց, Հիսուսը+ նույնպես մկրտվեց, ու երբ աղոթք էր անում, երկինքը+ բացվեց, 22 և սուրբ ոգին մարմնավոր կերպարանքով, աղավնու տեսքով իջավ նրա վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։
23 Հիսուսը, երբ սկսեց իր գործունեությունը+, մոտ երեսուն+ տարեկան էր, և ինչպես կարծում էին,
և նա՝ Հեղիի,
24 և նա՝ Մատթատի,
և նա՝ Ղևիի,
և նա՝ Մելքիի,
և նա՝ Հաննեի,
և նա՝ Հովսեփի,
25 և նա՝ Մատաթիայի,
և նա՝ Ամոսի,
և նա՝ Նաումի,
և նա՝ Էսլիի,
և նա՝ Նանգեի,
26 և նա՝ Մաաթի,
և նա՝ Մատաթիայի,
և նա՝ Սեմեինի,
և նա՝ Հոսեքի,
և նա՝ Հոդայի,
27 և նա՝ Հոհանանի,
և նա՝ Ռեսայի,
և նա՝ Զորաբաբելի+,
և նա՝ Սաղաթիելի+,
և նա՝ Ներիի,
28 և նա՝ Մելքիի,
և նա՝ Ադդիի,
և նա՝ Կոսամի,
և նա՝ Ելմադամի,
և նա՝ Էրի,
և նա՝ Եղիեզերի,
և նա՝ Հորիմի,
և նա՝ Մատթատի,
և նա՝ Ղևիի,
30 և նա՝ Շմավոնի,
և նա՝ Հուդայի,
և նա՝ Հովսեփի,
և նա՝ Հովնամի,
և նա՝ Եղիակիմի,
31 և նա՝ Մելեայի,
և նա՝ Մեննայի,
և նա՝ Մատտաթայի,
և նա՝ Նաթանի+,
և նա՝ Դավթի+,
և նա՝ Օբեդի+,
և նա՝ Բոոսի+,
և նա՝ Սալմոնի+,
և նա՝ Նաասոնի+,
և նա՝ Եսրոնի+,
և նա՝ Փարեսի+,
և նա՝ Հուդայի+,
և նա՝ Իսահակի+,
և նա՝ Աբրահամի+,
և նա՝ Թարայի+,
և նա՝ Նաքորի+,
և նա՝ Ռագավի+,
և նա՝ Փալեկի+,
և նա՝ Եբերի+,
և նա՝ Շելայի+,
36 և նա՝ Կայնանի,
և նա՝ Արփաքսադի+,
և նա՝ Սեմի+,
և նա՝ Նոյի+,
և նա՝ Ղամեքի+,