Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 78
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 78։խորագիր

Ծանոթագրություն

  • *

    78։0 Սաղ. 74. վերնագիրը։

Սաղմոսներ 78։2

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Իմ հետևորդը, էջ 119

    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ, հոդված 146

    Դիտարան,

    8/15/2011, էջ 11

    9/1/2002, էջ 13–14

Սաղմոսներ 78։24

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/15/2006, էջ 11

Սաղմոսներ 78։25

Ծանոթագրություն

  • *

    78։25 Կամ՝ զօրաւորների։

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/15/2006, էջ 11

Սաղմոսներ 78։40

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 7

    Դիտարան,

    7/1/2011, էջ 10

Սաղմոսներ 78։41

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 7

    Դիտարան,

    7/1/2011, էջ 10

Սաղմոսներ 78։65

Ծանոթագրություն

  • *

    78։65 Կամ՝ սթափում։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
  • 55
  • 56
  • 57
  • 58
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • 72
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 78։1-72

Սաղմոսներ

Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին առաջնորդելիս։

Ասափի Երգ։*

78 Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը:

2 Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը:

3 Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ:

4 Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ:

5 Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը:

6 Որպէս զի իմանայ նորա սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն:

7 Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն:

8 Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ:

9 Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը:

10 Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը:

11 Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց:

12 Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը:

13 Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց:

14 Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով:

15 Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ:

16 Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս:

17 Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը:

18 Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար:

19 Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը:

20 Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. մի՞թէ հաց էլ կարող է տալ. մի՞թէ միս կ’պատրաստէ իր ժողովրդի համար:

21 Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կարակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.

22 Որ չ’հաւատացին Աստուծուն եւ չ’յուսացան նորա փրկութեանը:

23 Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ:

24 Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. եւ երկնքի ցորենը տուաւ նորանց:

25 Մարդ՝ հրեշտակների* հաց կերաւ. նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով:

26 Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին:

27 Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ:

28 Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը:

29 Եւ կերան եւ խիստ կշտացան. եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց:

30 Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,

31 Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին:

32 Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ’հաւատացին նորա հրաշքներին:

33 Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. եւ նորանց տարիները՝ ահ ու վախով:

34 Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում:

35 Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է:

36 Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան:

37 Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը:

38 Բայց նա ողորմած էր. քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը:

39 Նա յիշում էր որ նորանք մարմին են, քանի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում:

40 Քա՜նի անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը:

41 Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին:

42 Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը:

43 Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը:

44 Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ’կարացին խմել:

45 Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց:

46 Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին:

47 Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով:

48 Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին:

49 Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութին՝ չար հրեշտակներ ուղարկելով:

50 Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. նորանց անձները չ’պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին:

51 Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը:

52 Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը:

53 Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ’վախեցան. եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին:

54 Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ:

55 Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը:

56 Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ’պահեցին նորա վկայութիւնները:

57 Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս:

58 Եւ նորան բարկացրին իրանց բարձարաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան:

59 Աստուած լսեց եւ շատ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին:

60 Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ:

61 Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը:

62 Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ:

63 Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ’երգեցին:

64 Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ’կարացին սուգ անել:

65 Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում* է:

66 Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. յաւիտեան. նախատինք արաւ նորանց:

67 Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. եւ Եփրեմի ցեղը չ’ընտրեց:

68 Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց:

69 Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան:

70 Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը:

71 Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կռավարէ:

72 Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը