Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 2/1 էջ 2–4
  • Հոգևորը և ձեր ինքնազգացողությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոգևորը և ձեր ինքնազգացողությունը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անմիջական առնչություն
  • Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր անձնավորություն։ Կարո՞ղ ենք լինել հոգևոր անձնավորություն առանց որևէ կրոնի հարելու
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Բովանդակություն
    2019 Արթնացե՛ք
  • Հոգևոր անձնավորություն. տարբեր տեսակետներ
    2007 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող եք բավարարել ձեր հոգևոր կարիքները
    2004 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 2/1 էջ 2–4

Հոգևորը և ձեր ինքնազգացողությունը

ՀԱՎԱՆԱԲԱՐ ձեր ժամանակի զգալի մասը ծախսում եք ֆիզիկական առողջության մասին հոգ տանելով։ Ամեն օր քնում եք, գուցե ութ ժամ, մի քանի ժամ տրամադրում եք ուտելիք պատրաստելուն և հաց ուտելուն, իսկ ութ ժամ և ավելի հատկացնում եք աշխատանքին, որպեսզի քնելու տեղ ունենաք և ուտելու հաց։ Երբ հիվանդանում եք, հավանական է, ժամանակ ու դրամ եք ծախսում, որպեսզի բժշկի գնաք կամ պատրաստեք ժողովրդական բուժամիջոց։ Դուք մաքրում եք ձեր տունը, լողանում եք և գուցե նույնիսկ կանոնավորապես վարժություններ եք կատարում, և այդ ամենը՝ առողջությունը պահպանելու նպատակով։

Ինչպես հարկն է առողջ լինելու համար, սակայն, բավական չէ միայն ֆիզիկական կարիքների մասին հոգալը։ Կա ևս մի բան, որից մեծապես կախված է ձեր ինքնազգացողությունը։ Բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեր ֆիզիկական առողջությունը սերտորեն կապված է ձեր հոգևոր առողջության՝ հոգևորի հետ։

Անմիջական առնչություն

«Այդ թեմայով վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու հոգևորի բարելավումը ուղեկցվում է նրա առողջական վիճակի լավացմամբ»,— ասում է Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Հեդլի Փիչը (Ավստրալիա)։ Անդրադառնալով այս հետազոտություններին՝ Ավստրալիայում լույս տեսնող բժշկական մի ամսագիր ասում է. «Կրոնասիրությանը զուգորդում է.... արյան ճնշման իջեցում, խոլեստերինի քանակության նվազում.... և նույնիսկ աղիքային քաղցկեղի ռիսկի թուլացում» («The Medical Journal of Australia»)։

Նմանապես, Միացյալ Նահանգներում՝ Կալիֆորնիայի Բերքլի քաղաքի համալսարանի կողմից 2002 թվականին 6 545 հոգու հետ անցկացված ուսումնասիրությունից պարզվել է, որ «մարդիկ, ովքեր շաբաթը մեկ անգամ հաճախում են կրոնական միջոցառումների, նշանակալի չափով երկար են ապրում՝ համեմատած նրանց հետ, ովքեր դա անում են պակաս հաճախականությամբ կամ ընդհանրապես չեն անում»։ Այդ հետազոտությունների հեղինակ Դուգ Օումանը, որը Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի մասնաճյուղի առողջապահական դպրոցի դասախոսներից է և որը գլխավորել է հետազոտական աշխատանքները, ասում է. «Մենք գտել ենք, որ այդ տարբերությունը կա նույնիսկ այնպիսի գործոններ հաշվի առնելու դեպքում, ինչպիսիք են, օրինակ, հասարակական կապերն ու առողջության վրա անդրադարձող վարքագծերը, այդ թվում նաև ծխելն ու ֆիզիկական վարժություններ կատարելը»։

Ուշադրություն հրավիրելով այլ օգուտների վրա, որ ստանում են նրանք, ովքեր հոգևոր տեսանկյունից են նայում կյանքին, վերևում հիշված ավստրալիական ամսագիրն ասում է. «Ավստրալիայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ կրոնասեր մարդկանց շրջանում նկատվում է ամուսնական հարաբերությունների կայունություն, քիչ են ոգելից խմիչքների չարաշահման ու թմրադեղերի ընդունման դեպքերը, քիչ են ինքնասպանության դեպքերը ու միտում էլ չկա այդ ուղղությամբ, քիչ են մտահոգություններն ու դեպրեսիայի դեպքերը, մեծ է անշահախնդրությունը»։ Բացի այդ, ինչպես տեղեկացնում է բրիտանական մի ամսագիր (նախկինում՝ «The British Medical Journal»), «մարդիկ, որ ունեն ամուր հոգևոր համոզմունքներ, երևում է ավելի արագ ու ավելի լիարժեք կերպով են կարողանում հաղթահարել այն վիշտը, որ բերում է հարազատի մահը, քան նրանք, ովքեր չունեն նման համոզմունքներ»։

Տարբեր են կարծիքները այն բանի վերաբերյալ, թե իրականում ինչ է նշանակում լինել հոգևոր։ Սակայն մի բան հաստատ է՝ անհատի հոգևոր վիճակը իր ազդեցությունն է թողնում նրա ֆիզիկական ու մտավոր առողջության վրա։ Այդ փաստը ներդաշնակ է մի մտքի հետ, որը գրեթե երկու հազար տարի առաջ արտահայտել է Հիսուս Քրիստոսը՝ ասելով. «Երանի հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ], որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը» (Մատթէոս 5։3)։ Քանի որ հոգևոր վիճակը իր ազդեցությունն ունի մարդու առողջության և ինքնազգացողության վրա, իմաստ ունի, որ հարցնենք ինքներս մեզ. «Որտե՞ղ կարող եմ գտնել վստահելի հոգևոր առաջնորդություն։ Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր անձնավորություն»։

[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Photo Credits: Page 18: Mao Tse-tung and Golda Meir: Hulton/Archive by Getty Images; Francis Ferdinand: From the book The War of the Nations; Hirohito, Lindbergh, & Einstein: U.S. National Archives photo; Stalin: U.S. Army photo; Roosevelt: Franklin D. Roosevelt Library; Churchill: The Trustees of the Imperial War Museum (MH 26392)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը