Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/15 էջ 30
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • «Կոմպլուտենյան Պոլիգլոտ». աշխատություն, որը մեծ նշանակություն է ունեցել թարգմանչական գործում
    2004 Դիտարան
  • «Թագավորական Աստվածաշունչ». մեծ նվաճում գիտության մեջ
    2005 Դիտարան
  • Հպարտության և խոնարհության դաս
    2006 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 8/15 էջ 30

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։

• Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Կոմպլուտենյան պոլիգլոտը», և ինչո՞վ էր այն առանձնահատուկ։

Դա տպագրված բազմալեզու Աստվածաշունչ էր, որտեղ սյունակներում զուգահեռաբար տրված էին լավագույն ձեռագրերը, որ առկա էին եբրայերեն, հունարեն և լատիներեն լեզուներով, ինչպես նաև որոշ հատվածներ՝ արամերենով։ Այս բազմալեզու Աստվածաշունչը մեծ քայլ էր դեպի ճշգրտված բնագրեր ունենալը (15.04, էջ 28–31)։

• Ինչպե՞ս կարող են մարդիկ ուրախացնել Աստծուն

Լինելով կենդանի անձնավորություն՝ Եհովան ընդունակ է մտածելու, գործելու և զգացմունքներ տածելու։ Նա երջանիկ Աստված է և ուրախություն է ստանում իր նպատակներն իրականացնելուց (Ա Տիմոթէոս 1։11; Սաղմոս 104։31)։ Որքան ավելի շատ իմանանք, թե այս կամ այն բանի հանդեպ ինչ է զգում Եհովան, այնքան ավելի լավ կհասկանանք, թե ինչպես կարող ենք ուրախացնել նրա սիրտը (15.05, էջ 4–7)։

• Ինչո՞ւ էր Դավիթը թույլ տալիս իր կին Մեղքողին թերափիմ ունենալ։

Երբ Սավուղ թագավորը մտադրվեց սպանել Դավիթին, Մեղքողն օգնեց իր ամուսնուն փախչել՝ նրա անկողնում դնելով մի արձան, որը թերևս մարդու ձև ուներ։ Գուցե Մեղքողը թերափիմ էր պահում իր մոտ այն պատճառով, որ նրա սիրտն ամբողջությամբ Աստծո հետ չէր։ Դավիթը կա՛մ չգիտեր այդ մասին, կա՛մ հանդուրժում էր դա այն պատճառով, որ Մեղքողը Սավուղ թագավորի աղջիկն էր (Ա Մնացորդաց 16։25, 26) (01.06, էջ 29)։

• Արյան մասին Աստծո տված պատվերների հիմքում ի՞նչ էր ընկած։

Այն, ինչ Աստված պատվիրեց Ջրհեղեղից հետո, Մովսիսական օրենքում, ինչպես նաև Գործք 15։28, 29–ում, ցույց է տալիս, որ նա մեր ուշադրությունը հրավիրում է Հիսուսի թափած արյան վրա։ Միայն այդ արյան միջոցով է, որ մենք կարող ենք ներում ստանալ և Աստծո հետ խաղաղություն ունենալ (Կողոսացիս 1։20, ԱԱ) (15.06, էջ 14–19)։

• Աստվածաշնչում Հիսուսի կատարած քանի՞ հրաշքի մասին է նշվում։

Ավետարանները նշում են Հիսուսի կատարած 35 հրաշքների մասին։ Բայց ճշգրիտ թիվը, այդ թվում նաև չարձանագրված հրաշքների, մեզ հայտնի չէ (Մատթէոս 14։14) (15.07, էջ 5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը