Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/1 էջ 31
  • Որբերի Հայր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որբերի Հայր
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սիրով լի հոգատարություն ցույց տանք ‘որբերին’
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովան «որբերի հայրն» է
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Ոչ լրիվ ընտանիքները կարո՛ղ են հաջողության հասնել
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Աջակցիր միայնակ ծնողներին
    2010 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 4/1 էջ 31

Մոտեցեք Աստծուն

Որբերի Հայր

Ելից 22։22–24

«ՈՐԲԵՐԻ հայր.... է Աստուած իր սրբութեան տեղումը» (Սաղմոս 68։5)։ Այս ներշնչված խոսքերը մեզ շատ բան են սովորեցնում Եհովա Աստծու մասին. նա հոգ է տանում այն երեխաներին, ովքեր կորցրել են իրենց ծնողներին։ Որբերի վերաբերյալ Եհովան անգամ օրենք էր տվել իսրայելացիներին։ Քննենք «որբերի»a մասին Աստվածաշնչի առաջին արձանագրությունը, որը գրված է Ելից 22։22–24 համարներում։

Աստված նախազգուշացրել էր. «Ոչ մի... որբ բնաւ մի չարչարէք» (համար 22)։ Այս պատվերը Աստծու կողմից տրված հրահանգ էր և ոչ թե պարզապես բարության դրսևորում։ Այն երեխան, ով կորցրել էր իր հորը և այդպիսով զրկվել իրեն հոգ տանող ծնողից, անպաշտպան էր։ Ոչ ոք չպետք է վշտացներ կամ «չարչարեր» այդպիսի երեխային։ Աստվածաշնչի թարգմանություններից մեկում «չարչարել» բառը փոխանցում է «շահագործել», «վատ վերաբերվել» իմաստները։ Ուստի Եհովան դատապարտում էր այդպիսի վերաբերմունքը։

Օրենքում ասվում էր. «Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը» (համար 23)։ Հետաքըրքիր է, որ 22–րդ համարում բայը հոգնակի թվով է գործածված, իսկ 23–րդ համարում՝ եզակի։ Դա նշանակում էր, որ ոչ միայն ամբողջ ազգը, այլև յուրաքանչյուրն անհատապես պետք է հնազանդվեր այս օրենքին։ Եհովան տեսնում էր ամեն բան. նա խոնարհեցնում էր իր ականջը, լսում էր որբի աղաղակը ու օգնության էր հասնում (Սաղմոս 10։14; Առակաց 23։10, 11)։

Իսկ ի՞նչ կպատահեր, եթե որբ երեխային վատ վերաբերվեին, և նա աղաղակեր Աստծուն։ «Իմ բարկութիւնը կ’բորբոքուի,— ասում է Եհովան,— եւ ձեզ սրով կ’մեռցնեմ» (համար 24)։ Աստվածաշնչային մի աշխատության մեջ ասվում է, որ այս համարը «բառացի նշանակում է «իմ քիթը կշիկանա»»։ Այս արտահայտությունը թևավոր խոսք է և նշանակում է, որ մարդը շատ բարկացած է։ Ուշադրություն դարձրու, որ այդ հարցը Եհովան չէր թողել Իսրայելի դատավորներին։ Աստված ինքն էր արդար դատ տեսնելու նրա հետ, ով վատ էր վերաբերվել անպաշտպան երեխային (Բ Օրինաց 10։17, 18)։

Եհովան չի փոխվել (Մաղաքիա 3։6)։ Այսօր էլ նա կարեկցանքով է լցվում որբ երեխաների հանդեպ (Հակոբոս 1։27)։ Որբերի Հայրը արդար բարկությամբ է լցվում, երբ անմեղ երեխաների հետ վատ են վարվում։ Նրանք, ովքեր շահագործում են այդպիսի երեխաներին, չեն խուսափի Եհովայի «բորբոքված բարկությունից» (Սոփոնիա 2։2)։ Այդ ամբարիշտ մարդիկ պիտի հասկանան, որ «սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը» (Եբրայեցիներ 10։31)։

[ծանոթագրություն]

a Աստվածաշնչում «որբ» բառը հանդիպում է մոտ 40 անգամ։ Թեև եբրայերեն այդ բառը գրի է առնվել արական սեռով, դա չի նշանակում, որ այդ համարների հիմնական սկզբունքները վերաբերում են միայն տղաներին։ Մովսիսական օրենքի համաձայն՝ պետք էր նաև հոգ տանել ծնողազուրկ աղջիկների մասին (Թուոց 27։1–8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը